ArmNews
Նոյեմբերի 08, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ 

«Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը

Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)

Սրտանոթային խնդիրների սրացում

Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն

Գլխացավեր, հոգնածություն

Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ

Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին

Մնացե՛ք փակ տարածքում

Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։

Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։

Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում

Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։

Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը

Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։

Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին

Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր»։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երևանի բնակիչներին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ։

«Վառ պատմական ժառանգությունն ու դինամիկ արդիականությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք հետագա զարգացում և բարգավաճում»,- ասվում է հայտարարությունում։

ՀՖՖ-ից ներկայացրել են Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Հունգարիայի դեմ խաղում։

Խաղը տեղի կունենա այսօր, ժամը 20։00-ին։

Возможно, это графический образ (‎текст «‎น3ร3ก8นน EDERATION கக 1. oqut २७२ा૯ર 12. urutu peжuиr3иυ 13. นบก จกจนออทบ3นา 16. もしつん แน93นบ 5. บรรกาน uurs23ur 4.จ จนกกแอ3กอนา 3. ረቦሶሃ ቅኮረበሀ 20. ጉሀሂለ- นนทา3นา 21. ሀሀኮቦ rryun23ur 22. ርቦኮሃ ሀሉሆበይሀሁ 2. utrat3 Untrun3uz 6. 090오n니니n ኮሂ 19, 5า4หก ሞቦሶዓበቦ3ሀ חחשו.9 14. yurth บกเกนา3นา 15. yurtu ขลนบา3นบ 23. 4и4ии คหก3 7. みっuっ นาก3นบ .ድጉበዘሀቦጉ ሀጣሪቦ33ሀ 10. uлHии 2euиrи3и4 11. sharur FUrUEn3UL 17. RrUUS-LENU กนากบ 18. หกจกก านบ IDBank macron RARE team. TELECOM RMENIA ARARAT ATEOSSIAN‎»‎)

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացելու կամ փակելու որոշումը կայացնում է Իրանի բարձրագույն ղեկավարությունը, հաղորդում է Mehr-ը։ 

Կոնտր-ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ընդգծել է Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը՝ այն անվանելով «աշխարհի էներգետիկ զարկերակ» և ասել է, որ Իրանը միշտ ապահովել է դրա անվտանգությունն ու միշտ բաց է պահել այն։ 

«Այնուամենայնիվ,- հարցրել է նա,- տրամաբանակա՞ն է, որ աշխարհը շահում է այս նեղուցից, իսկ Իրանը՝ ոչ»։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը նախազգուշացրել է Պարսից ծոցում ատոմային նավերի կողմից ներկայացվող բնապահպանական ռիսկերի մասին՝ հիշեցնելով ճապոնական նավի և ամերիկյան սուզանավի միջև տեղի ունեցած նախկին միջադեպի մասին, որը հանգեցրել էր նավթի արտահոսքի և բնապահպանական վնասի։ 

Նա քննադատել է տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը՝ հայտարարելով, որ դրանք թշնամանք են ստեղծում՝ իրենց հետագա ներկայությունն արդարացնելու համար։

«Իրանը վերջին 300 տարվա ընթացքում ոչ մի երկրի վրա չի հարձակվել», - ասել է նա՝ հավելելով, որ «երկիրը թշնամություն չի փնտրում, սակայն մենք ամուր կպաշտպանենք մեր ազգային շահերը»։

Թանգսիրին կրկնել է, որ Հորմուզի նեղուցը փակելու կամ բաց պահելու վերջնական որոշումը մնում է Իրանի բարձրագույն պաշտոնյաների ձեռքում և կախված է իրանական նավթի արտահանման վրա արտաքին ճնշման մակարդակից։ Խոսելով Իրանի պաշտպանական նվաճումների մասին՝ Թանգսիրին ասել է, որ երկիրը հասել է լիարժեք ռազմական ինքնաբավության։ 

Ֆրանսիայում այժմ ժողովրդավարության ճգնաժամ է։ Այս մասին իր Telegram-ալիքում նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երբ հայտնի է դարձել՝ վարչապետի պաշտոնում է Սեբաստիան Լըկորնյուի վերանշանակման մասին:

«Ֆրանսիայում քաղաքական բռնաճնշումների ֆոնին հուսահատության այս գործողությունն ազդարարում է ժողովրդավարության տոտալ ճգնաժամի մասին», - գրել Է դիվանագետը: 

Նա ընդգծել է՝ հասարակ ֆրանսիացիների կարծիքը երկրում այժմ ոչ ոք հաշվի չի առնում։ 

Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,– գրել է նա։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը օտարերկրյա առաջնորդների մասնակցությամբ անցկացված զանգվածային ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է իր զինված ուժերի ամենահզոր միջուկային զենքերը, այդ թվում՝ նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը նա, հնարավոր է, որ պատրաստվում է փորձարկել առաջիկա շաբաթներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)։ 

Ըստ ԿԿՀԳ-ի տեղեկությունների, զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է նոր, դեռևս չփորձարկված «Հվասոն-20» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը հյուսիսկորեական լրատվամիջոցն անվանել է «ռազմավարական միջուկային զենքի ամենահզոր համակարգը»։ 

Ցուցադրվել են նաև կարճ հեռահարության բալիստիկ, թևավոր և գերձայնային հրթիռներ, որոնք ըստ Հյուսիսային Կորեայի կարող են հարվածներ հասցնել մրցակից Հարավային Կորեայի միջուկային թիրախներին։ Շքերթի ժամանակ իր ելույթում Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր զինված ուժերը «պետք է շարունակեն զարգանալ որպես անպարտելի ուժ, որը կվերացնի բոլոր սպառնալիքները»։

Իսրայելի մարտական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի Մուսեյլիհ և Նաջարիա բնակավայրերի միջև ընկած շրջանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։

«Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել Մուսեյլիհի և Նաջարիայի միջև իսրայելական վերջին ավիահարվածների հետևանքով», - տեղեկացնում է հեռուստաալիքը:

Al-Mayadeen-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են նաև շինարարական տեխնիկայի՝ բուլդոզերների և էքսկավատորների ուղղությամբ։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով ոչնչացվել է տեղի բնակչին պատկանող բանջարեղենային ֆուրգոնը: Տղամարդը մահացել է, իսկ նրա եղբայրը ծանր վնասվածքներ է ստացել։

Իր հերթին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է. «Գազայում զինադադարի կնքումից հետո իսրայելական ագրեսիան լուրջ մարտահրավեր է Լիբանանի և միջազգային հանրության համար»:

Լիբանանի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ շարունակվող խախտումները դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի հարվածները կենտրոնացած են եղել «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքի, այդ թվում՝ ինժեներական տեխնիկայի վրա, որը գործի է դրվել շարժմանը պատկանող կառույցների վերականգնման աշխատանքներում:

ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը հայտարարել է՝ Արևմուտքը պատրաստ չէ Ռուսաստանի հետ ուղղակի զինված բախման: 

Նա հայտարարել է՝ Արևմուտքը չի դիմանա Ռուսաստանի հետ դիմակայությանը, և այդ մասին նախազգուշացրել Է ամերիկյան իշխանություններին:

«Մենք չենք դիմանա Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտությանը։ Մենք պարզապես պատերազմելու հնարավորություն չունենք։ Դուք կարող եք պայթեցնել մի շարք բաներ Ռուսաստանում, բայց արդյունքում արագ կսպառեք հրթիռները», - ընդգծել է նախկին զինվորականը։ 

Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը ուկրաինական հարցի վերաբերյալ մնում է հստակ և հետևողական։ Երկիրը միշտ կաջակցի Ռուսաստանի ջանքերին՝ լուծելու այս ճգնաժամի արմատական ​​պատճառները և պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան, համաձայն Փհենյանի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրի ոգու, միշտ վճռականորեն կաջակցի Ռուսաստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշմանը։

Կիմ Չեն Ընը հավելել է, որ Հյուսիսային Կորեան բարձր է գնահատում Ռուսաստանի համապարփակ աջակցությունը արդար ընտրություններին, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի կառավարության ջանքերը՝ պաշտպանելու իր անվտանգությունը։

Ֆոտո

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով․ Կառավարություն

2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան

Վրաստանում «գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել

Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էին ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սերժ Սարգսյան

Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի իմացության․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ն պետք է կիրառեր ամենահզոր, հեռահար համակարգերը պատերազմի 1-ին րոպեներից․ Սերժ Սարգսյան

44-օրյա պատերազմն անխուսափելի չէր. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը՝ երկրից դուրս մեկնելու արգելքի մասին

Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել

Ռուսաստանը «չի ուզում կանգ առնել»․ Թրամփն ասել է, թե ինչու է հետաձգվել Պուտինի հետ հանդիպումը

Գիտնականները զգուշացնում են տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին

«Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Վարազդատ Հարությունյան

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները