Սպիտակ տունը աշխատում է Սիրիայի՝ ժամանակավոր շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաայի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի երկկողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Սպիտակ տունը աշխատում է համաշխարհային առաջնորդների հետ, ինչպիսիք են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և Վլադիմիր Զելենսկին, Թրամփի երկկողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։
Թերթի տվյալներով՝ Թրամփը կարող է նաև իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում առաջին անգամ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
Հնարավոր հանդիպումների ժամկետները դեռևս չեն հայտարարվում։