Ֆրանսիայում դիսպետչերի քնելու պատճառով ուղևորատար ինքնաթիռը կես ժամ չի կարողացել վայրէջք կատարել
Սեպտեմբերի 20, 2025

Ֆրանսիայում դիսպետչերի քնելու պատճառով ուղևորատար ինքնաթիռը կես ժամ չի կարողացել վայրէջք կատարել

By Սեպտեմբերի 20, 2025 3

Ֆրանսիայի Կորսիկայի օդանավակայանում հերթապահ միակ դիսպետչերը քնել է աշխատանքի վայրում, ինչի հետևանքով ուղևորատար ինքնաթիռը շուրջ կես ժամ չի կարողացել վայրէջք կատարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։ 

Air Corsica-ի չվերթը Փարիզից ուղևորվում էր Կորսիկա և ժամանելու պահին չի կարողացել վայրէջք կատարել, քանի որ դիսպետչերը չէր միացրել թռիչքուղու լուսավորությունը։

Ինքնաթիռի օդաչուն սկզբում որոշել է սպասել, պտտվելով օդում, իսկ այնուհետև սկսել է երթուղու փոփոխության պլան մշակել։ Միայն 20 րոպե անց դիսպետչերը արթնացել է և անցել իր պարտականությունների կատարմանը։ Դրանից հետո թռիչքուղու լուսավորությունը միացվել է, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Ինքնաթիռի օդաչուն պատմել է, որ իր բազմամյա կարիերայում երբեք չի բախվել նման իրավիճակի։

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է միջադեպը և հայտարարել, որ սկսել է հետաքննություն։ 

Դիսպետչերը հանձնել է ալկոհոլի թեստ, որը եղել է բացասական։ Այժմ քննարկվում է նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման հարցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ ու ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված 1000–ամյա անեծքը․ Փաշինյան

Ինչու՞ է Փաշինյանն ասել` Արցախը Հայաստան է, և վերջ

ՌԴ նախագահի հետ մեր երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում և շատ կարևոր է․ Փաշինյան

Ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունները չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ․ Պետրոսյանը` երեկ ամբողջ Կենտրոնի հոսանքազրկման մասին

«Պողպատե մանդատը» գործում է թե՛ միլիարդատերերի, թե՛ արքեպիսկոպոսների դեպքում. Փաշինյան

Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով, նոր Սահմանադրության օրակարգը գալիս է լրացնելու. Փաշինյան

Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ եւ նրանց մեջ կան 5-6 ֆավորիտներ. Փաշինյան

Հրաժարվելու ենք թմբկահարելուց. ՀՀ բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից դուրս որևէ խնդիր չի ունենալու. Փաշինյան

Փաշինյանն առաջարկել է ծափահարել ԱՄՆ նախագահին. Անվտանգությունը նաև «Թրամփի ուղին է»

Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնվելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց․ ՔՊ հռչակագիր

«Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը․ Փաշինյան

Դատարանը մերժել է The New York Times-ի դեմ 15 միլիարդ դոլարի զրպարտության վերաբերյալ Թրամփի հայցը

Խաղաղության համաձայնագիր կնքելու համար պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ

ԱՄՆ-ն նախատեսում է Իսրայելին 6 միլիարդ դոլարի նոր զենք մատակարարել