ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևի նախագիծը, որի օգտին քվեարկել էին Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևի մերժումը ենթադրում է Իրանի հանդեպ սահմանափակումների վերականգնում սեպտեմբերի 27-ից հետո։
Նախկինում սահմանված պատժամիջոցների չեղարկման բանաձևի ընդունմանը դեմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները։