Եվրամիությունն ու Հայաստանը դեռ երբեք այդքան մտերիմ չեն եղել, որքան հիմա։ Այս մասին գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Երևանում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ մեր գործընկերության առաջնահերթությունները զարգացնելու համար։ Ես հայտարարեցի Կայունության և աճի բարձրացման ծրագրի շրջանակում 202 միլիոն եվրոյի ներդրման երկրորդ փուլի մասին և նոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն սկսեցի փոխվարչապետ Գրիգորյանի հետ»,- նշել է նա։