Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորմանլ փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Մրցակցի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնը նշել է, որ 100 տոկոսանոց արդյունք է սպասում իր տղաներից։
«Ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ։ Ես հավատում եմ այս թիմին։ Կարծում եմ, որ այս թիմն ունի ամեն ինչ՝ Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճելու համար։ Գուցե այս պահին խմբի ֆավորիտը չենք, բայց վաղվա հաղթանակը կարող է փոխել այդ պատկերացումը։ Եվ ես վստահ եմ, որ մենք դա կանենք։
Եթե տեսել եք Հայաստանի վերջին հանդիպումը Հունգարիայի դեմ, ապա գիտեք՝ նրանք ուժեղ թիմ են։ Հունգարիան պարզապես հաջողակ էր, որ հաղթեց նույնիսկ 2։0 հաշվով։ Հայաստանը շատ լավ հնարավորություններ ուներ օգտագործելու և կարող էր պատժել մրցակցին։ Դա իսկապես լավ թիմ է, և այստեղ ոչ ոք չպետք է թերագնահատի նրանց։
Նրանց դեմ պետք է սկսել ճիշտ ձևով՝ կոշտ, միասնական, ինչպես Պորտուգալիայի դեմ խաղում։ Մենք գիտակցում ենք, որ վաղը մեր վրա մեծ ճնշում է լինելու։ Պետք է ընդունենք դա՝ որպես խաղի մի մասը։ Այո, ճնշում կլինի՝ հաղթելու պարտականության պատճառով, բայց դա պարտադիր չէ, որ լինի հենց առաջին րոպեից։ Պետք է խելացի խաղանք այս թիմի դեմ, որովհետև եթե խելացի չլինենք, նրանք կարող են մեզ պատժել, ինչպես արեցին Երևանում»,-Հալգրիմսոնի խոսքն է մեջբերոյմ RTE-ն։
Մինչև սեռական հասունացումը մարդու օրգանիզմն ակտիվորեն պահպանում է ռիբոսոմային ԴՆԹ-ն՝ բջիջների գոյատևման համար կարևոր ռիբոսոմների ռիբոնուկլեինաթթվային բաղադրիչ, որն էական դեր է խաղում սպիտակուցների սինթեզում բոլոր օրգանիզմների բջիջներում, կազմում է ռիբոսոմի զանգվածի գրեթե 60% (40% - սպիտակուց)։ Սակայն, չափահասության շրջանում դրա արդյունավետությունը նվազում է, ինչն ակտիվացնում է ծերացման մոլեկուլային մեխանիզմները: Նման եզրակացության են հանգել գիտնականները Գերմանիայից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging-US բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները վերլուծել են ծննդյան օրվանից մինչև 18 տարեկան 280 մարդու արյան նմուշները: Նրանք գնահատել են երկու ցուցանիշ. rDNA պատճենների քանակը և դրանց մեթիլացման մակարդակը՝ քիմիական նշան, որն «անջատում է» գեների ակտիվությունը: Պարզվել է, որ երեխաների և դեռահասների շրջանում ակտիվ (չմեթիլացված) պատճենների քանակը չի նվազում, այլ փոքր-ինչ ավելանում է: Դա նշանակում է, որ դեռահասության շրջանում բջիջները պահպանում են rDNA ֆունկցիան «երիտասարդ» վիճակում:
Չափաասների շրջանում նկատվում է հակառակ գործընթացը. տարիքի հետ ակտիվ պատճենների քանակը նվազում է, մինչդեռ մեթիլացման մակարդակը մեծանում է: Գիտնականների կարծիքով՝ նման փոփոխությունները ծառայում են որպես բջջային ծերացման հուսալի բիոմարկեր:
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդների հյուսվածքներում ակտիվ rDNA-ի վիճակը պահպանվում է մոլեկուլային մակարդակում: Դա կարող է լինել բջջային երիտասարդությունը պահպանելու բնական մեխանիզմի մի մասը», - նշում են հեղինակները։
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ rDNA-ի փոփոխությունները կապված չեն երեխաների զարգացման ուշացումների հետ և, հետևաբար, վաղ պաթոլոգիաներ չեն առաջացնում։
Արդյունքները հաստատում են այն գաղափարը, որ կենսաբանական ծերացումը շարունակական գործընթաց չէ, այլ մեխանիզմ, որն ակտիվանում է, երբ օրգանզիմը պատրաստ է վերարտադրվել: Հետազոտողները նշում են, որ այս հայտնագործությունը կարող է փոխել ծերացման դեմ պայքարի մոտեցումը: Դրա հետևանքները բուժելու փոխարեն, գիտնականները առաջարկում են կենտրոնանալ երիտասարդության շրջանում բջիջները տարիքային փոփոխություններից պաշտպանող մեխանիզմների ամրապնդման վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի իշխանություններին տեղեկացրել է, որ չի մասնակցի Գազայի գագաթնաժողովին, եթե ներկա լինի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Անադոլու պետական գործակալության տվյալներով՝ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը Շարմ էլ Շեյխին մոտենալիս անցել է թռիչքուղու կողքով, որոշ ժամանակ գտնվել է Կարմիր ծովի օդային տարածքում, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել:
Թուրքիայի նախագահի աշխատակազմը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ միջադեպի պատճառների մասին որևէ տեղեկություն չունի։
Թուրքական Ülke TV հեռուստաալիքի խմբագիրը նույնպես հայտնել է տեղի ունեցածի մասին, նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ էր չեղարկել Եգիպտոս իր այցը և վերադառնալ տուն, եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնակցեր այնտեղ նախատեսված խաղաղության գագաթնաժողովին:
Որոշ ժամանակ անց, երբ եգիպտական կողմը վստահեցրեց, որ Իսրայելի վարչապետը չի մասնակցի հանդիպմանը, թուրք առաջնորդի ինքնաթիռը վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է իր այցը Իսրայել և մեկնել Եգիպտոս, որտեղ նա կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։
Հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նեթանյահուն և նրա կինը, նախագահ Իցհակ Հերցոգի և նրա կնոջ հետ միասին հրաժեշտ են տվել նախագահ Թրամփին Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում։
Հիշեցնենք, որ խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի, Պակիստանի և այլ երկրների առաջնորդներ:
Թուրքիայի Հաթայ նահանգում կա Գյոզենե անունով մի բնակավայր, որ համարվում է երկրի ամենահետաքրիր և յուրօինակ վայրերից մեկը։ Յուրօրինակությունն այն է, որ այդ բնակավայրում ապրում է 2000 մարդ ու նրանց բոլորի ազգանունը նույնն է՝ «Դադյուք»։ Այն թարգմանաբար նշանակում է քաղցր։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ տարիների ընթացքում տարբեր ընտանքիներ են ձևավորվել, այնուամենայնիվ ազգանունը մնացել է անփոփոխ։ Նախկինում շփոթմունքներ շատ են եղել, բայց անձնագրի համարանիշների տրամադրումից հետո այդ խնդիրը լուծվել է։ Ավելին, նշվում է, որ այդ բնակավայրի գերեզմանատան բոլոր շիրմաքարերի վրա ևս այդ նույն ազգանունն է։
Համայնքի ղեկավար Յուսուֆ Դադյուքը նշում է, որ թեև բնակավայրի անվանումը Գյոզենե է, բայց բոլորն այն կոչում են Դադյուք, իսկ հարակից թաղամասերի բնակիչները տեղացիներին անվանում ենդադյուքլեր։
«Քանի որ գյուղում կա 8 գերդաստան, և մենք գիտենք նրանց ծագումը, մեզ համար խնդիր չէ իրար ճանաչելը, մանավանդ երբ իմանում ենք, թե ում հայրը ով է։ Հարցեր են տալիս հիմնականում ուսուցիչները կամ դրսից եկածները։ Նրանք զարմանում են, երբ առաջին անգամ են գալիս, բայց հետո վարժվում են դրան»,- նշում է թաղապետը։
«Ճանապարհ էլ կփակենք, եթե էս հարցին լուծում չտվեցին. ֆուռերով գալու ենք հրապարակ»,- Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց վարորդներից մեկը։ «Եթե դանակը հասնի ոսկորին, սաղ Հայաստանի ֆուռերի շոֆերներով հավաքվելու ենք։ Էսի նենց հարց չի, որ չկարենան լուծում տան, ուրիշ պետություններում, որ զբաղվում են այդ հարցով, Ռուսաստանը հարցին լավ էլ լուծում ա տալիս, մերոնք էլ որ զբաղվեն՝ կտան, պրոստը բացիթողի վիճակ ա»,- նշեց նա։
Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, օրացուցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր, իսկ նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օրը։ Այս որոշումը մեծ խնդիրներ է առաջացրել ՀՀ-ից ՌԴ փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին:
Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում անասնապահական ֆերմա ունեցող Վրույր Այվազյանն ահազանգում է` Հայաստանում գլուխ է բարձրացրել դաբաղը։ Նա իր մտահոգությունների մասին պատմեց Sputnik Արմենիային։
Հիվանդության փաստը լաբորատոր փորձաքննությամբ հաստատված չէ, բայց Այվազյանը համոզված է, որ իր ֆերմայի 40 000 գլուխ կաթնատու կովերն էլ են վարակված. սիմպտոմները նման են, վարակի դեպքերի մասին ուրիշներից էլ է լսել։ Կենդանիներին ինքնուրույն է բուժում, իր խոսքով` տարիներով փորձված մեթոդով։
