Հրաժարվելու ենք թմբկահարելուց. ՀՀ բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից դուրս որևէ խնդիր չի ունենալու. Փաշինյան
Սեպտեմբերի 20, 2025

Հրաժարվելու ենք թմբկահարելուց. ՀՀ բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից դուրս որևէ խնդիր չի ունենալու. Փաշինյան

By Սեպտեմբերի 20, 2025 4

Պաշտպանունակ բանակ ունենալը մեր ռազմավարական խնդիրն է և վերջին տարիներին բանակում այնպիսի բարեփոխումներ ու զարգացումներ են տեղի ունեցել, որոնք աննախադեպ են ոչ միայն ծավալով, այլև բովանդակությամբ: Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակի բարեփոխումների ռազմավարության մեր կարևորագույն նորություններից մեկն այն է, որ մենք որոշել ենք հրաժարվել թմբկահարելու երբեմնի տրամաբանությունից: Հայաստանի Հանրապետության բանակը զարգանում է լուռ և հետևողականորեն, բայց ռազմավարական, քաղաքական մակարդակում մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ նպատակի համար է մեզ հարկավոր բանակը, քաղաքական ինչ խնդիր լուծելու համար է դա պետք: Եվ այստեղ էլ մենք հենվում ենք «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա»,-նշել է նա:

Փաշինյանը հիշեցրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: 

«Մեզ համար հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, որի քաղաքական, այժմ արդեն իրավական արտահայտումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ այսօր և երբևէ ՀՀ-ի բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից դուրս որևէ խնդիր չունի և չի ունենալու»,-ընդգծել է վարչապետը: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն փող է աշխատում ուկրաինական հակամարտությունից. Թրամփի խոստովանությունը

Ալիևը «լավ չի անում». Արարատ Միրզոյանը՝ Ալիևի կողմից հնչած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մասին

Ալիևը «լավ չի անում». Արարատ Միրզոյանը՝ Ալիևի կողմից հնչած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մասին

Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի Էրդողանին

Զելենսկին հաստատել է, որ Նյու Յորքում կհանդիպի Թրամփի հետ

Հոգևոր հանդիպումը նախատեսված է առաջիկայում, գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին․ Փաշինյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Պուտինը ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է, և երբեք չի դադարել այդպիսին լինելուց․ Քելլոգ

Պատերազմը կարող է ավարտվել կորեական սցենարի նմանությամբ․ Զելենսկի

Լավ ամոթ ա, գետինը մտեք արա, ներվերս կերան մի տարի. Փաշինյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասին

Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ ու ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված 1000–ամյա անեծքը․ Փաշինյան

Ինչու՞ է Փաշինյանն ասել` Արցախը Հայաստան է, և վերջ

ՌԴ նախագահի հետ մեր երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում և շատ կարևոր է․ Փաշինյան

Ժողովրդի հետ պորտալարով ենք կապված. երկու անգամ հրաժարական եմ տվել, ժողովուրդն իր ընտրությունը կատարել է. Փաշինյան