ԵԿՄ–ականներն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին առանց միության նախագահ Սասուն Միքայելյանի։
Թե ինչու Սասուն Միքայելյանը պանթեոն չի այցելել, ԵԿՄ–ականները հրաժարվեցին պատասխանել։
Անդրադառնալով տեղեկություններին, որ իշխանությունները նպատակ ունեն «վերացնելու» ԵԿՄ–ն, անդամներից Ռոմիկ Մխիթարյանը պատասխանեց. «Եթե խաղաղություն կնքվեց ու սահմանին կանգնեցին սահմանապահները, ԵԿՄ–ն այլեւս սահման չի գնա, կզբաղվի մատաղսերնդի դաստիարակությամբ»։
Նշենք, որ երեկ Սասուն Միքայելյանը մասնակցել է ՔՊ համագումարին։