«Սկսեցինք էս անասնաբույժին, էն անասնաբույժին, սովետի ժամանակ ապրած մարդկանց հարցնել, թե սա ինչ է, ոնց է պետք բուժել, ինչ է պետք անել։ Ընդհանուր առմամբ բոլոր կարծիքները հանգում էին նրան, որ առանձին, հատուկ ինչ-որ բուժում չկա, քան անտիբիոտիկներ կիրառելը և վերքերի տեղային բուժումներ իրականացնելը։ Հենց դա էլ սկսեցինք անել»,– պատմեց ֆերմերը` վստահեցնելով, որ ձեռնարկված միջոցները արդյունք տալիս են։
Նրա ֆերմայում ոչ մի կենդանի չի սատկել, թեև լսել է, որ այլ տեղերում անկումներ կան, ընդ որում` ոչ միայն խոշոր եղջրավոր անասունների, այլև խոզերի շրջանում։
Այվազյանն իր ահազանգած խնդրի մասին չի տեղեկացրել պետական կառույցներին` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ), էկոնոմիկայի նախարարությանը։
«Այո՛, չե՛մ դիմել։ Ինչո՞ւ զանգել, տեղեկացնել, եթե իրենք էլ գիտեն, որ դաբաղ կա։ Դա նույնն է, որ դրսում ձյուն գա, բոլորը տեսնեն, որ ձյուն է, ես զանգեմ, ասեմ` բարև ձեզ, գիտե՞ք` ձյուն է եկել։ Հիմա դաբաղը մեր մոտ այնպիսի վիճակում է, որ դրա մասին բոլորն են խոսում, դրա մասին բոլորը գիտեն։ Քննարկումներ եղել են մարզպետարանի մակարդակով։ Համայնքների մասշտաբով անասնաբույժներն են անընդհատ իրար հետ քննարկում, տեղեկություններ հայտնում, որ հասկանան` ինչ իրավիճակ է»,– ասաց ֆերմերը։
ՍԱՏՄ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենք լաբորատոր հաստատված դեպք չունեն, քանի որ դիմող չի եղել, փորձաքննություն չի իրականացվել։
«Որևէ գյուղացի, որևէ ֆերմեր մեզ չի զանգել և չի ահազանգել այդ մասին։ Որևէ բողոք մենք չենք ստացել, իսկ դաբաղի մասին հայտարարություններ անել կարող են միայն լաբորատոր փորձաքննությամբ դրա ապացուցված լինելու փաստից հետո»,– ասաց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
ՍԱՏՄ–ում գյուղացիների բարձրացրած խնդրի մասին տեղեկացել են մամուլից և պատրաստվում են դրանց հիման վրա ստուգում իրականացնել։
Բայց մինչ մասնագետները կհաստատեն վարակի առկայությունը և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկեն դրա հետագա տարածումը կանխելու համար, մարզային իշխանության ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրավիճակն անհանգստացնող չէ։
«Դեպքերը մեծ տարածում չունեն, պատվաստումներն այս պահին պատշաճ արվում են, արդեն 2-րդ պատվաստումներն են արված։ Կանխարգելիչ միջոցառումները` կապված վարակի տարածման հետ, ևս արված են, ամենօրյա հսկողություն ենք իրականացնում, ֆերմերների հետ աշխատում ենք, որպեսզի դեպքեր լինելու դեպքում անմիջապես արձագանքենք։ Լուրջ անհանգստանալու բան չկա»,– ընդգծեց փոխմարզպետը։
Ղարիբյանի տեղեկություններով` հիվանդությունը հիմնականում տարածված է մարզի մի քանի ֆերմաներում, բայց մեծ բռնկում չկա։ Ալավերդու, Թումանյանի, Սպիտակի շրջաններում ընդհանրապես դեպքեր չեն գրանցվել։
Պաշտոնական տվյալներով` անասնագլխաքանակի անկում մարզում ևս չի գրանցվել։
«Խիստ հետևողական ենք, որպեսզի նաև մսի շուկան վերահսկենք։ Եթե, Աստված մի արասցե, անասնագլխաքանակի անկում ունենանք, անմիջապես բացառենք շուկայում մսի հնարավոր վաճառքը»,– ասաց պաշտոնյան։
Նշենք, որ ըստ մամուլում ու սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունների` անասունների շրջանում դաբաղ հիշեցնող վարակի դեպքեր են նկատվել ոչ միայն Լոռու, այլև Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն լուրերը, թե Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին իբր փորձել են թունավորել Մոսկվայում:
Սիրիայի նախկին ղեկավարն ու նրա ընտանիքը հումանիտար պատճառներով ապաստան են ստացել Ռուսաստանում։
«Նա մեր մայրաքաղաքում ապրելու որևէ խնդիր չունի։ Ոչ մի թունավորում չի եղել»,-ասել է Լավրովը արաբական երկրների ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում:
Այս մասին տեղեկանում ենք թելեգրամյան ալիքներից:
Թեելեգրամյան ալիքներից տեղեկանւոմ ենք նաև, որ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների միև:
Հիշեցնենք, որ սա պատմության մեջ առաջին հանդիպում՝ Հայաստանի և Պակիստանի ղեկավարների միջև:
Վերջերս երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։