Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Սպիտակ տունը այս շաբաթ Վարդերի այգում Ջորջ Վաշինգտոնի մեծ արձան է տեղադրել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ խնդրանքով, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։
Ազգային պարկերի ծառայությանը պատկանող բրոնզե արձանը կառավարական շաթդաունի ընթացքում Վաշինգթոնի հուշարձանից այլ վայր է տեղափոխվել։
Սպիտակ տան մամուլի խոսնակի խոսքով՝ 1992 թվականի արձանը Վիրջինիայի նահանգային Կապիտոլիումում տեղադրված սպիտակ մարմարե արձանի կրկնօրինակն է։
Բնօրինակ մարմարյա արձանը պատրաստվել է ֆրանսիացի նկարիչ Ժան-Անտուան Հուդոնի կողմից և համարվում է Վաշինգտոնի միակ արձանը, որը կերտվել է բնօրինակից։
Բրոնզե տարբերակը լայն հանրությանը հասանելի էր մինչև վերջերս, երբ Վաշինգտոնի հուշարձանն ամեն տարի այցելում էր շուրջ 250,000 մարդ: Այն տեղադրվել է 1990-ականների վերջին՝ վերակառուցման ժամանակ։
Արձանը պատրաստվել է բացօթյա կյանքի համար և կանգնած է վերանորոգված վարդերի այգու բակի հեռավոր ծայրում։
Ըստ դաշնային պաշտոնյայի՝ Ազգային պարկի ծառայության աշխատակիցները կհետևեն և կխնամեն արձանը։ Կա մտահոգություն, որ ցուցադրությունը կարող է գունաթափել արձանը, որն այժմ հարուստ բրոնզե երանգ ունի։
Օքսիդացումը կարող է կանաչ երանգ առաջացնել։ Մասնագետները նշում են, որ Ազատության արձանը մի ժամանակ այս գույնի է եղել, սակայն ժամանակը և շրջակա միջավայրի ազդեցությունը դրան կանաչավուն երանգ են տվել։
Հատկանշական է, որ երկրի առաջին նախագահը երբեք չի ապրել Սպիտակ տանը։ Վաշինգտոնի իրավահաջորդ Ջոն Ադամսը եղել է առաջին նախագահը, ով ապրել է Սպիտակ տանը։ Արձանի տեղադրումը հաջորդել է այլ փոփոխությունների, որոնք Թրամփը կատարել էր տարածքում, ներառյալ մի քանի դրոշակաձողերի տեղադրումը և մարգագետնի սալիկապատումը, որն, ըստ նրա, խնդիրներ էր առաջացնում բարձրակրունկներով քայլող կանանց համար (երբ թաց էր)։
Հուլիսին հայտարարվել է Արևելյան թևը պարահանդեսային դահլիճով փոխարինելու շինարարական նախագծի մասին, որը Թրամփի գնահատմամբ կարժենա մոտ 200 միլիոն դոլար։
Թրամփն անցյալ ամիս NBC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ պարասրահը մի փոքր ավելի մեծ կլինի, քան նախապես պլանավորվել էր, և կտեղավորի 900 մարդու՝ հուլիսին շինարարական նախագծի վերաբերյալ Սպիտակ տան հայտարարության մեջ նախատեսված 650-ի փոխարեն։
ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է վերջին տվյալները Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, ժամը 23։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը՝ համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 550 տոննա ջուր և իրականացվել է շուրջ 350 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։
Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է: Ողջ գիշեր շարունակվելու են ակտիվ աշխատանքները․ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Օպերատիվ արձագանքման արդյունքում արդեն առաջին ժամերին հրշեջ-փրկարարներին հաջողվել է սահմանափակել կրակի տարածումը՝ մոտ 2 հա մակերեսով կենցաղային աղբի այրման գոտում:
Առաջին օրերին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և 29 փրկարարական ծառայող, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 55 բեռնատար հող և մղվել շուրջ 50 տոննա ջուր։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ NIS-ի (սերբական նավթային ընկերության) շուրջ նոր պատժամիջոցների պայմաններում Բելգրադը «ընտրություն կկատարի զգուշորեն» եւ արդեն հղում է կատարում ռուսական կողմին՝ լուծումներ գտնելու առումով, News.am.-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է սերբական «Новости»-ն։
Վուչիչի խոսքով՝ Մոսկվան գազի մատակարարումների առաջարկ է ուղարկել «մինչեւ Նոր տարի», բայց դա վատ լուր է Սերբիայի համար, որովհետեւ Բելգրադը եռամյա համաձայնագիր էր ակնկալում, որը պետք է համաձայնեցվեր դեռ մայիսին։ Վուչիչն ասել է, որ մայիսին խնդրել էր ավարտել երկարաժամկետ պայմանագիրը, եւ որ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերյան հանդիպման ժամանակ քննարկումը մնացել է «Ռուսաստանի կողմում», այժմ Մոսկվան առաջարկում է միայն կարճաժամկետ պայմանագիր։
Նախագահն ուղիղ նախազգուշացրել է, որ եթե Սերբիան ազգայնացնի NIS-ը, Ռուսաստանը կարող է պատասխանել եւ «փակել գազը» դեկտեմբերի 31-ին. դա, նրա խոսքով, «շատ վատ սպառնալիք» եւ ազդանշան կլիներ Մոսկվայի կողմից։Վուչիչն ընդգծել է, որ Բելգրադը չի ծրագրում ազգայնացում եւ չի ցանկանում «խլել ուրիշի սեփականությունը»։
Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում ռուսական կողմին կներկայացնի իր առաջարկները, մասնավորապես, նա մտադիր է դրանք քննարկել Ալեքսանդր Դյուկովի (ռուսական նավթային ակտիվի տնօրենի) հետ եւ ակնկալում է «կոնկրետ խոսակցություն» ռուս գործընկերների հետ։ Ընդ որում՝ նա վստահ չէ, թե արդյոք կընդունեն ռուսաստանցիներն այդ գաղափարները։
Նա նաեւ նշել է, որ Սերբիան Ռուսաստանի հետ պահպանում է գործնական շփումներ եւ չի միացել պատժամիջոցային հռչակագրերի մեծ մասին, ինչը, նրա կարծիքով, բացատրում է նրա հատուկ կարգավիճակը Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ երկխոսությունում։ Վուչիչն ընդգծել է «երկիրը կրակից դուրս բերելու» մտադրությունը՝ թույլ չտալով, որ քաղաքացիները տուժեն արտաքին քաղաքական որոշումների պատճառով։
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել:
«Թալիբան»-ի ուժերը մի քանի ուղղություններով հարձակվել են Պակիստանի սահմանային դիրքերի վրա, ինչի հետևանքով Պակիստանի զինվորականները նահանջել են որոշ շրջաններում։
Նշենք՝ Թալիբանը զորքեր է տեղափոխում Պակիստանի հետ սահման, որտեղ սկսվել են թեժ մարտերը։
Այս պահին ինտենսիվ բախումներ են պակիստանյան զորքերի և Թալիբան աֆղան զինյալների միջև: Երկու կողմերն էլ օգտագործում են հրետանի, գնդակոծվում են մարտական դիրքերը։
Վերջին տվյալներով՝ զոհվել են 2 պակիստանցի զինվոր և Թալիբանի 5 զինյալ։ Օդ են բարձրացել Պակիստանյան մարտական ինքնաթիռները։
Իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։
Հավատի և քաջության ոգին կրող քրիստոնյան, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, չի թուլանում բնավ. «Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր: Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ և հավիտենական փառք է ապահովում մեզ համար» (Բ Կորնթ. 4:16-17):
Ս. Հովհան Ոսկեբերանը սույն հատվածի մեկնության մեջ նշում է, որ առաքյալը, արտաքին մարդ ասելով, նկատի ունի մարմինը, իսկ ներքին մարդ ասելով՝ հոգին: Մարմնապես քայքայվելը, ըստ սրբի, նշանակում է հանուն Քրիստոսի համբերել հալածանքների, չարչարանքների և շատ ուրիշ պատուհասների, որոնց ընթացքում մարդը ներքնապես նորոգվում է օրեցօր, նորոգվում է հավատով, հույսով և ջանասիրությամբ: Իրապես, որքան շատ է տառապում մարմինը, այնքան հոգին լիանում է հույսով և պայծառանում որպես ոսկի՝ փորձությունների կրակի միջով անցած:
Այնուհետև առաքյալը, շարունակելով միտքը, նշում է.
«Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականությունների վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները հավիտենական» (Բ Կորնթ. 4:18):
Չի ասում միայն փորձություններն են ժամանակավոր, այլ այն, ինչ տեսանելի է, դա լինի փորձություն, թե ուրախություն: Առաքյալն ամեն ինչ կապում է հույսի հետ և հռոմեացիներին ուղղված իր նամակում այդ մասին ասում է. «Այս հույսով է, որ փրկվեցինք: Արդ, երբ հուսացվածը տեսնում է, դա այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա» (Հռոմեացիներ 8:24):
Ս. Հովհան Ոսկեբերանը փորձությունը ոչ թե չարիք, այլ բարիք է համարում. «Այն լավը դարձնում է լավագույն: Դա հնոց է ոսկու հարստացման համար, դա աղաց է ցորենի կարծր հատիկներն աղալու համար: Դա կրակ է, որ ոչնչացնում է փուշն ու տատասկը, որպեսզի հողը դարձնի ընդունակ բարի սերմերն ընդունելու համար»:
Մինչ հարությունը և ապագա փառքի վայելումը, մարդն արժանանում է ոչ պակաս հատուցման, երբ փորձությունների միջով անցնելով՝ նորոգում է հոգին՝ ձեռք բերելով համբերություն, իմաստություն և քաջություն: Նման նրանց, ովքեր մարմնական սխրանքներ են գործում և մինչ պարգևի արժանանալը, արդեն իսկ պարգև են ստանում վարժությունների և պայքարի միջոցով. վարժության միջոցով մարմինը դարձնում են առողջ և ամուր՝ խուսափելով հիվանդություններից: Նույնն է իրական կյանքում, նա, ով հանուն Քրիստոսի համբերում է փորձություններին մինչ Երկնքի Արքայությանն արժանանալը, մեծ հատուցում է ստանում. Աստծո առջև ձեռք է բերում համարձակություն, հոգին դառնում է իմաստասեր և ավելի համարձակ՝ փորձությունների դեմ պայքարում:
Օգոստինոս Երանելին նշում է, որ մարդու նորոգությունը սկսվում է նրա հոգևոր ծնունդով՝ մկրտությամբ՝ անցնելով աստիճանական կատարելագործում: Այդ ուղին ոմանք անցնում են շատ արագ, ոմանք՝ դանդաղ:
Կարևոր է, որ ճամփորդները համբերություն դրսևորեն, տկարին բարձրացնեն՝ գետին տապալելու փոխարեն: Քանի որ, ըստ երանելու, մարդկային համբերությունը, մեծ բարիք լինելով, արժանի է գովասանքի:
Անհամբերը, չցանկանալով չարչարանքներ կրել, չի կարողանում փախչել դրանցից և իրեն դատապարտում է առավել մեծ չարչարանքների: Իսկ համբերատարը, չկորցնելով հոգեկան հավասարակշռությունը, համբերում է չարիքին, որ կարճ է ու անցողիկ, և բաց չի թողնում բարին, որ մնայուն է ու հավիտենական, քանի որ «ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմեացիներ 8:18):
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Լատվիայի իշխանությունները Ռուսաստանի 841 քաղաքացու կարգադրել են երկրից հեռանալ մինչև հոկտեմբերի 13-ը, հակառակ դեպքում նրանց կարտաքսեն՝ հայտնում է Politico-ն` վկայակոչելով Լատվիայի քաղաքացիության և միգրացիայի հարցերով վարչությունը:
Խոսքը երկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների մասին է, որոնք մինչև հունիսի 30-ը չեն կատարել ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու պահանջը, որի համար անհրաժեշտ էր հաստատել լեզվի իմացությունը և անցնել անվտանգության ստուգում:
Հայկական «Տաթևի թևեր» ճոպանուղին նշում է իր 15-ամյակը և կրկին պայքարում է World Travel Awards 2025 մրցանակաբաշխության վարկածով աշխարհի լավագույն ճոպանուղու կոչման համար։
Այն երեք անգամ հաղթել է այս անվանակարգում՝ 2021, 2023 և 2024 թվականներին։
Այս անգամ «Տաթևի թևերը» մրցում են Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ։ Քվեարկությունը կտևի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 26-ը։
2010 թվականին բացվելուց հետո «Տաթևի թևերը» գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում որպես «աշխարհի ամենաերկար անկանգառ հետադարձելի ճոպանուղին» (longest non-stop double-track cable car)։ Ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում՝ Երևանից 170 կիլոմետր հեռավորության վրա։
Փարիզում փողոց են դուրս եկել բազմաթիվ մարդիկ՝ պահանջելով Էմանուել Մակրոնի հրաժարականը։ Ֆրանսիայի աջակողմյան «Պատրիոտ» կուսակցության նախագահը X-ում ակցիայից տեսանյութ է հրապարակել։
«Անհավանական թվով դրոշներ են ծածանվում Փարիզում, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը»,-նշել է նա։Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որ Ֆրանսիան դուրս գա ՆԱՏՕ-ից ու ԵՄ-ից։
Մարվան Բարղութին` Պաղեստինի ամենահայտնի առաջնորդը, ներառված չէ այն բանտարկյալների թվում, որոնց Իսրայելը մտադիր է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է The Associated Press-ը:
Իսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում ազատ արձակել։
Սակայն դեռ պարզ չէ, թե Իսրայելի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մոտ 250 բանտարկյալների ցուցակը վերջնակա՞ն է, թե՞ ոչ:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու: Այս հարցով միջնորդների հետ բանակցություններ են ընթանում:
Նշվում է նաև, որ Իսրայելը Բարղութիին համարում է ահաբեկչության առաջնորդ:
Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում։
Աշխարհի գործող չեմպիոնը փոքր ոսկի նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում` Հայաստանի հավաքականին բերելով երեք ոսկե մեդալ (211+250=461կգ)։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մրցումներին մասնակցած հայաստանցի 6 ծանրորդներից 3-ը երկամարտում արդյունք չունեցան, ու մինչև գերծանր քաշայինների մրցումների մեկնարկը Հայաստանն ուներ փոքր արծաթե և բրոնզե մեդալ, այն էլ` միայն պոկում վարժությունում։ Ոսկե մեդալի միակ հույսը մնացել էր Վարազդատ Լալայանը, որը պաշտպանելու էր աշխարհի չեմպիոնի կոչումը։
Պոկում վարժությունում Լալայանի հիմնական մրցակիցը Գոռ Մինասյանն էր, որը ներկայացնում է Բահրեյնը։ Նախկին թիմակիցների մրցավեճում Լալայանը առաջին իսկ մոտեցումով կարողացավ ապահովել փոքր ոսկե մեդալը` գլխավերևում պահելով 206կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումով ավելի առաջ անցավ իր մրցակիցներից` բարձրացնելով 211կգ։
Մեդալների պայքարը երկու հայ ծանրորդների և իրանցի Ալի Դավուդիի միջև էր։ Այն պետք է շարունակվեր հրում վարժությունում, սակայն շատ արագ պարզվեց, որ երկամարտի ոսկե մեդալի համար պայքարելու են երկու հայ ծանրորդները՝ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը։
Բահրեյնը ներկայացնող Մինասյանը առաջին մոտեցումով բարձրացրեց 242կգ, Հայաստանը ներկայացնող Լալայանը պատասխանեց 245կգ-ով։
Երկրորդ մոտեցումից հետո Վարազդատը, բարձրացնելով 250կգ, ապահովեց աշխարհի չեմպիոնի կոչումն ու երրորդ մոտեցումով փորձեց սահմանել համաշխարհային նոր ռեկորդ, բայց 261կգ–ը բարձրացնել նրան չհաջողվեց։
Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանն այս առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։
Այսպիսով, Ֆյորդեում ծանրամարտի Հայաստանի հավաքականը վաստակեց երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։