Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին, մեր արժեքներին ու սրբություններին․ Գարեգին Բ կաթողիկոս
Սեպտեմբերի 21, 2025

Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին, մեր արժեքներին ու սրբություններին․ Գարեգին Բ կաթողիկոս

Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս։

Անկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը մեր ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով։

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով՝ դիմագրավելով հետպատերազմյան դժվարություններն ու նեղությունները, արտաքին և ներքին բազում մարտահրավերներն ու հիմնախնդիրները։ 

Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն, այլ պիտի առաջնորդի մեր ժողովրդին համախոհության ու միասնականության, որպեսզի կարողանանք գտնել ներկա ծանր իրավիճակներից դուրս գալու ապահով ուղիները։ Պետության հանդեպ մեր սերը պիտի դարձնենք վերհառնումի նախանձախնդրություն, միմյանց հանդեպ վստահություն ու հոգատարություն և հանձնառություն ու նվիրում՝ ամեն աշխատանքում ու բնագավառում։ Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին, մեր արժեքներին ու սրբություններին և զորացնելու ու շենացնելու մեր պետությունը։ Միայն այսպես կարող ենք ունենալ խաղաղ ու բարօր ապագայի հույս ու հեռանկար՝ սաղմոսերգուի հետ հանապազ հայցելով Երկնավորից․ «Հիշի՛ր մեզ, Տե՛ր, ի հաճություն Քո ժողովրդի, և այցելի՛ր մեզ Քո շնորհելիք փրկությամբ» (Սաղմ․ 105․4)։

Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և Իր Սուրբ Հոգու իմաստությունն ու առաջնորդությունը շնորհի մեր ժողովրդին՝ հույսով ու հավատով ուժ ու զորություն գտնելու մարտահրավերներին դիմակայելու և փայփայելու ու սերնդեսերունդ արժևորելու Անկախության տոնի պանծալի խորհուրդը։

Թող ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի լինեն մեզ հետ և բոլորի, ամեն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուկաշենկոն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Մտադիր են դպրոցներում վերացնել վեցօրյակը և հանգստյան օրերի տնային առաջադրանքները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

Վստահ եմ՝ ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին․ Պուտինը՝ Փաշինյանին

Կան մնայուն արժեքներ․ դրանցից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից է կախված մեր Անկախության ապագան. Քոչարյան

ԱՄՆ-ն կանգնած է մեր արժեքավոր գործընկերոջ՝ Հայաստանի կողքին․ Մարկո Ռուբիո

Հայաստանին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում․ ՌԴ դեսպանատուն

ԴիԿապրիոն և Լոուրենսը կնկարահանվեն Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում

Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես. Նիկոլ Փաշինյան

Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին, մեր արժեքներին ու սրբություններին․ Գարեգին Բ կաթողիկոս