Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա. ԱՆ
Հոկտեմբերի 15, 2025

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա. ԱՆ

By Հոկտեմբերի 11, 2025 9

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ 

«Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը

Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)

Սրտանոթային խնդիրների սրացում

Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն

Գլխացավեր, հոգնածություն

Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ

Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին

Մնացե՛ք փակ տարածքում

Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։

Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։

Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում

Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։

Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը

Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։

Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին

Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են բախումները

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում 5 լավագույն թիմերից մեկն է

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ․ Գալուզին

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