Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Գազան կապառազմականացվի «կոշտ ճանապարհով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Նեթանյահուն նաև նշել է, որ իրագործում է բոլոր պատանդներին վերադարձնելու իր խոստումը։ Նա նշել է, որ իսրայելական ուժերը դեռ շրջապատում են ՀԱՄԱՍ-ին բոլոր ուղղություններից։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի հաջորդ փուլերով նախատեսվում է, որ ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի, և Գազայի հատվածը կապառազմականացվի։
«Եթե դրան հնարավոր լինի հասնել հեշտ ճանապարհով, շատ ավելի լավ։ Իսկ եթե ոչ, ապա դրան կհասնենք կոշտ ճանապարհով», - հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսում համաձայնության են եկել Թրամփի ծրագրի առաջին փուլի շուրջ։ Իսրայելական զորքերն արդեն հետ են քաշվել դեպի նախապես համաձայնեցված գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով պաղեստինյան անկլավի 53%-ը։
Հոկտեմբերի 13-ին կամ 14-ին կվերադարձվեն իսրայելցի 48 պատանդները, որոնցից 20-ն է ողջ մնացել։ Դրա դիմաց Իսրայելն ազատ կարձակի ահաբեկչության համար դատապարտված 250 պաղեստինցու, ինչպես նաև 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված Գազայի 1700 բնակչի։
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
Հոկտեմբերի 28
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
«Արարատի Արաքս» - «Շիրակ»՝ 15:00
Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
«Ուրարտու» - «Վան»՝ 19:00
Հոկտեմբերի 29
Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ
«Անդրանիկ» - ԲԿՄԱ՝ 15:00
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
«Փյունիկ» - «Գանձասար»՝ 19:00
Հոկտեմբերի 30
Կապան, «Լեռնագործ» մարզադաշտ
«Սյունիք» - «Կիլիկիա»՝ 15:00
Արմավիր, Հ․Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ
«Սարդարապատ» - «Արարատ»՝ 15:00
Ռուսաստանի նախագահը գտնվում է Տաջիկստանում՝ չնայած Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) արձակած ձերբակալման հրամանագրին։ Տաջիկստանը, որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետություն, չի կատարել Կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ ձերբակալման հրամանագիրը կատարելու վերաբերյալ։ Դրա մասին ասված է Տաջիկստանում Եվրոպական Միության պատվիրակության հայտարարության մեջ։
«Միջազգային քրեական դատարանը ձերբակալման հրամանագիր է արձակել Վլադիմիր Պուտինի նկատմաամբ՝ միջազգային հանցագործությունների, մասնավորապես՝ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից երեխաների անօրինական արտաքսման և անօրինական տեղափոխման ենթադրյալ հանցագործությունների համար՝ Ուկրաինայի դեմ նրա անօրինական ագրեսիվ պատերազմի համատեքստում։
ԵՄ-ն իր վճռական աջակցությունն է հայտնում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքով կատարված բոլոր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների, ինչպես նաև զոհերի հարազատների՝ արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների իրավունքի ապահովման ջանքերին։ Այս առումով ԵՄ-ն շարունակում է աջակցել Միջազգային քրեական դատարանի դատախազի՝ Ուկրաինայում անցկացվող հետաքննություններին և կոչ է անում բոլոր պետություններին համագործակցել։
«ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Միջազգային քրեական դատարանին և Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», - ասված է հայտարարության մեջ։
Միջուկային սպառազինությունների որոշակի մրցավազք, «եթե անկեղծ խոսենք», իրականում արդեն ընթանում է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել է РБК-ն։
Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ սպառազինությունների մրցավազք եւ այդ պարագայում՝ Ռուսաստանի սիմետրիկ պատասխան չեն սադրի միջուկային զենքի փորձարկումները։
«Ես կարծում եմ, որ իրականում, եթե անկեղծ խոսենք, որոշակի մրցավազք ընթանում է»,- ասել է նա։
Ինչպես ընդգծել է Պուտինը, նա չի ասել, որ նման փորձարկումներ պատրաստվում է անցկացնել ԱՄՆ-ը։
«Բայց ես չեմ ասել, որ ԱՄՆ-ում են պատրաստվում։ Ես ասել եմ, որ որոշ երկրներում պատրաստվում են փորձարկման։ Բայց դա նույնպես մասնագետների համար լավ հայտնի է, որովհետեւ... Միշտ կա մարտական վառելիքի արդյունավետությունը ստուգելու գայթակղություն, թե ով է, ուրեմն, այդ մասնագետներից կարծում, որ պետք է դրա նատուրային փորձարկումներ անցկացնել։ Եվ որոշ երկրներում այդ մասին մտածում են։ Որքան մեզ հայտնի է, անգամ պատրաստվում են»,- նշել է նա։
Երեւանի քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատավճիռը։
Նա մեղավոր ճանաչվեց մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ (ՔՕ-ի 546-րդ հոդվածի 1-ին մաս եւ 549-րդ հոդված):
Դատարանը նրան դատապարտեց յուրաքանչյուր հանցանքի համար 10-ական տարի ժամկետով ազատազրկման։
Դատավորի խոսքով, պատժի սկիզբը կհաշվարկվի Վահանյանին արգելանքի վերցնելու պահից՝ 2021թ․ մարտի 18-ից։
Ուստի, նշանակված պատժին հաշվակցելով անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը՝ Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի 10 ամիս 4 օր։
Բացի այդ, վահանյանը զրկվեց նաև մայոր կոչումից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկու` Մոսկվային հարվածելու վերաբերյալ սպառնալիքները ցուցամոլություն է անվանել:
«Ճիշտ ասացիք` ցուցամոլության ձև է»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով «Tomahawk» հրթիռներով Մոսկվային հարվածելու մասին սպառնալիքների և շանտաժի ձևերի մասին լրագրողի հարցին (լրագրողը սխալմամբ «շանտաժ»-ի փոխարեն օգտագործել է «պոնտաժ» բառը. խմբ․)։
Պուտինի մյուս կարևոր հայտարարությունները Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո
Զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի մասին. Առաջիկայում նոր զենքի մասին տեղեկացնելու հնարավորություն կունենանք, դրա փորձարկումները հաջող են ընթանում։ Ռուսաստանը նույն կերպ կպատասխանի, եթե որոշ երկրներ որոշեն միջուկային զենքի իրական փորձարկումներ անցկացնել։
Թրամփի խաղաղարար ջանքերի մասին. «Գուցե մեզ դեռ շատ բան կհաջողվի անել»։ ԱՄՆ գործող նախագահը Նոբելյան մրցանակի արժանի է, թե արժանի չէ՝ ես չգիտեմ։ Բայց նա իսկապես շատ բան է անում, որպեսզի լուծի բարդ, տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ տևող ճգնաժամերը։ Վառ օրինակ է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը․ եթե ամեն ինչ ստացվի, չէ՞ որ դա պատմական իրադարձություն կլինի։ Նա նաև անկեղծորեն ձգտում է լուծել Ուկրաինայի ճգնաժամը։
Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին. Նոբելյան կոմիտեի հեղինակությունը զգալիորեն նվազել է, Աստված իրենց հետ, դատողը ես չեմ։ Նոբելյան կոմիտեն բազմիցս խաղաղության մրցանակը շնորհել է նրանց, ովքեր խաղաղության համար ոչինչ չէին արել։
Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են մնալ բանակցված պայմանավորվածությունների շրջանակներում: Կա ըմբռնում, թե ինչպես կարելի է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ միջոցներով, բայց դրանք բարդ հարցեր են ։
Սպառազինությունների կրճատման պայմանագրի մասին. Ռուսաստանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների զսպման հարցերի շուրջ, սակայն ԱՄՆ-ի հրաժարվելը այդ պայմանագրից Մոսկվայի համար կրիտիկական չի լինի:
Միգրացիայի մասին. Միգրացիայի ոլորտում խնդիրները շատ են, ռուսաստանցիներն իրենք են մատնանշում դրանք։ Եվ ամենից առաջ մենք պետք է մտածենք մեր երկրի քաղաքացիների մասին։ Ռուսաստանը հետաքրքրված է օտարերկրյա աշխատուժով, բայց դա պետք է լինի «պետքական աշխատուժ», և միգրանտները պետք է հետևեն ընդունող երկրի օրենքներին ու կանոնակարգերին:
Պաղեստինի հարցի լուծմանն ուղղված Թրամփի նախաձեռնությունների մասին. Առանցքային կետերից մեկը Պաղեստին պետության ստեղծումն է։ Մոսկվան կմասնակցի քննարկմանը, եթե կարիք լինի։
Նվերների մասին. Պուտինը նշել է իր ծննդյան օրվա արժեքավոր նվերները՝ երկու սրբապատկեր, որոնք փրկել են առաջնագծի մարտիկների կյանքը, դրանց վրա փամփուշտների տեղեր են եղել: «Ուզում եմ լրատվամիջոցների միջոցով նրանց փոխանցել ամենաանկեղծ շնորհակալությունը։ Եվ թող Աստված պահպանի նրանց այնպես, ինչպես պահպանել է մինչև հիմա»։
Թող գնա անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի։ Թքեմ տենց խաղաղության վրա, Փաշինյանը Թրամփի բախտի վրա էլ քար գցեց, մարդը Նոբելյան մրցանակ չստացավ. Այս մասին լրագրողների հետ զրւյցի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Շարմազանովը իշխանություններին հորդորում է հանգիստ թողնել ՀՀ 3 նախագահներին։ Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինայնի հետ բանավիճելուն, Էդուարդ Շարմազանովն այս հարցում ավելի կտրուկ է արտահայտվում.
«Ռուբինյանի հետ սկի «ՀՀԿ–ի տատիկին» չենք ուղարկի բանավիճելու։ Թող դրանք ոտի տակ չընկնեն։ Մեր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, բանավեճն էլ սպառված է»։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 30 մլն դրամի չափով գրավը, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով՝ պաշտնապության կողմի նախաձեռնությամբ։ Դատական նիստի ավարտին պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե բացակայելու արգելքն ավելի խիստ մեղադրանք է Սարգսյանի նկատմամբ, քան՝ բոլոր շինծու մեղադրանքները, որովհետև բացակայելու արգելքն այն բանի համար է կիրառվում, որ անձը կարող է թաքնվել՝ ՀՀ սահմանը հատելով՝ օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը։
«Կա մարդ՝ չափահաս, ողջամիտ, որ մտածում է՝ Հանրապետության երրորդ նախագահն ունի մտադրություն, ցանկություն կամ նպատակ»,- ասաց Մակինյանը՝ հայտարարելով, թե դա բացառված է, նման բան լինել չի կարող;
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխաիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:
Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, 09.10.2025թ. գիշերը 22-23-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ», ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ:
Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքները կհրապարակվեն, դրանց հիման վրա կձեռնարկվեն համապատասխան լրացուցիչ գործողություններ:
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի համար տարօրինակ են այն հայտարարությունները, թե ինքը ինչ–որ առնչություն ունի ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ։
«Մարդիկ կարող են բաժակ նայել ու ենթադրություններ անել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում»,– ասաց նա` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Արման Թաթոյանի նորաստեղծ քաղաքական ուժն ասոցացնում են Սարգսյանի հետ։
Սարգսյանը նաև կարճ անդրադարձավ քաղաքական նոր նախաձեռնություններին։
«Ես բոլոր նոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում»,– հայտարարեց ՀՀ 3–րդ նախագահը։