ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ամերիկյան McDonnell Douglas F/A-18 Hornet կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայաններից մեկում թռիչքի փորձի ժամանակ, հաղորդում է Star պորտալը՝ հղում անելով Մալայզիայի թագավորական ռազմաօդային ուժերի հայտարարությանը։ 

Մալայզիական Bernama պետական ​​գործակալությունը, հղում անելով Պահանգ նահանգի ոստիկանության ղեկավար Դատուկ Սերի Յահան Օթմանին, հավելում է, որ կործանիչի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղ կարգավորման վերաբերյալ պարզություն կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ հավելելով, որ դրանից հետո կարող է փոխել իր մոտեցումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի հայտարարությունն՝ արված ռադիոհաղորդավար Թոդ Սթարնսի հետ զրույցում՝ անդրադառնալով ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում մենք կիմանանք՝ այս կամ այն ​​կերպ։ Դրանից հետո մենք կարող ենք ստիպված լինել այլ մոտեցում ցուցաբերել, բայց կտեսնենք»,-ասել է Դոնալդ Թրամփը։

Արտասահմանյան երկրներից Վրաստան մուտք գործող քաղաքացիների թվի առումով այս տարի առաջին տեղում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը երրորդ տեղում է: Երկրորդ տեղում Թուրքիան է: Այս մասին գրում է aliq.ge-ն։

2025 թվականի առաջին երկու եռամսյակում՝ հունվարից մինչև հունիս, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 770.714 քաղաքացի. սա Ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրությունն է։

Հայաստանից Վրաստան մուտք է գործել 547.112 քաղաքացի, իսկ Թուրքիայից` 573.88 քաղաքացի:

2025 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Վրաստան գրանցվել է սահմանային 271.988 հատում, իսկ երկրորդ եռամսյակում՝ 498.726։

Վիճակագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում վրացական սահմանը լքել է Ռուսաստանի 535.48 քաղաքացի։

Թուրքիայում տարիներ շարունակ ավտոբուսով ճանապարհորդելը եղել է ավելի մատչելի և ձեռնտու։ Բայց վերջին շրջանում վառելիքի գնաճի և շահագործման ծախսերի պատճառով ավտոբուսի տոմսերը դարձել են ավելի թանկ, քան ավիատոմսերը։ Ավիաընկերությունների կողմից թռիչքների ժամանակացույցի ավելացումը, մատչելի արժեքով վաղ ամրագրումներն ավիատոմսերի արժեքը դարձրել են ավելի մատչելի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օգոստոսի 20-ի դրությամբ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա (7600 դրամ)։

Ստամբուլ-Քոնիա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1500 լիրա (14.000), իսկ ինքնաթիռով՝ 813 լիրա (7600)

Ստամբուլ-Տրապիզոն ուղղության արժեքն ավտոբուսով կազմել է՝ 1600 լիրա (14.950 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 1200 լիրա (11.200 դրամ)։

Տրանսպորտային ոլորտի մասնագետները նշում են, որ այս զարգացումը կարող է ընդմիշտ փոխել ուղևորների նախասիրությունները, և ավտոբուսային ընկերությունները ստիպված կլինեն մշակել նոր գնային քաղաքականություն: Ակնկալվում է, որ ոլորտը ապագայում կհանդիպի ավելի կոշտ մրցակցության։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժամը 21։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գ․ Ս․-ն գնացել է նախկին կնոջ, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ն․ Պ․-ի տուն, հայհոյանքներ հնչեցնել նրա և իր ընտանիքի հասցեին, որից հետո վերջինիս եղբայր՝ 36-ամյա Ա․ Պ․-ն դուրս է եկել տանից և սկսել վիճաբանել Գ․ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել հայհոյանքներ, իսկ Ա․ Պ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Գ․ Ս․-ի ուղղությամբ, ինչից հետո վերջինս հեռացել է դեպքի վայրից և շուրջ 15 րոպե հետո վերադարձել է նշված վայր և նորից հայհոյանքներ հնչեցրել, որից հետո հեռացել է։

Ժամեր անց ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից գազային ատրճանակի կիրառման հետևանքով «ձախ դաստակի թիկնային մակերեսի վնասվածք, ձախ այտային շրջանի քերծած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Գ․ Ս․-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար, կարծում է շվեդ վերլուծաբան Ֆին Միզեսան: RT-ի հետ զրույցում նա նշել է․ «Ոչ մի երաշխիք չկա, որ այդ մերձեցումը տեղի կունենա»:

Վերլուծաբանը ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» (խմբ․ Սյունիքի ճանապարհը) չափազանց կարևոր է, քանի որ անցնում է Իրանի և Հայաստանի միջև: 

ԱՄՆ-ին հասանելիություն տալը նշանակում է թույլ տալ, որ Նահանգներն ամրապնդեն իրենց դիրքերը Կովկասում և լրացուցիչ ճնշում գործադրեն Իրանի վրա։

Հռոմի Պապ Լեո XIV-ը մեկնում է Թուրքիա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վատիկանում իրազեկ աղբյուրը:

Պապը կմեկնի Թուրքիա և Լիբանան, նշվում է աղբյուրում։ Այցը նախատեսված է նոյեմբերի վերջին։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր անձամբ դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` կարգուկանոն վերականգնելու համար։ Նա այս մասին հայտարարել է լրագրող Թոդ Սթարնսի հետ հարցազրույցում։

«Ես այսօր երեկոյան դուրս եմ գալու, կարծում եմ՝ ոստիկանության և, իհարկե, զինվորականների հետ։ Այնպես որ, մենք կկատարենք մեր աշխատանքը։ Ապրի Ազգային գվարդիան, հիանալի աշխատանք է կատարել»,- ասել է Թրամփը։

Օգոստոսի 11-ին Թրամփը հրամայել է Ազգային գվարդիան ուղարկել Վաշինգէոն՝ «օրենքն ու կարգուկանոնը վերականգնելու համար»։ Ավելի վաղ նա ասել էր, որ անօթևան մարդիկ պետք է լքեն Վաշինգթոնը՝ խոստանալով պայքարել քաղաքում հանցագործության դեմ։

Նա նաև հայտարարել է, որ Ամերիկայի մայրաքաղաքում բռնի հանցագործության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում Վաշինգթոնի ոստիկանությունն անցնում է դաշնային վերահսկողության տակ։

Ըստ Թրամփի՝ նա ցանկանում է քաղաքը դարձնել «ավելի անվտանգ և գեղեցիկ, քան երբևէ»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ժամանել է Գազայի հատված՝ հաստատելու Գազա քաղաքը գրավելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Մենք որոշումների կայացման փուլում ենք։ Այսօր ես ժամանել եմ Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»,-ասել է Իսրայելի վարչապետն՝ ըստ իր գրասենյակի։  

Նեթանյահուն հավելել է, որ նաև հրամայել է անհապաղ բանակցություններ սկսել բոլոր իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և պատերազմն Իսրայելի համար ընդունելի պայմաններով դադարեցնելու համար։

Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր Գազա քաղաքի գրավման գործողությունը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարել էր, որ գործողությանը նախապատրաստվելու համար մոտ 60,000 պահեստազորի զորակոչի ծանուցում է ուղարկվել:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր լուսանկարն ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի և ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի միջև 1959 թվականին կայացած հանդիպման լուսանկարի հետ։
Թրամփը Truth Social-ում հրապարակել է երկու նմանատիպ լուսանկարներ։ Վլադիմիր Պուտինի հետ լուսանկարը արվել է Ալյասկայում նրանց վերջին հանդիպման ժամանակ։

Ֆոտո

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՄԱԿ-ում ես կպատմեմ ճշմարտությունը․ Նեթանյահու

Նեթանյահուն խոստացել է պատասխանել Պաղեստին պետության ստեղծման կոչերին

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը