ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Օգոստոսի 23-ին վերսկսվել է դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

«Գազամատակարարումը վերսկսվել է ժամը 06։00-ից»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` մատակարարումը երեկվանից դադարեցվել էր Վրաստանի տարածքում, «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով։

Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել, որ Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշված վայր են մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի տեղակալներ Նարեկ Խալաթյանը և Արամ Սարգսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Մինչ համայնքային ոստիկանները ու պարեկները կճշտեին դեպքի վայրը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին և հայտնում են, որ «Աջ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ քաղաքացիների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ 10 րոպե անց «Ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերք, հետույքի ձախ կեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ դարձյալ քաղաքացիների ուղեկցությամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։ 

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի բնակիչ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նիկոլո Ա․-ն է և 33-ամյա Ջիվան Ա․-ն։Որոշ ժամանակ անց «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։Ապարանի համայնքային ոստիկանները ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում Ջիվան Ա․-ն, Նիկոլո Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Ազիզ Հ․-ն և 18-ամյա Օմար Հ․-ն միմյանց հետ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Օմար Հ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ջիվան Ա․-ի և Նիկոլո Ա․-ին։Իրավապահները պարզել են նաև, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Օմար Հ․-ն է, ով եղել է ծեծված։

Դեպքի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ համայնքային ոստիկանները ու պարեկները, հետո նրանց միացած քննիչները աշխատում էին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, չէին կարողանում հստակ պարզել դեպքի վայրը, դեպքի հանգամանքները ու մոլորվածի նման փորձում էին ցույց տային, թե իբրև աշխատում են, մինչդեռ օպերատիվ տեղեկությունները ստացվել էր ոստիկանության Ապարանի բաժնում։Օպերատիվ են աշխատել Ապարանի ոստիկանները, պարեկներն ու քննիչները և միայն ժամեր անց, երբ արդեն պարզվել է վիրավորների ինքնությունը, դեպքի հանգամանքները քրեական վարչությունից ժամանում են օպերները ու փորձում համայնքային ոստիկանների ու պարեկների աշխատանքը վերագրել իրենց։

Ի դեպ Արագածոտնի մարզում քրեական հանցագործությունների կանխման և նախականխման ուղղությամբ տեղի քրեական ոստիկանները տեղում դոփում են, ինչի պատճառով էլ մարզի բնակչության կողմից ավելի շատ գնահատվում է համայնքային ոստիկանների ու պարեկների աշխատանքը։ Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Ապարան» բժշկական կենտրոնի մոտ իրավիճակը մի պահ լարվել էր, քանի որ վիրավորների հարազատները ու բարեկամաները բորբոքված էին ու միայն համայնքային ոստիկանների ու պարեկների շնորհիվ է, որ կրքերը կարճ ժամանակում հանդարտվեց և իրավիճակը վերահսկվեց։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների։ Վարչապետի նպատակը 2026-ի խորհրդարանական ընտրություններին իր կողմից փորձված ՔՊ-ականներ ունենալն է, որոնք ոչ միայն կառավարելի կլինեն, այլև կկարողանան ձայներ ապահովել։

Վերադասավորումները կանդրադառնան ինչպես կառավարության անդամների, այնպես էլ մարզպետների, դեսպանների, ՔՊ վարչության և մարզային խորհրդի ղեկավար կազմի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների համաձայն՝ վերջերս ՔՊ նախաձեռնող նիստում շուրջ երեք ժամ քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը, սակայն Փաշինյանը եզրափակել է՝ պետք է պատրաստվել հերթական ընտրություններին։ Արտահերթ չի լինելու:

Հավելենք, որ ՔՊ-ականների մեջ կան անձինք, որոնք կարծում են, թե Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո իսկական պահն է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, քանի որ այժմ ՔՊ-ն բարձր վարկանիշ ունի, Փաշինյանն ու մեծամասնությունը, սակայն, դեմ են դրան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի արձանագրությունը:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստրախանում՝ հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներով:

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին անաղմուկ կերպով պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում՝ հանդես գալով որպես Զելենսկու ընդդիմախոս։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է լրագրող Քեյթի Լիվինգսթոնը։

«Աղբյուրն ինձ հայտնել է, որ Զալուժնին «փաստացի սկսել է» սեփական քարոզարշավը։ Ժամանակը պատահական չի ընտրված. Թրամփի խաղաղության գագաթնաժողովները արագացնում են բանակցային գործընթացը։

Գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը նշանակվել է Զալուժնիի նախընտրական շտաբի ղեկավար»,- նշել է Քեյթի Լիվինգսթոնը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսներն ամեն ինչ անում են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը վիժեցնելու համար, հաղորդում է «Украинская правда»-ն։

«Միևնույն ժամանակ, Ուկրաինան, ի տարբերություն Ռուսաստանի, չի վախենում առաջնորդների հետ որևէ հանդիպումից։ Մենք պատրաստ ենք արդյունավետ աշխատել, աշխատել առավելագույն չափով... Մենք պետք է նրանց ստիպենք դիվանագիտության, մեզ անհրաժեշտ են իսկապես ուժեղ պատժամիջոցներ, եթե նրանք (Ռուսաստանը - խմբ.) չհամաձայնեն այս պատերազմի դիվանագիտական ​​​​հանգուցալուծմանը, եթե նրանք չեն ցանկանում ավարտել պատերազմը, իսկապես ապավինում ենք մեր գործընկերների ուժեղ (պատժամիջոցների - խմբ.) փաթեթներին»,- նշել է նա։ 

Զելենսկին հույս ունի, որ «գործընկերները կօգնեն գոնե նվազագույն արդյունավետ դիրք ապահովել ռուսական կողմի համար»։ Ըստ նրա՝ «մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանը չկարողանա շարունակել խույս տալ հանդիպումից»։

Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները, որոնք Միացյալ Նահանգները անհրաժեշտ է համարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Բոլորի համար պարզ էր, որ կան մի քանի սկզբունքներ, որոնք Վաշինգտոնը համարում է անհրաժեշտ, դրանց թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցության բացակայությունը, տարածքային հարցերի քննարկումը, և Զելենսկին այս ամենին «ոչ» է ասել»,- ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է նախարարը։

Ավելի վաղ նա նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է ճկունություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի բարձրացրած որոշ հարցերի շուրջ։

«Անքորիջից հետո Թրամփը մի քանի կետեր առաջարկեց, որոնց վերաբերյալ մենք կիսում ենք կարծիքներ, և դրանցից մի քանիսի վերաբերյալ մենք համաձայնեցինք որոշակի ճկունություն ցուցաբերել»,- նշել է Լավրովը։

Ես Թրամփին շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի մասով։ Ասել եմ՝ լավ արեցիք, որ գտաք այդ հնարավորությունը, որ նման համաձայնագիր ստորագրեցիք: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը»։ Խաղաղության համաձայնագրերը կօգնեն կառուցել այս միջանցքը Հայաստանի տարածքով։ Իհարկե, սա Իրանին դուր չի գալիս, բայց ոչ-ոք չի կարող դիմադրել»,-ասել է նա։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 22-ին, կազմել է 382.6 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.8 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.72 դրամ (նվազել է 2,2 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ:

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381,5 դրամով, վաճառվում է 384-386 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-442 դրամով, վաճառվում է 446-451:

Ռուբլին բանկերում գնվում է 4.4-4.71 դրամով, վաճառվում է 4.75-5 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 380 դրամով, վաճառվում՝ 383 դրամով:

Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 445 րամով:

Ռուբլին գնվում է 4.68 դրամով, վաճառվում 4.78 դրամով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․ սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։ 

Որսի ընթացքում խստիվ արգելվում է․

• որս կատարել առանց համապատասխան թույլտվության,

• որս իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով,

• որս կատարել արգելված վայրերում և արգելված ժամերին,

• խախտել կենդանական աշխարհի պահպանության կանոնները։

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։

Ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնելու ՀՀ բոլոր որսահանդակներում։

Որսի կանոնների խախտումների վերաբերյալ տեղեկությունները կարող եք փոխանցել «Թեժ գիծ» 119 հեռախոսահամարին կամ պաշտոնական հարթակների միջոցով՝

https://www.facebook.com/ecoinspect.am

https://e-request.am/hy

https://www.ecoinspect.am/hy/contact։  

Ֆոտո

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՄԱԿ-ում ես կպատմեմ ճշմարտությունը․ Նեթանյահու

Նեթանյահուն խոստացել է պատասխանել Պաղեստին պետության ստեղծման կոչերին

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը