ArmNews
Սեպտեմբերի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից արդեն սկսել է քաղաքական կոնկրետ քայլեր իրականացնել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությունով, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձեւով» արտահայտության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կբացի նոր կուսակցություն։ Մյուս ամիս նախատեսված է կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո Նարեկ Կարապետյանը պաշտոնապես կդիմի ՀՀ արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար։
Հիշեցնենք՝ համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝ 

– Նոր կուսակցություն հիմնելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հիմնադիր,

– Պետական գրանցման պահին այն պետք է ունենա 800 անդամ,

– Կուսակցության իրավական ուժը սկսվում է գրանցման պահից, իսկ դրանից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը պետք է հրապարակվեն պետական կայքում։

Իրավական ընթացակարգերն արդեն նախապատրաստվում են։ Եթե որեւէ անակնկալ չլինի, ապա մոտ ապագայում Հայաստանում կգրանցվի խոշոր կապիտալ ունեցող նոր քաղաքական ուժ, ինչը կարող է վերափոխել երկրի ներկա քաղաքական դաշտի հարաբերությունները։

Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք թեմային՝ ընդգծելով, որ Կարապետյանների թիմում շեշտը դրվում է մասնագիտացված կառավարման, տնտեսական վերականգնման եւ հայրենադարձ ներդրողների մասնակցության վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը մեկ շաբաթից ավելի փորձում է Կարապետյաններից որեւէ մեկի հետ կապ հաստատել, բայց ապարդյուն. ո՛չ դերակատարներն են պատասխանում հեռախոսազանգերին, ո՛չ խոսնակ ունեն, ո՛չ կազմակերպիչ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, խորհրդակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է մնալ դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից։

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական եռյակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճիշտ ընտրություն կատարեն ՝ դիվանագիտությանը ժամանակ և տարածք տալով։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով քննարկվել է եվրոպական եռյակի պահանջը, որի համաձայն Իրանը պետք է վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև վերսկսի դիվանագիտական ​​բանակցություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հասնելու համար: 

ԱՄՆ-ն և եվրոպական եռյակի երկրները նախկինում համաձայնության էին եկել ընթացիկ տարվա օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։ Եթե բանակցությունները ձախողվեն, ապա Եվրոպական եռյակը նախատեսում է վերսկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Թեհրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե պատժամիջոցները վերականգնվեն։ 

ԱՄՆ վարչակազմը մտադիր է ավելացնել զենքի մատակարարումները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, որոնք ներկայում ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական կաբինետի նիստում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս չի ֆինանսավորում Ուկրաինային, բայց մեծաքանակ հրթիռներ և ռազմական տեխնիկա է վաճառում ՆԱՏՕ-ին և կշարունակի մատակարարումը։ 

«Մենք փորձում ենք հնարավորինս շատ տրամադրել։ Նրանք ուզում են ամերիկյան ռազմական արտադրանք»,- ասել է Թրամփը։

Ամերկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 

Դրանում ընդգծվել է, որ վերջինս ոչ միայն ռազմական տեխնիկա է, այլև աշխարհաքաղաքական ուղերձ։ Վերլուծությունում նշվում է, որ KAAN-ը կարելի է համեմատել բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ամերիկյան F-35-ի և ռուսական Su-57-ի հետ:

Այս համատեքստում նշվում է նաև, որ Թուրքիան ծրագրում է 2030-ականների սկզբին դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը վրդովմունք է առաջացրել, երբ երեքշաբթի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ լիբանանցի լրագրողներին կոչ է արել գործել «քաղաքակիրթ ձևով», և իրենց «անասունի պես չպահել», հաղորդում է CNN-ը։

Բարաքը, որին միացել էր նաև բանագնացի տեղակյալ Մորգան Օրտագուսը, Լիբանանի մայրաքաղաքում էր «Հըզբոլլահ»-ին զինաթափելու ԱՄՆ ջանքերի շրջանակում։

Նա լրագրողներին կշտամբել է միաժամանակ հարցեր տալու համար, ինչը մամուլի ասուլիսներում տարածված գործելաոճ է, և նրանց վարքագիծը կապել է Մերձավոր Արևելքի «ավելի լայն խնդրի» հետ։

«Խնդրում եմ, մի րոպե լռեք։ Եվ ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Հենց այն պահին, երբ ամեն ինչ քաոսի է վերածվում, ինչպես անասունների մոտ, մենք կանհետանանք։ Այսպիսով, ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ է կատարվում։ Եղեք քաղաքակիրթ, բարի, հանդուրժող, որովհետև դա է տարածաշրջանում տեղի ունեցողի խնդիրը»,- ասել է նա լրագրողներին։

907-րդ ուղղման չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախարարների կաբինետում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված հատուկ նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

Ըստ Բայրամովի՝ այդ ուղղությամբ ԱՄՆ Կոնգրեսի հետ համապատասխան աշխատանքներ կիրականացվեն՝ երկու երկրների միջև կապերն էլ ավելի ամրապնդելու համար։

2025 թվականի շուրջ ութ ամիսների ընթացքում (01.01.2025թ.-21.08.2025թ.) Հայաստան են ներմուծվել աննախադեպ քանակի՝ 12543 էլեկտրոմոբիլներ (էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ)՝ գերազանցելով առանց մաքսատուրքի ներմուծման քվոտան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան  ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալնները: 

Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2024 թվականին Հայաստան է ներկրվել էլեկտրական շարժիչով 9248 ավտոմեքենա, իսկ միայն նախորդ տարվա հունվար–հուլիս ամսիներին` 4800 ավտոմեքենա, այսինքն երկուսուկես անգամ պակաս այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: 

Այս տարվա շուրջ ութ ամիսների ցուցնիշը կրկնակի ավելի է նաև 2023 թվականի ողջ տարվա ցուցանիշից (2023-ին Հայաստան է ներմուծվել էլեկտրական շարժիչով 6347 ավտոմեքենա):

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որից  3000-ը բաժին է հասել դիլերներին, իսկ 5000-ը ներմուծում իրականացնող սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց): 

Հավելենք, որ նախատեսված քվոտան սպառվել է դեռևս այս տարվա մարտ ամսին:

ՀՅԴ կուսակցությունը հաղորդում է․

«Սեպտեմբերի 2-ը սվորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու հաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առավ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը։

Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։

Սակայն, ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն։

Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների արդյունքում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով հարյուր հազարավոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միևնույն երազանքը՝ վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրա, ապրեցնել ազգային ժառանգությունը։

Ու այս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամեն հայ մարդու պայքարն է։

Եվ, անկախ տարբեր հարցերում մեր ունեցած տարաձայնություններից, այս հարցում մենք պետք է լինենք միասնական և տեր կանգնենք մեր իրավունքներին։

Ուստի, սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միասնության մեծ հավաք, որտեղ մենք բոլորով կհայտարարենք`

Արցախյան հակամարտությունը լուծված չէ,
որ մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները,
որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները,

որ մենք պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերնիների վերադարձ։

Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում և շարունակում ենք մեր պայքարը:

Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում միասին՝ հանուն մեր իրավունքների, հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներ (թարմ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ, սերմանյութ, տնկանյութ և այլն) տեղափոխելիս խստորեն պահպանել Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության պահանջները, Ռուսաստանի Դաշնությունում իրականացնել հարկային պարտավորությունները, որպեսզի հետագայում խուսափեք բեռների տեղափոխման սահմանափակումներից։ Սույն հորդորն առաջարկում ենք փոխանցել նաև Ռուսաստանի Դաշնության ձեր գործընկերներին։ 

Հիշեցնում ենք, որ, համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթի (այսուհետ՝ Հիմնադրույթ), բեռի նշանակման վայրերում բեռները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության. ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության ձեր գործընկերները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր) 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել նշանակման վայր բեռի ժամանման մասին, որպեսզի Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները հնարավորություն ունենան բեռի ժամանման վայրում իրականացնել կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն:

Հակառակ պարագայում, համաձայն Հիմնադրույթի, Ռոսսելխոզնադզորն իրավունք ունի առաջարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին Հիմնադրույթի պահանջները խախտած ընկերությունների անունով բուսասանիտարական սերտիֆիկատներ չձևակերպել։  

Միաժամանակ հայտնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում ուժեղացվելու է հսկողությունը օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, իսկ խախտում թույլ տված ընկերությունների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ։

Ռոսսելխոզնադզորի տարածքային մարմինների հասցեները և հեռախոսահամարները կարող եք գտնել հետևյալ հղումով՝

https://fsvps.gov.ru/section-cat/territorialnye-upravlenija-rosselh

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արարատի մարզի Գոռավան գյուղում գործունեություն ծավալած անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ինչպես տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ըստ փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» (արտադրված 30․07․2025 թ․) և «Պանիր Լոռի» (արտադրված 31․07․2025 թ․) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Կաթնաշոռ» (արտադրված 30․07․2025թ․) արտադրատեսակի նմուշը «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» ցուցանիշներով, չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ 

Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Ֆոտո

Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՄԱԿ-ում ես կպատմեմ ճշմարտությունը․ Նեթանյահու

Նեթանյահուն խոստացել է պատասխանել Պաղեստին պետության ստեղծման կոչերին

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

Կանադան ճանաչեց Պաղեստին պետությունը

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք

Փաշինյանի, Խաչատուրյանի ու Սիմոնյանի կողմից ծաղկեպսակներ են բերվել «Եռաբլուր»

Թրամփը հայտարարել է, թե կանգնեցրել է «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը

Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել միջազգային մրցաշարում

Կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի․ ԱՄՆ դեսպանատուն

Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Պաղեստինը ճանաչելու մասին

Անահիտ Ավանեսյանը, ըստ նախանական արդյունքների, չի ընտրվել ՔՊԿ վարչության կազմում

Լուկաշենկոն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