Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ
Սեպտեմբերի 21, 2025

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

By Սեպտեմբերի 21, 2025 2

Վերջին տասնամյակներին արևի ակտիվությունն անկում էր ապրում․ արևաբծերի, բռնկումների և կորոնալ զանգվածային արտանետումները քանակը գնալով նվազում էր։ Այս միտումը ստիպել էր որոշ գիտնականների՝ ենթադրել, որ մեր աստղը կարող է մոտենալ նոր «մեծ մինիմումի»՝ այնպես, ինչպես եղել է 1830-ականներին։

Սակայն այժմ պատկերն այլ է։ Վերջին 17 տարում արևի ակտիվությունը նորից աճում է․ մագնիսական դաշտի ուժեղացում, ավելի հաճախակի փոթորիկներ և ավելի հզոր արեգակնային քամի։ Արևի անցյալը հիշեցնում է, որ նման տատանումները նորություն չեն։ 1645–1715թթ․՝ գրեթե 70 տարի, Արևը գրեթե առանց արևաբծերի էր․ այս շրջանը հայտնի է որպես Մաունդերի մինիմում։ Հետաքրքիր զուգադիպությամբ, նույն ժամանակ Եվրոպայում գրանցվեցին անսովոր ցուրտ ձմեռներ․ Լոնդոնի Թեմզա գետը նույնիսկ մի քանի անգամ ամբողջովին սառեց։

 

Սակայն գիտնականները նշում են, որ Արևի ակտիվության՝ նման նվազումները համաշխարհային կլիմայի վրա մեծ ազդեցություն չեն ունենում։ Այն, ինչ այսօր առավելապես փոխում է Երկրի կլիման, մարդու ստեղծած ջերմոցային գազերն են։ Արևի 11-ամյա ցիկլերը գիտնականներին հասկանալի են, բայց երկարաժամկետ տատանումները դեռևս մնում են անբացատրելի։ Ինչու է Արևը փոխել իր ընթացքը, և որքան կտևի այս ակտիվ փուլը, պարզ չէ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՄԱԿ-ում ես կպատմեմ ճշմարտությունը․ Նեթանյահու

Նեթանյահուն խոստացել է պատասխանել Պաղեստին պետության ստեղծման կոչերին

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

Կանադան ճանաչեց Պաղեստին պետությունը

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք

Փաշինյանի, Խաչատուրյանի ու Սիմոնյանի կողմից ծաղկեպսակներ են բերվել «Եռաբլուր»

Թրամփը հայտարարել է, թե կանգնեցրել է «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը

Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել միջազգային մրցաշարում

Կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի․ ԱՄՆ դեսպանատուն