ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ,  հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին:

Հեռախոսազրույցի ընթացքում կքննարկվի միջուկային հարցը և Իրանի պահանջները, ինչպես նաև կողմերին՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ կատարված հանցավոր հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Մյասնիկյան պող. - Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին: Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն: Այս ամսին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին այսօր համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին:

Հեռախոսազրույցի ընթացքում կքննարկվի միջուկային հարցը, Իրանի առաջադրած պահանջները, ինչպես նաև՝ բոլոր կողմերին Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու խնդիրները։

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում օգոստոսի 22-ին «Վեստ Հեմ» - «Չելսի» լոնդոնյան դերբիով կմեկնարկի երկրորդ տուրը։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Վեստ Հեմ» - «Չելսի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Օգոստոսի 23

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 15:30

«Բորնմուտ» - «Վուլվերհեմփթոն»՝ 18:00

«Բրենթֆորդ» - «Աստոն Վիլա»՝ 18:00

«Բարնլի» - «Սանդերլենդ»՝ 18:00

«Արսենալ» - «Լիդս»՝ 20:30

Օգոստոսի 24

«Քրիսթալ Փելաս» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 17:00

«Էվերտոն» - «Բրայթոն»՝ 17:00

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 19:30

Օգոստոսի 25

«Նյուքասլ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 23:00

ԱՄՆ Պետական դեպարտամենտը օգոստոսի 21-ին հայտարարել է, որ ստուգում է գործող ամերիկյան վիզա ունեցող այլ երկրների ավելի քան 55 միլիոն քաղաքացիների՝ միգրացիոն օրենսդրության հնարավոր խախտումները բացահայտելու համար, հայտնում է Associated Press-ը։ 

Պետդեպարտամենտը գործակալությանը հայտնել է, որ «մշտապես» ստուգում է ԱՄՆ վիզա ունեցողների համապատասխանությունը կանոններին։ Մասնավորապես, գերատեսչությունն ուսումնասիրում է՝ արդյո՞ք, չի գերազանցվել վիզայով երկրում գտնվելու ժամկետը, և պարզում է՝ արդյո՞ք, անձը կապ ունի հանցավորության կամ ահաբեկչության հետ։ Եթե պարզվի, որ օտարերկրացին խախտել է պահանջները, նրա վիզան կչեղարկվի։ Այն դեպքում, եթե նա գտնվում է ԱՄՆ-ում, նրան կարտաքսեն երկրից։ 

Պետդեպարտամենտում նշել են, որ 2025 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ի վեր գերատեսչությունը երկու անգամ ավելի շատ վիզա է չեղարկել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդ որում, չեղարկված ուսանողական վիզաների թիվն աճել է չորս անգամ։ 

Պետդեպարտամենտը օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ չեղարկել է ավելի քան վեց հազար ուսանողական վիզա՝ փաստաթղթեր ունեցողների կողմից երկրում գտնվելու ժամկետը խախտելու, ինչպես նաև օրենքները խախտելու, այդ թվում՝ հարձակումների, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և ահաբեկչությանն աջակցելու պատճառով։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ մոտավորապես չորս հազար վիզա չեղարկվել է օրենքի խախտման, շուրջ 200-300-ը՝ ահաբեկչության հետ կապված պատճառներով։

«Անորա» ֆիլմի աստղ Մայքի Մեդիսոնը խախտում է հոլիվուդյան դերասանուհու մասին աշխարհի պատկերացումները, գրում է Daily Mail-ը։

Չնայած սովորաբար սպասում են, որ աստղերը պետք է մասնակցեն պրեմիերաների, երեկույթների և ակտիվ լինեն սոցիալական ցանցերում, Մայքին դա չի ընտրում։

26-ամյա մրցանակակիրը բացահայտել է, որ չի օգտագործում սոցիալական ցանցեր և երբեք չի «զղջում» ինչ-որ երեկույթ բաց թողնելու համար։

Vogue Italia-ին տված հարցազրույցում Մայքին, որը վերջերս դարձավ իններորդ ամենաերիտասարդ աստղը, որը արժանացավ «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի, անկեղծացել է իր մեկուսացման հակվածության, ինչպես նաև այն ճնշման մասին, որը նա զգում է՝ ընդունելով ավելի սոցիալական ապրելակերպ։ 

