Սպիտակ տունը բացահայտել է TikTok-ի ապագայի մասին ԱՄՆ և Չինաստանի միջև կնքված համաձայնագրի մանրամասները
Սեպտեմբերի 21, 2025

Սպիտակ տունը բացահայտել է TikTok-ի ապագայի մասին ԱՄՆ և Չինաստանի միջև կնքված համաձայնագրի մանրամասները

By Սեպտեմբերի 20, 2025 4

Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթը որոշ մանրամասներ է ներկայացրել TikTok տեսահավելվածի ապագայի վերաբերյալ ԱՄՆ-Չինաստան համաձայնագրի վերաբերյալ։ 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև TikTok-ի ապագայի վերաբերյալ համաձայնագիրը նախատեսում է, որ ամերիկացիները կզբաղեցնեն հավելվածը վերահսկող տնօրենների խորհրդի յոթ տեղերից վեցը։

«Տնօրենների խորհրդում կլինի յոթ մարդ, որոնք կկառավարեն հավելվածը, և նրանցից վեցը կլինեն ամերիկացիներ», - ասել է Լևվիթը։

Սպիտակ տան խոսնակը նաև 100% վստահություն է հայտնել, որ TikTok-ի վերաբերյալ համաձայնագիրը կկնքվի։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես չորրորդ անգամ երկարաձգեց TikTok սոցիալական մեդիա հավելվածի հասանելիությունը Միացյալ Նահանգներում մինչև դեկտեմբերի 16-ը, ինչը ժամանակ է տվել ԱՄՆ-ի և Չինաստանի կառավարության պաշտոնյաների միջև բանակցություններից հետո ավելի վաղ հայտարարված շրջանակային համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս