ԱՄՆ-ն կանգնած է մեր արժեքավոր գործընկերոջ՝ Հայաստանի կողքին, մենք առաջ ենք մղում Հարավային Կովկասում խաղաղության, բարգավաճման և կայունության մեր ընդհանուր նպատակները։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Թրամփի և Փաշինյանի կողմից ստորագրված ռազմավարական գործընկերությունը և երկկողմ փոխըմբռնման հուշագրերը ընդհանուր նպատակներն առաջ մղելու մեր ջանքերի անկյունաքարն են։ Մինչ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան որպես խաղաղության և աճի խաչմերուկ, ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ ավելի կայուն և բարգավաճ տարածաշրջան ունենալու»։