Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի Էրդողանին
Սեպտեմբերի 20, 2025

Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի Էրդողանին

By Սեպտեմբերի 20, 2025 4

ԱՄՆ առաջնորդը հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, այցի նախաշեմին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է առևտրային և ռազմական համաձայնագրեր կնքել Անկարայի հետ։ 

«Մենք նախագահ Էրդողանի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և ռազմական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների լայնածավալ գնման, F-16-ի խոշոր գործարքի և F-35-ի բանակցությունների, որոնք, ակնկալում ենք, դրական կավարտվեն», – գրել է նա Truth Social-ում։

Էրդողանը վերջին անգամ Սպիտակ տուն է այցելել 2019-ին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում: Չնայած նրանք սերտ անձնական կապեր ունեին՝ երկու նախագահների հարաբերություններում եղել են նաև լարված միջադեպեր:

2019 -ին, երբ Անկարան S-400 հրթիռային պաշտպանության համակարգեր գնեց Ռուսաստանից, Թրամփը չեղարկեց Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև դադարեցրեց ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագիրը։ Հետագայում կողմերը համաձայնության եկան F-16 կործանիչներ գնելու շուրջ։ 

«Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Անհամբեր սպասում եմ նրան տեսնել սեպտեմբերի 25-ին», – գրել է Թրամփը իր սոցիալական էջում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանում առաջին ձյունն է տեղացել

Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին. Պապոյանը բացատրել է, թե ինչու

Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց

Արցախահայերի էթնիկ զտումները և հայերի գերեվարումը ադրբեջանական նեոնացիզմի վառ օրինակներ են

Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի

Եվրամիությունն ու Հայաստանը դեռ երբեք այդքան մտերիմ չեն եղել, որքան հիմա․ Մարթա Կոս

Հոնկոնգում խոշոր ռումբ է հայտնաբերվել.  հազարավոր մարդիկ են տարհանվել

ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությունը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից

Չորս երկիր կողմ է արտահայտվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին

ԱՄՆ-ն փող է աշխատում ուկրաինական հակամարտությունից. Թրամփի խոստովանությունը

Ալիևը «լավ չի անում». Արարատ Միրզոյանը՝ Ալիևի կողմից հնչած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մասին

Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի Էրդողանին

Զելենսկին հաստատել է, որ Նյու Յորքում կհանդիպի Թրամփի հետ

Հոգևոր հանդիպումը նախատեսված է առաջիկայում, գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին․ Փաշինյան