Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։
Այնուամենայնիվ, ըստ The New York Times-ի, Իսրայելը և Միացյալ Նահանգները չեն աջակցի նման որոշմանը։
«Այս շաբաթ Երուսաղեմ կատարած այցի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պաղեստինի պետության ճանաչմանն ուղղված ցանկացած քայլ անվանեց խորհրդանշական և ասաց, որ դա միայն կխրախուսի ՀԱՄԱՍ-ին։ Նա զգուշացրել է, որ Պաղեստինի պետության ստեղծման ուղղությամբ նոր քայլը կարող է Իսրայելի արձագանք առաջացնել՝ հնարավոր է՝ ակնարկելով աջակողմյան իսրայելցի նախարարների կողմից Արևմտյան ափի բռնակցման վերաբերյալ վերջերս արված կոչերին», - գրում է թերթը։