Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին. կա զոհ
Հոկտեմբերի 14, 2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին. կա զոհ

By Հոկտեմբերի 11, 2025 10

Իսրայելի մարտական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի Մուսեյլիհ և Նաջարիա բնակավայրերի միջև ընկած շրջանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։

«Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել Մուսեյլիհի և Նաջարիայի միջև իսրայելական վերջին ավիահարվածների հետևանքով», - տեղեկացնում է հեռուստաալիքը:

Al-Mayadeen-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են նաև շինարարական տեխնիկայի՝ բուլդոզերների և էքսկավատորների ուղղությամբ։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով ոչնչացվել է տեղի բնակչին պատկանող բանջարեղենային ֆուրգոնը: Տղամարդը մահացել է, իսկ նրա եղբայրը ծանր վնասվածքներ է ստացել։

Իր հերթին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է. «Գազայում զինադադարի կնքումից հետո իսրայելական ագրեսիան լուրջ մարտահրավեր է Լիբանանի և միջազգային հանրության համար»:

Լիբանանի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ շարունակվող խախտումները դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի հարվածները կենտրոնացած են եղել «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքի, այդ թվում՝ ինժեներական տեխնիկայի վրա, որը գործի է դրվել շարժմանը պատկանող կառույցների վերականգնման աշխատանքներում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ». «Հրապարակ»

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել