Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքների նախնական էլեկտրոնային հաշվարկը:
Կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում կայացած քվեարկության նախնական էլեկտրոնային հաշվարկներով՝ վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 758 ձայնով:
Էլեկտրոնային նախնական հաշվարկից հետո կիրականացվի նաև քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ եթե 24 ժամվա ընթացքում լինի բողոքարկում,ապա վերջնական արդյունքը կհայտարարվի բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո: Իսկ, եթե բողոքարկում չլինի, ապա կիրականացվի նաև ձեռքով հաշվարկ, որը կլինի վերջնական արդյունքը: