Մեր թիմում կան բազմաթիվ վարչապետի թեկնածուներ: Բազմաթիվ վարչապետի թեկնածուներից կան, իմ գնահատմամբ, 5-6 ֆավորիտներ: Մեր թիմին բարձր եմ գնահատում: Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ունենք ժողովրդի քվեն, մենք ունենք ժողովրդից ստացած մանդատը, և ես, որպես մարդ, ով վարչապետ է դարձել ժողովրդի ուղիղ ընտրությամբ, իհարկե, թիմի հետ և թիմի աջակցությամբ՝ ժողովրդից ստացած մանդատը, բացառվում է, անտեր չեմ թողնի, նույնիսկ չեմ թողնի, չեմ կարող արտապատվիրակել, նույնիսկ շատ վստահելի մարդկանց»,-նշել է նա, հավելելով՝ իմ թիմակիցներին կարտապատվիրակեմ այն ժամանակ, երբ լինի քաղաքական նախապայման, բայց ես չեմ արտապատվիրակողը ժողովուրդ է և կուսակցությունը:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից որպես վարչապետ, հրաժարական եմ տվել երկու անգամ: Ինչու՞, որ կուսակցությունն էլ ընտրություն ունենա, ժողովուրդն էլ: Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Ես ժողովրդի արած ընտրությունը քամահրանքի չեմ ենթարկի, դա բացառվում է»,-ընգծել է Փաշինյանը:
Նա նշել է, որ հեշտ չէ այս ամենի միջով անցնել, սակայն ստանձնել է պատասխանատվություն՝ պետք է մինչև վերջ տանել:
«Ես շատ լավատես եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որովհետև իմ ներշնչանքի արդյունքը, ոչ թե սոցիոլոգիական հարցումներն են, այլ ժողովուրդը, որոնց հետ ունենք օրգանական կապ, մենք պորտալարով ենք կապված մեր ժողովրդի հետ և զգում ենք նրա զայրույթն էլ, հիասթափությունն էլ, նրա պատգամներն ենք զգում և այդպես շարունակ»,-եզրափակել է վարչապետը: