Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հայաստանի կառավարության վրա նոր պարտավորություն է դրվելու։ Այսպես, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60%-ը գերազանցելու համար Կառավարությունը ստիպված կլինի ստանալ Ազգային ժողովի թույլտվությունը։
Այս մասին հոկտեմբերի 13-ին՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է Հանրապետության ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Պաշտոնյայի խոսքով, նախարարությունը, հաշվետվությունների և ֆինանսական կառավարման հիմնական ցուցանիշների ճշգրիտ արտացոլումն ապահովելու համար, ակտիվորեն համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Սա արվում է նաև համաշխարհային մակարդակով ճանաչված միջազգային չափանիշներին համապատասխանելու համար։
Ավանեսյանը նաև հայտնել է, որ Հայաստանի պետական պարտքի չափը մոտ ապագայում կարող է նվազել։ Սակայն, դա կկատարվի ոչ թե ավելի վաղ վերցված պետական փոխառու պարտավորությունների մարման հաշվին, այլ պետական պարտքը կարգավորող օրենսդրության արմատական վերանայման շնորհիվ։
«Փոփոխությունները ներկայացվում են բացառապես պետական պարտքի համար սահմանված միջազգային չափանիշներին և պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար», - վստահեցրել է փոխնախարարը։
Ներկայումս Հայաստանի պետական պարտքը ներառում է կառավարության սեփական պարտքային պարտավորությունները, որոնք առաջանում են, երբ պետական բյուջեի դեֆիցիտը պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում և Կենտրոնական բանկի պարտքային պարտավորությունները: Կառավարության պարտքը բաժանվում է արտաքին և ներքին պարտքի (ներառյալ կառավարության կողմից երաշխավորված վարկերը, որոնք արտացոլվում են Կենտրոնական բանկի արտաքին պարտքի սյունակում): Առաջինը ներառում է կառավարության պարտքային պարտավորությունները միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների նկատմամբ, ինչպես նաև եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները: Մյուս կողմից, ներքին պարտքը ներկայացնում է կառավարության պարտավորությունները երկրի բնակիչների նկատմամբ:
Դեռևս 2015 թվականի ամռանը փոփոխություններ էին կատարվել «Պետական պարտքի մասին» օրենքում։ Մասնավորապես, «բաժանարար գծեր» էին սահմանվել Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերի միջև։ Նախորդ օրենքը սահմանափակում էր արտաքին պարտքի ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի մակարդակում։ Այսինքն, օրենքը թույլ չէր տալիս, որ Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից վերցված պարտքերը համախառն գերազանցեն երկրի ՀՆԱ-ի 60%-ը։ Այսպիսով, մեխանիկական փոփոխությունների արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի արտաքին պարտքը չի գերազանցել թույլատրելի շեմը։ Դրանով իսկ, Կառավարությանը լյուֆտ է տրվել նոր վարկային միջոցներ ներգրավելու համար, իսկ Կենտրոնական բանկը լրացուցիչ հնարավորություններ է ստացել նոր փոխառությունների համար։
Սակայն, երկու տարի անց ընդունվել են նոր փոփոխություններ։ Ֆինանսների նախարարությունը առաջարկել է սահմանել կառավարության պարտքի մակարդակի երեք շեմ՝ 40%, 50% և 60%՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Եթե պարտքի շեմը գերազանցում էր 40%-ը, կապիտալ ծախսերը պարտավոր էին գերազանցել պետական բյուջեի դեֆիցիտը։ Եթե պարտքի շեմը գերազանցում էր 50%-ը, պահանջները դառնում էին ավելի խիստ և սահմանափակվում էին նաև ընթացիկ ծախսերը։ Այս մոտեցումներն էլ ավելի խիստ էին դառնում, երբ պարտքը գերազանցում էր ՀՆԱ-ի 60%-ը։ Այնուհետև ընթացիկ ծախսերը կապված էին ներքին եկամուտների, մասնավորապես՝ հարկային եկամուտների հետ։
Բացի այդ, եթե նախկինում պարտքի թույլատրելի 60%-ի շեմը սահմանվում էր նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ, ապա նոր կարգավորումներով ՀՆԱ-ի հարաբերակցությունը ֆիքսվում էր ընթացիկ տարվա համար։ Միևնույն ժամանակ, ֆորսմաժորային իրավիճակներում՝ գլոբալ աղետի կամ պատերազմի դեպքում, Կառավարությանը թույլատրվում էր գերազանցել 60%-ի շեմը։ Այս թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում օրենքը պարտավորեցնում էր Կառավարությանը Ազգային ժողով ներկայացնել ծրագիր, որում հստակ պետք է ցուցադրվեր, թե ինչպես է Կառավարությունը մտադիր ապահովել պետական պարտքի մակարդակի նվազեցումը։