«Ես չափազանց ինտրովերտ եմ, բայց նաև մեծ ցանկություն ունեմ արկածների նկատմամբ։ Սա մի հակասություն է, որը ես միշտ զգացել եմ, բայց վերջերս այն ավելի է սրվել»,-ասել է նա ամսագրին։

Երբ հաղորդավարը կիսվել է իր դիտարկումներով, որ աշխարհը բաժանվել է նրանց միջև, ովքեր սիրում են Մայքիին, և նրանց, ովքեր չգիտեն նրա մասին, նա նշել է. «Ես զգում եմ, որ իմ շուրջը ամեն ինչ փոխվել է, և կարծում եմ, որ դա մեծացնում է իմ մեջ փակվելու ցանկությունը։ 

Կարծես թե ես հիմա գիտակցում եմ, թե ինչպես են ինձ ընկալում։ Ես սոցիալական ցանցերում չկամ, երբեք չեմ զղջում որևէ երեկույթ կամ ընթրիք բաց թողնելու համար, բայց թվում է, թե հասարակությունը ստիպում է ինձ հարցնել ինքս ինձ. «Պե՞տք է չափազանց շատ բան անեմ երջանիկ լինելու համար։ Արդար լինելու համար»։ Մենք մեզ այլմ կերպ ենք ներկայացնում, որպեսզի ուրիշները իրենց հարմարավետ զգան»։ 

Հիշեցնենք, որ Մայքին վիճահարույց կերպով հաղթեց Դեմի Մուրին «Օսկար»-ի՝ Լավագույն դերասանուհու անվանակարգում։ Հաղթանակից հետո նա գովաբանել է Դեմիին «The Hollywood Reporter»-ին տված հարցազրույցում՝բացահայտելով, որ արարողությունից հետո կապ է հաստատել «Ստրիպտիզ»-ի աստղի հետ։ 

«Ես հաղորդագրություն եմ գրել Դեմիին, որին ես պաշտում եմ։ Նա ամենասիրուն, ամենաբարի կանանցից մեկն է, որին ես երբևէ հանդիպել եմ, և ես շատ շնորհակալ եմ, որ կարողացա հանդիպել նրան և անձամբ տեսնել նրա հանճարեղությունն ու տաղանդը։ Ես պաշտում եմ նրան և անհամբեր սպասում եմ տեսնելու, թե ինչ կանի նա հաջորդիվ, ինչպիսի կերպարներ է նա մեզ բերում։ Կարծում եմ՝ մենք բոլորս ոգևորված սպասում ենք դրանց», - ասել է նա։

2025 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 263.592 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 237.603-ի համեմատ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:

2025-2026 թվականների որսի կենդիանների, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/210936/latest

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Դիմումներն ընդունվում են մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է ՌԴ Կուրսկի շրջանում մարտական ​​գործողություններին մասնակցած հյուսիսկորեացի զինվորների պարգևատրման արարողությանը: Արարողությունը տեղի է ունեցել Փհենյանում՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի շտաբ-բնակարանում, հաղորդում է KCNA-ն:

Իր ողջույնի խոսքում Կիմ Չեն Ընը նշել է, որ արտասահմանյան ռազմական գործողության բոլոր մասնակիցները գործել են «մեծ սխրանքներ», որոնք կարտացոլվեն ԿԺԴՀ պատմության մեջ: 

ԿԺԴՀ զինված ուժերը, նրա խոսքով, գրավել են «աշխարհի ուշադրությունը» և հաստատել «հերոսական ԿԺԴՀ-ի հզորությունը»։ ԿԺԴՀ առաջնորդը նաև ընդգծել է, որ արտասահմանյան ռազմական գործողության հաղթական ավարտի բանալին «զանգվածային բնույթի հերոսությունն» է։

Զինծառայողներին շնորհվել են բարձրագույն պետական ​​պարգևներ, այդ թվում՝ ԿԺԴՀ հերոսի կոչում։

Ֆոտո

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՄԱԿ-ում ես կպատմեմ ճշմարտությունը․ Նեթանյահու

Նեթանյահուն խոստացել է պատասխանել Պաղեստին պետության ստեղծման կոչերին

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը