Խաղաղության համաձայնագիր կնքելու համար պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ
Սեպտեմբերի 20, 2025

Խաղաղության համաձայնագիր կնքելու համար պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ

By Սեպտեմբերի 20, 2025 3

2023 թվականին Ադրբեջանի «պետական ​​ինքնիշխանության վերականգնումից» հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերը ակտիվացան։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ։ 

«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը։ Հանդիպումից հետո առաջնորդները ստորագրեցին համատեղ հայտարարություն։

Ադրբեջանը և Հայաստանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի տեքստը։ 

Ավելին, Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները, որոնք նախկին հակամարտության ժառանգություն էին, չեղարկվեցին ԵԱՀԿ նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշմամբ։ 

Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները կրկին վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։ Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել «Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները» (չակերտները` Tert.am)»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ ու ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված 1000–ամյա անեծքը․ Փաշինյան

Ինչու՞ է Փաշինյանն ասել` Արցախը Հայաստան է, և վերջ

ՌԴ նախագահի հետ մեր երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում և շատ կարևոր է․ Փաշինյան

Ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունները չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ․ Պետրոսյանը` երեկ ամբողջ Կենտրոնի հոսանքազրկման մասին

«Պողպատե մանդատը» գործում է թե՛ միլիարդատերերի, թե՛ արքեպիսկոպոսների դեպքում. Փաշինյան

Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով, նոր Սահմանադրության օրակարգը գալիս է լրացնելու. Փաշինյան

Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ եւ նրանց մեջ կան 5-6 ֆավորիտներ. Փաշինյան

Հրաժարվելու ենք թմբկահարելուց. ՀՀ բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից դուրս որևէ խնդիր չի ունենալու. Փաշինյան

Փաշինյանն առաջարկել է ծափահարել ԱՄՆ նախագահին. Անվտանգությունը նաև «Թրամփի ուղին է»

Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնվելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց․ ՔՊ հռչակագիր

«Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը․ Փաշինյան

Դատարանը մերժել է The New York Times-ի դեմ 15 միլիարդ դոլարի զրպարտության վերաբերյալ Թրամփի հայցը

Խաղաղության համաձայնագիր կնքելու համար պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ

ԱՄՆ-ն նախատեսում է Իսրայելին 6 միլիարդ դոլարի նոր զենք մատակարարել