Սակայն, եթե բոլոր նախորդ փոփոխությունները կրում էին իրավիճակային բնույթ, ներկայիս փոփոխությունները ենթադրում են պետական պարտքի ողջ փիլիսոփայության վերանայում։ Այսպես, Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ևս մեկ անգամ վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանից բացառելով Կենտրոնական բանկի արտաքին պարտքը և պետական երաշխիքները, միաժամանակ դրա մեջ ներառելով համայնքների պարտքը։
«Մեր նպատակն է ժամանակին համահունչ լինել։ Ամբողջ աշխարհում պետական պարտքը ներառում է Կառավարության պարտքը և համայնքների պարտքը։ Աշխարհի ոչ մի երկրում Կենտրոնական բանկի պարտքը չի համարվում պետական պարտքի մաս։ Փոփոխությունների արդյունքում մենք ներմուծում ենք նոր հասկացություն՝ «հանրային հատվածի պարտք», որը ներկայացնում է պետական պարտքի, ինչպես նաև հանրային հատվածի պետական ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքի ամբողջությունը։
Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը սահմանում կտա «համայնքների պարտք» հասկացությանը, ինչպես նաև կնկարագրի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները փոխառություններ ներգրավելու հարցում։
Այսպիսով, կառավարությունը կկարողանա ազատվել Կենտրոնական բանկի պարտքից՝ դրան ավելացնելով նաև Երևան համայնքի պարտքը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Հայաստանի պետական պարտքը առաջարկվող փոփոխությունների հաստատումից հետո, փոխնախարարն ասել է․ «ՀՀ պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կնվազի մոտավորապես 2%-ով... Ներկայումս պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմում է մոտավորապես 50%», - բացատրել է կառավարության խոսնակը։
Որոշակի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում։
Հրդեհի օջախը, նախնական տվյալներով, 4-րդ հարկում է, իսկ պատճառն էլեկտրահաղորդման մալուխներն են։
Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը պատմել է, որ աշակերտներն արագ տարհանվել են։ Վնասված երեխաներ չկան։
«Ամբողջ պատմությունը տևել է 5 րոպե, ամենայն հավանականությամբ, «ավտոմատ կարոբկայում» կարճ միացում է եղել, որի մեջ էլ հրդեհ է բռնկվել։ Շատ արագ կողքի դասարանի ուսուցիչը կրակմարիչով փորձել է մարել կրակը»,- նշել է տնօրենն՝ ավելացնելով, որ օպերատիվ զանգել են 911։
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք, այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։
«SARS-CoV-2 XFG-ի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական «Ստրատուս» անվանումը, առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում՝ 2025 թվականի հունվարի 27-ին:
2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»–ը նշանակեց որպես կորոնավիրուսի նոր տարբերակ, որը գտնվում է հսկողության տակ։
«Ստրատուսը» հայտնաբերվել էր 38 երկրում, այդ թվում ՝ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ Այն հատկապես ակտիվ է Հարավարևելյան Ասիայում:
«Ստրատուս» շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է` խռպոտություն:
Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման, ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում (տարեցներ, ուղեկցող հիվանդություններ):
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք (հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (72 դեպք, հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության) նվազել է 2 դեպքով»,- ասվում է ՀՎԿԱԿ հաղորդագրությունում։
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք, այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Երևանում հոկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։
«Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են արդեն մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում «Սպայկա»-ն չի մանրամասնել, թե ինչին է վերաբերում Ռուսաստանում ընկերության հետ կապված իրավական գործընթացը: Ընկերության տնօրեններից Կարեն Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր, որ իրենց իրավաբաններին չի հաջողվել պաշտոնական պատասխաններ ստանալ: «Սպայկա»-ն ռուսական կողմի գործողությունները որակել էր «ագրեսիվ»։
2025 թվականի սեպտեմբերի 25-ին Վոլնոթ Լիմիթեդ (Walnort Finance Ltd.) ընկերությունը ներկայացրել է իր բովանդակային բողոքը ՆՎԿՄԿ՝ գործ N° ARB/24/20-ի շրջանակներում։ Իր ազդեցիկ և համոզիչ դիմումում Վոլնորթը հիմնավորել է Հայաստանի Հանրապետության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը։
Մասնավորապես, Վոլնորթը ներկայացրել է անժխտելի ապացույցներ այն մասին, որ Հայաստանը կազմակերպել և իրականացրել է գաղտնի և բռնի արշավ՝ նպատակ ունենալով զավթել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ խախտելով Կիպրոս–Հայաստան երկկողմանի ներդրումային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հատկապես, Վոլնորթը ցույց է տվել, որ վարչապետ Փաշինյանի՝ 2021 թվականի հրապարակային հայտարարություններին՝ «ԶՊՄԿ-ն ժողովրդին վերադարձնելու» և դա «մուրճով անելու» մասին, հաջորդել են ԶՊՄԿ-ի 60 տոկոսի գաղտնի վաճառքն Արդյունաբերական ընկերությանը (Промышленная компания), որը վերահսկվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Ռոման Տրոցենկոյի կողմից, և որը հետագայում արագորեն «նվիրաբերել է» 15 տոկոսը Հայաստանի կառավարությանը։
Այս զավթումն իրականացվել է դատական համակարգի մանիպուլյացիաների շարանի միջոցով, ներառյալ՝ ապօրինի ապահովման միջոցներ, ուշ գիշեր կայացված դատական ակտեր և կարգավորող մարմինների արագացված ընթացակարգեր։
Բացի այդ, Վոլնորթի մնացած բաժնեմասերը ԶՊՄԿ-ում հետագայում սառեցվել են կասկածելի սնանկության և քրեական վարույթների շրջանակում՝ փաստացիորեն զրկելով Վոլնորթին արժեքից, դիվիդենտներից և վերահսկողության հնարավորությունից։ Հայաստանի նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ վերցնել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ շրջանցելով օտարերկրյա ներդրողներին տրամադրված իրավական պաշտպանությունը։
Վոլնորթը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են Հայաստանի գործողությունները խախտել Կիպրոս–Հայաստան երկկողմ ներդրումային պայմանագրով սահմանված պարտավորությունները։ Հայաստանը չի ապահովել Վոլնորթի ներդրման արդարացի և հավասար վերաբերմունքը՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ կազմակերպված զավթման իր արշավով, ԶՊՄԿ-ի, նրա բաժնետերերի և աշխատակիցների հանդեպ ոտնձգություններով և ահաբեկմամբ, իր կարգավորող լիազորությունների չարաշահմամբ և դատարանների վրա գործադրված ճնշմամբ, ինչի հետևանքով Վոլնորթի հայկական դուստր ձեռնարկությունները զրկվել են արդար դատավարության իրավունքից։
Այս ապօրինի վարքագծի հետևանքով Վոլնորթը զրկվել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք բերելու իրավունքից, ինչը նրան կտար ընկերության վերահսկողություն և զգալի դիվիդենտների իրավունք։ Վոլնորթը նաև զրկվել է իր սկզբնական 12․5 տոկոս բաժնետոմսերի տնտեսական օգտագործման իրավունքից, որոնք փաստացիորեն վերցվել են նրանից՝ անհիմն և անժամկետ սառեցման որոշումների միջոցով՝ խախտելով Կիպրոս–Հայաստան պայմանագրի՝ ապօրինի բռնագրավման արգելքը։
Վոլնորթը պահանջում է փոխհատուցում, որի վերջնական չափը կորոշվի արբիտրաժային գործընթացի ընթացքում, որը սակայն առնվազն կկազմի 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար։
Դեպի ՌԴ բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ:
Նրանք պահանջում են իշխանություններից՝ ՌԴ-ի հետ բանակցել ու փոփոխել իրենց՝ ՌԴ-ում գտնվելու թույլատրելի ժամկետները։
Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։
2025 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոել Մոքիրին, Ֆիլիպ Ագիոնին և Փիթեր Հովիտին՝ «նորարարությունների վրա հիմնված տնտեսական աճի բացատրության համար»: