Զելենսկու սպառնալիքները ցուցամոլություն են. Պուտինը խոսել է նոր զենքի մասին
Հոկտեմբերի 15, 2025

Զելենսկու սպառնալիքները ցուցամոլություն են. Պուտինը խոսել է նոր զենքի մասին

By Հոկտեմբերի 10, 2025 13

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկու` Մոսկվային հարվածելու վերաբերյալ սպառնալիքները ցուցամոլություն է անվանել:

«Ճիշտ ասացիք` ցուցամոլության ձև է»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով «Tomahawk» հրթիռներով Մոսկվային հարվածելու մասին սպառնալիքների և շանտաժի ձևերի մասին լրագրողի հարցին (լրագրողը սխալմամբ «շանտաժ»-ի փոխարեն օգտագործել է «պոնտաժ» բառը. խմբ․)։

Պուտինի մյուս կարևոր հայտարարությունները Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո

Զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի մասին. Առաջիկայում նոր զենքի մասին տեղեկացնելու հնարավորություն կունենանք, դրա փորձարկումները հաջող են ընթանում։ Ռուսաստանը նույն կերպ կպատասխանի, եթե որոշ երկրներ որոշեն միջուկային զենքի իրական փորձարկումներ անցկացնել։

Թրամփի խաղաղարար ջանքերի մասին. «Գուցե մեզ դեռ շատ բան կհաջողվի անել»։ ԱՄՆ գործող նախագահը Նոբելյան մրցանակի արժանի է, թե արժանի չէ՝ ես չգիտեմ։ Բայց նա իսկապես շատ բան է անում, որպեսզի լուծի բարդ, տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ տևող ճգնաժամերը։ Վառ օրինակ է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը․ եթե ամեն ինչ ստացվի, չէ՞ որ դա պատմական իրադարձություն կլինի։ Նա նաև անկեղծորեն ձգտում է լուծել Ուկրաինայի ճգնաժամը։

Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին. Նոբելյան կոմիտեի հեղինակությունը զգալիորեն նվազել է, Աստված իրենց հետ, դատողը ես չեմ։ Նոբելյան կոմիտեն բազմիցս խաղաղության մրցանակը շնորհել է նրանց, ովքեր խաղաղության համար ոչինչ չէին արել։

Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են մնալ բանակցված պայմանավորվածությունների շրջանակներում: Կա ըմբռնում, թե ինչպես կարելի է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ միջոցներով, բայց դրանք բարդ հարցեր են ։

Սպառազինությունների կրճատման պայմանագրի մասին. Ռուսաստանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների զսպման հարցերի շուրջ, սակայն ԱՄՆ-ի հրաժարվելը այդ պայմանագրից Մոսկվայի համար կրիտիկական չի լինի:

Միգրացիայի մասին. Միգրացիայի ոլորտում խնդիրները շատ են, ռուսաստանցիներն իրենք են մատնանշում դրանք։ Եվ ամենից առաջ մենք պետք է մտածենք մեր երկրի քաղաքացիների մասին։ Ռուսաստանը հետաքրքրված է օտարերկրյա աշխատուժով, բայց դա պետք է լինի «պետքական աշխատուժ», և միգրանտները պետք է հետևեն ընդունող երկրի օրենքներին ու կանոնակարգերին:

Պաղեստինի հարցի լուծմանն ուղղված Թրամփի նախաձեռնությունների մասին. Առանցքային կետերից մեկը Պաղեստին պետության ստեղծումն է։ Մոսկվան կմասնակցի քննարկմանը, եթե կարիք լինի։

Նվերների մասին. Պուտինը նշել է իր ծննդյան օրվա արժեքավոր նվերները՝ երկու սրբապատկեր, որոնք փրկել են առաջնագծի մարտիկների կյանքը, դրանց վրա փամփուշտների տեղեր են եղել: «Ուզում եմ լրատվամիջոցների միջոցով նրանց փոխանցել ամենաանկեղծ շնորհակալությունը։ Եվ թող Աստված պահպանի նրանց այնպես, ինչպես պահպանել է մինչև հիմա»։

Rate this item
(0 votes)

Լրահոս