Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին նա ասել է լրագրող Թոդ Սթարնեսի հետ զրույցում։
Նա բացատրել է, որ երկու շաբաթ անց Վաշինգտոնը կորոշի հետագա քաղաքականությունը՝ չբացառելով մոտեցման փոփոխությունն այս հարցի նկատմամբ։
«Մենք շուտով կիմանանք: Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ այն կերպ կիմանանք։ Դրանից հետո մենք, հնարավոր է, ստիպված լինենք այլ մոտեցում ցուցաբերել», - ասել է նա։
Օգոստոսի սկզբին Թրամփը հրաժարվել էր գնահատել Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար համաձայնագրի կնքման ժամկետները։ Նա բացատրել էր, որ չի ցանկանում խոսել այն մասին, թե արդյոք պայմանավորվածությունը մոտ է, քանի որ նախկինում հիասթափվել է։ Սակայն, օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել համեմատաբար կարճ ժամանակում։
Հնդկաստանի Ջամմու քաղաքում ոստիկանությունը «բերման է ենթարկել» աղավնու, որի ոտքին կապված էր գրություն՝ տեղի երկաթուղային կայարանը պայթեցնելու մասին սպառնալիքով, հաղորդում են Թերթը և The Indian Express-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ թռչնին որսացել են օգոստոսի 18-ի երեկոյան՝ Կատմարիա շրջանի տարածքում, որը գտնվում է Պակիստանի հետ սահմանազատման գծի մոտ։ Ուրդու և անգլերեն լեզուներով գրության մեջ գրված էր՝ «Ազատությո՛ւն Քաշմիրին» և «Ժամանակը եկե՛լ է», ինչպես նաև նախազգուշացում կայանը պայթուցիկ սարքի միջոցով պայթեցնելու ծրագրի մասին։
Համապատասխան ուժերը խստացրել են անվտանգության միջոցառումները. կայարանը և երկաթուղային գծերը պահպանելու համար բերվել են հատուկ շներ և սակրավորներ, իսկ ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստության վիճակի։ Մասնագետները ստուգում են՝ սա կատակ է, թե՞ լավ մտածված դավադրության մաս։
Մասնագետները կարծում են, որ աղավնին կարող էին հատուկ վարժեցված լինել նման հաղորդագրություններ փոխանցելու համար։ Նրանք ընդգծում են, որ իշխանությունները ստիպված են նման դեպքերը շատ լուրջ ընդունել։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանին տարածքներ զիջի ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանին ուկրաինական տարածքները պահել թույլ տալը «ծուղակ է», որի մեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ «մենք ընկնենք»։
Կալասը նաև խոսել է Ուկրաինայի համար հուսալի և ուժեղ անվտանգության երաշխիքների մասին՝ ընդունելով, որ բանակցությունների այս փուլում զսպող ուժի շատ տարբերակներ չկան։
«Ամենաուժեղ անվտանգության երաշխիքն ուկրաինական ուժեղ բանակն է», – ասել է նա՝ շեշտելով, որ երաշխիքները չպետք է «լինեն միայն թղթի վրա»։
Կալասը նաև հայտնել է, որ «կամեցողների կոալիցիայի» անդամները պետք է որոշեն, թե ինչպիսի երաշխիքներ կարող են տրամադրել, և որ առայժմ պարզ չէ, թե Ուկրաինայում տեղակայվող հնարավոր ուժերն ինչպես են գործելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս Ալյասկայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, եվրոպական մի քանի ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Թրամփը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար կողմերը ստիպված կլինեն տարածքներ փոխանակել։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ:
Նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի մասին տեղեությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է:
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինը մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, ով մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն՝ մահացած: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 237,603-ի համեմատ։
2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):
Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
Նշված ժամանակահատվածում սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
«Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։
Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Նիկոլ Փաշինյանի խոսքում, որի համար Փաշինյանն օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց անպարկեշտ արտահայտությունների համար՝ հայտնի գրառման մեջ «դոմփել» բառը գործածելու եւ մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սեյրան Օհանյանի հասցեին վիրավորական «համբալ» բառի համար։
Տպավորություն էր, որ Հանձնաժողովն ինքնուրույնություն եւ կամք է դրսեւորել՝ արձագանքելու պետության ղեկավարի անվայելուչ պահվածքին, սակայն տեղեկացանք, որ Հանձնաժողովը խնդիր է տեսնում նաեւ պատգամավորների պահվածքում եւ դիմում է հասցեագրել Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ քննել պատգամավորների վարքը։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վիրավորել, այլեւ սպառնացել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ «ԱԱԾ-ի պադվալը լցնել», Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի այս սպառնալից արտահայտությունը որակել է թեեւ սադրիչ, սակայն եզրահանգել է, որ չի անցել քաղաքական բանավեճի թույլատրելի սահմանները եւ ուղիղ սպառնալիք չի պարունակել։ Փոխարենը՝ միջադեպի ընթացքում Սեյրան Օհանյանի հասցեին հնչեցրած՝ «Արա, մի հատ վեր ընգի տեղդ, արա, է, համբալի մեկը» արտահայտությունը գնահատվել է որպես վարքագծի կանոնի խախտում։ Ըստ ԿԿՀ-ի՝ «համբալ» բառի կիրառումը որեւէ իմաստային արժեք չի ունեցել, բացի վիրավորելուց, կապված չի եղել քաղաքական բանավեճի թեմայի հետ եւ եղել է անձնական բնույթի վիրավորանք, որով հատել է իրավաչափության սահմանները։
Մեզ ասացին, որ ԱԺ-ին հասցեագրված դիմումը, սակայն, անհասցե է, չի նշվել, թե որ պատգամավորներն են էթիկայի խախտում թույլ տվել եւ մասնավորապես՝ որ արտահայտությամբ։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորում բացառապես անվանական դիմումների դեպքում, որում փաստարկված է լինում նաեւ կատարված «խախտումը»։
Նկատենք, որ այդ օրվա միջադեպին ներգրավված էին գրեթե բոլոր պատգամավորները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, հետեւաբար, հանձնաժողով ձեւավորելու դեպքում պետք է քննվի բոլորի հարցը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տհաճ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Թեհրանի պես, Մոսկվան էլ չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին, ուստի զգուշացում է ստացել, որ Հայաստանը խնդիրներ է ունենալու ԵԱՏՄ-ի հետ, եթե պարզվի, որ մաքսային հսկողությունը ՀՀ մաքսային մարմինները չեն իրականացնելու։
ԵԱՏՄ սկզբունքների համաձայն՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքով անցնող ապրանքները ենթակա են միասնական մաքսային հսկողության։ Թրամփի ուղին Ադրբեջանին առեւտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջեւան:
ԱՄՆ-ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` եւս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Եթե ճանապարհի հսկողությունը ՀՀ մաքսային մարմինները չեն իրականացնում, ապա ԵԱՏՄ-ի հիմնական սկզբունքների միակողմանիորեն խախտման հետ է Հայաստանն առնչվելու։
Փաշինյանն ընտրության առջեւ է կանգնած՝ կա՛մ դուրս է բերում Հայաստանը ԵԱՏՄ-ից, կա՛մ ենթարկվելու է պատժամիջոցների, նոր հեռացվելու»: