ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը:
Ըստ ԶԼՄ-ների՝ հոկտեմբերի 3-ին Սևան-Երևան ճանապարհին նա ընկել էր սեփական ավտոմեքենայի տակ՝ ճանապարհին հայտնված ոզնուն հեռացնելու պատճառով ու ծանր վիճակում էր։ 

Իսրայելական կողմը պատրաստ է անհապաղ ընդունել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին, որոնք պետք է ազատ արձակվեն ՀԱՄԱՍ–ի ղեկավարության կողմից՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է Գազետան:

«Իսրայելը պատրաստ է անհապաղ ընդունել բոլոր պատանդներին», - ասել է նա:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ՀԱՄԱՍ–ի ղեկավարությունը պատրաստ է Իսրայելին հանձնել 20 պատանդի արդեն կիրակի՝ հոկտեմբերի 12-ին, սակայն կա հնարավորություն, որ դա հետաձգվի: Ըստ տեղեկությունների՝ պաղեստինյան շարժումը համապատասխան հաղորդագրություն է ուղարկել արաբ միջնորդների միջոցով:

Նորվեգիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Իսրայելի նկատմամբ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի փուլի՝ 5:0։ Խաղը տեղի է ունեցել Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում։

Նորվեգական թիմի հարձակվող Էրլինգ Հալանդը երկու անգամ չիրացրեց 11-մետրանոցը, սակայն խաղում հեթ-տրիկ ձևակերպեց և հավաքականի կազմում իր գոլերի թիվը հասցրեց 51-ի։ Իսրայելի թիմի ֆուտբոլիստներ Անան Խալիլին և Իդան Նախմիասը մեկական ինքնագոլի հեղինակ դարձան այս խաղում։

Նորվեգիայի հավաքականը վաստակեց 18 միավոր և շարունակում է գլխավորել I խումբը։ Իսրայելը 9 միավորով գտնվում է երրորդ հորիզոնականում։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ խաղը նորվեգացիները կանցկացնեն նոյեմբերի 13-ին Էստոնիայի դեմ, իսկ իսրայելցիները հոկտեմբերի 14-ին կհանդիպեն Իտալիայի հետ։

Հեռացավ լեգենդը

Հոկտեմբերի 12, 2025

 

Հոլիվուդի ամենաճանաչված ու սիրված դերասանուհիներից մեկը՝ «Օսկար» մրցանակի դափնեկիր Դայան Քիթոնը, մահացել է 79 տարեկանում։

дайан.jpg (95 KB)

 

Ինչպես հայտնում է People պարբերականը՝ հղում անելով ընտանիքի ներկայացուցչին, դերասանուհին մահացել է Կալիֆոռնիայում։ Հարազատները խնդրել են  այս դժվար պահին հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։ Ըստ TMZ-ի՝ շաբաթ առավոտյան՝ ժամը 8:00-ի սահմաններում, Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը կանչ է ստացել դերասանուհու տնից։ Շտապօգնությունը կնոջը տեղափոխել է մոտակա հիվանդանոց․ աղբյուրները պնդում են, որ դա Քիթոնն էր։

 

дай1.jpg (36 KB)

Դայան Քիթոնը Հոլիվուդի անկախության, ինտելեկտի և էքսցենտրիկության խորհրդանիշն է։ Նրա կարիերան տևել է ավելի քան կես դար՝ սկսած «Կնքահայրը» ֆիլմում Քեյ Ադամսի դերից մինչև պաշտամունքային Էնի Հոլը, որը նրան «Օսկար» բերեց 1978 թվականին։

Նա դարձել է 1970-ականների մի ամբողջ դարաշրջանի դեմքը և շարունակել է ոգեշնչել հանդիսատեսի նոր սերունդներին «Բեյբի Բում», «Հարսնացուի հայրը», «Առաջին կանանց ակումբը» և «Սերն՝ ըստ կանոնների և առանց» ֆիլմերով։

 

дай2.jpg (64 KB)

Ծնվել է 1946 թվականի հունվարի 5-ին Լոս Անջելեսում, Դայան Հոլը (դերասանուհու իսկական անունը) վաղ տարիքից դրսևորել է դերասանական տաղանդ։ Քոլեջից հետո նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ իր դեբյուտը նշել է Բրոդվեյի Hair մյուզիքլում՝ հրաժարվելով, սակայն, բեմում մերկանալ, ինչն արդեն այդ ժամանակ ընդգծել է նրա անկախ բնավորությունը։

 

Ճակատագրական է դարձել հանդիպումը Վուդի Ալենի հետ. «Խաղա նորից, Սեմ» պիեսում դերը նրան բերել է «Թոնի» մրցանակի անվանակարգ և ճանապարհ բացել դեպի մեծ կինո։ Երկու տարի անց Քիթոնը նկարահանվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում, և աշխարհը նրան հիշել է որպես Մայքլ Կոռլեոնեի կնոջ կերպարում։

дай3.jpg (172 KB)

Իսկական հաղթանակը եկել է «Էնի Հոլ» ֆիլմի հետ․ ֆիլմ, որը փոխել է ռոմանտիկ կատակերգությունների մասին պատկերացումները։ Քիթոնը ստեղծել է մի կերպար, որում համադրվում են խոցելիությունը, հումորը և յուրօրինակ ոճը։ «Վուդին վստահ չէր, որ դա կաշխատի,— հիշում էր նա։— Նա ասում էր. «Սա պարզապես ևս մեկ սիթքոմ է»։

1980–1990-ականներին դերասանուհին ամրապնդել է հոլիվուդյան լեգենդի կարգավիճակը՝ Reds-ից և Baby Boom-ից մինչև Father of the Bride։ 2003 թվականին նա կրկին գերել է հանրությանը Ջեք Նիկոլսոնի հետ նկարահանված «Սերն՝ ըստ կանոնների և առանց» ֆիլմում։

 

дай4.jpg (101 KB)

Բացի դերասանական տաղանդից, Քիթոնը դարձել է նաև նորաձևության օրինակ. տղամարդու նրա կոստյումները, գլխարկները և փողկապները վերածվել են անհատականության խորհրդանիշի։ 2017 թվականին Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը նրան մրցանակ է շնորհել կինոյում ունեցած ավանդի համար, իսկ 2022 թվականին դերասանուհին թողել է իր ձեռքերի և ոտքերի դրոշմները TCL Չինական թատրոնում։

 

дай5.jpg (55 KB)

Անձնական կյանքում Դայանը մնացել է նույնքան անկախ, որքան էկրանին։ Նա այդպես էլ չի ամուսնացել, թեև սիրավեպեր է ունեցել Վուդի Ալենի, Ուորեն Բիթիի, Ալ Պաչինոյի և Ջեք Նիկոլսոնի հետ։ 50 տարեկանում նա որդեգրել է երկու երեխայի՝ Դեքսթեր դստերը և Դյուկ որդուն։

«Երևի ես իմ սերնդի միակ կինն եմ, որն այդպես էլ չամուսնացավ,— ասել է նա։— Եվ ուրախ եմ, որ չարեցի դա։ Դա իմ պատմությունը չէ»։

дай6.jpg (139 KB)

Դայան Քիթոնը հանդիսատեսի հիշողության մեջ կմնա որպես խելքի, ոճի և մարդկային ջերմության մարմնացում, դերասանուհի, որը երբեք չի վախեցել ինքն իրեն հավատարիմ մնալուց։

news.am

Իսրայելի զինվորականները պլանավորում են ոչնչացնել Գազայում ՀԱՄԱՍ-ի թունելները պատանդների ազատ արձակումից հետո, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Պատանդների վերադարձից հետո Իսրայելի համար ամենամեծ խնդիրը կլինի Գազայի բոլոր ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թունելների ոչնչացումը՝ անմիջապես Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ ղեկավարության ու վերահսկողության ներքո ստեղծվող միջազգային մեխանիզմի կողմից։ Սա Գազայի ապառազմականացման և ՀԱՄԱՍ-ի զինաթափման համաձայնեցված սկզբունքի իրականացման գլխավոր նպատակն է», - նրա խոսքերն է մեջբերել նախարարության մամուլի ծառայությունը։

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, և հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չունի երեխայի գտնվելու մասին ու այդ օրերին չի դիմել ոստիկանություն, փորձել է իր և բարեկամների ուժերով գտնել երեխային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Մի քանի ժամ շարունակ ոստիկանության Շենգավիթի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և երեկ պարզել են՝ որտեղ է գտնվում երեխան ու կարողանում են բացատրական աշխատանքների արդյունքում ճշտել երեխային գտնվելու վայրը: 

Համայնքային ոստիկանները ժամանում են նշված վայր, որտեղից էլ տղային տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երխան ոստիկաններին հայտնել էր, որ ինքը հոկտեմբերի 9-ից դուրս է եկել տնից, շրջել Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել դրսում, իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության: 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Շենգավիթի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են․

Բոլորիս պարտականությունն է ապահովել յուրաքանչյուրի հավասար իրավունքներն ու հնարավորությունները կյանքի բոլոր ոլորտներում։ Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա զարգանալու, կրթություն ստանալու և արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն՝ զերծ որևէ խտրականությունից, ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

 

Դեռևս հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում անցկացվել է «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով քննարկում և ֆիլմի դիտում, որն ուղղված էր, ի թիվս այլնի, աղջիկների իրավունքների պաշտպանությանը և ոլորտում հանրային ընկալումների փոփոխությանը։

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել Եգիպտոսում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին», AFP-ին հայտնել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Հուսան Բադրանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռևս չի հաստատել գագաթնաժողովին իր մասնակցությունը։

Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցով Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։

Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։

Կան հրդեհի ծխացող օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Գազա, հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը։

 

«Ծովակալ Քուփերը, Ջարեդ Քուշները (Թրամփի փեսան - խմբ.) և ես այսօր մեկնեցինք Գազա՝ ստուգելու Իսրայելի կողմից առաջին փուլի համաձայնագրի կատարումը»,-գրել է նա և հրապարակել լուսանկարներ։

«Մենք ստացանք մանրամասն տեղեկատվություն անվտանգության, մարդասիրական օգնության և հակամարտության կարգավորման միջոցառումների վերաբերյալ։ Շարունակական նվիրվածության դեպքում խաղաղությունը մնում է հասանելի»,- ավելացրել է Ուիթքոֆը։

Նշենք, որ վաղը տեղի կունենա Գազայի հատվածում խաղաղության հաստատման վերաբերյալ գագաթնաժողով։

Ֆոտո

44-օրյա պատերազմի պայծառ դեմքերից` Հակոբ Եղիազարյանի հիշատակման օրն է. Տիգրան Աբրահամյան

Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Սպիտակ տունը գնահատել է շաթդաունի ազդեցությունը ԱՄՆ տնտեսության վրա

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են. քրգործ կհարուցվի

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Դաղստանում ուղղաթիռը բախվել է բնակելի շենքի. չորս մարդ զոհվել է

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործերի ակնհայտ նպատակը մեկն է՝ նախագահին շեղել կարևոր գործերից ու հանրային օրակարգից

Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ

«Ադրբեջանական չորս անկլավների վերադարձի հարցը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ռուսաստանում արձագանքել են Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ուղղությանը

4 նախկին վարչապետները քնել են խորհրդարանում (տեսանյութ)

Փեսացուն դատի է տվել իր հարսնացուին և նրա հորը՝ «չափազանց և անարդար» պահանջների համար

Վախենո՞ւմ ես. Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին

«Ես ավելի հայտնի եմ, քան Թրամփը․ Ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ»․ Ռոնալդու