Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուղիղ տաս տարվա նկար է և փշաքաղվելու աստիճանի հիշողություններ այս դրվագից։
Երկրի ղեկավարի հայրական համբույրն իր ծառայությունը հերոսաբար իրականացրած, մահ տեսած, բայց չվախեցած, երկրի համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստ, թշնամուն իր Հայրենիքի համար դիմակայած, վիրավորման պատճառով դեռ վերջնականապես չապաքինված, ձեռնափայտով, բայց իր հողին բազում «առողջ» երկՈտանիներից ավելի ամուր կանգնած երիտասարդի։
Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք։
Թե չէ Անկախությունը Նոր տարի չէ, որ եթե օրացույցով կարմիր է, ուրեմն ինքստինքյան կա»։