2026 թվականի Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարում Հայաստանը ներկայացնող գեղասահքի զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, զբաղեցրին երկրորդ տեղը զույգերի մրցումներում։
RBC Sport-ի տվյալներով՝ Ակոպովան և Ռախմանինը իրենց կարճ և ազատ ծրագրերի համար միասին վաստակել են 186.84 միավոր։
Չինացի Ցզյասուան Չժանը և Իհանգ Հուանգը զբաղեցրին առաջին տեղը (191.52), իսկ ճապոնացի Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին՝ երրորդը (178.66): Առաջին երեք զույգերը նվաճեցին օլիմպիական ուղեգիր։