Շաբաթ օրը դպրոցականների համար պետք է լիովին ազատ օր լինի, որպեսզի նրանք կարողանան ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Նման կարծիք է հայտնել «Справедливая Россия - За правду» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ խորհրդարանը նախապատրաստելու է առաջարկություններ՝ կապված տնային առաջադրանքների վերաբերյալ մոտեցումները փոխելու հետ։
«Տնային առաջադրանքները չեղարկելու գաղափարը սխալ է։ Երեխաները պետք է ի վիճակի լինեն ինքնուրույն պարապել։ Իսկ ահա վերացնել հանգստյան օրերի առաջադրանքները, պարտադիր դարձնել, որ շաբաթը լինի հանգստյան օր, և որ նրանք այդ օրն անցկացնեն ծնողների հետ, ընտանիքի հետ, - այո, դա բացարձակապես ճիշտ կլինի»,- ասել է Միրոնովը։
Քաղաքական գործիչը բացատրել է, որ աշխատանքային օրերին տնային առաջադրանքների կատարումը պետք է մնա, քանի որ դպրոցը «չի հասցնի ամբողջը տալ» աշակերտներին դասաժամի ընթացքում։
«Ուստի տնային առաջադրանքները պետք է լինեն, բայց մեր առաջարկն է՝ չեղարկել տնային առաջադրանքները հանգստյան օրերին, և որ շաբաթ օրը ոչ ոք չսովորի։ Թող լինի երկու հանգստյան օր՝ շաբաթ, կիրակի։ Երեխաները կհանգստանան և երկուշաբթի նոր ուժերով կգնան սովորելու», - եզրափակել է նա։