Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Ա.Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին:
Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից:
Ս.Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ԱՄՆ նախագահ Դ.Թամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 21-ին, կազմել է 382.7 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.7 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.92 դրամ (աճել է 0,03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.77 դրամ:
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381 դրամով, վաճառվում է 384-386 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-443 դրամով, վաճառվում է 447-453.5:
Ռուբլին բանկերում գնվում է 4.4-4.74 դրամով, վաճառվում է 4.76-5.03 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 րամով:
Ռուբլին գնվում է 4.7 դրամով, վաճառվում 4.8 դրամով։
Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ կան տեսակետներ, կոչեր և կարծիքներ, բայց դրանց հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ, ինչպես և սպասվում էր, նա կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում խոսել խաղաղության և պատերազմի միջև», - նշել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ իշխանությունները ամեն օր աշխատել են, աշխատում են և կաշխատեն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման և վավերացման ուղղությամբ։ «Խաղաղության հաստատումը պահանջում է ամենօրյա ջանքեր և այս աշխատանքը պետք է կատարեն բոլորը, այդ թվում՝ քաղաքացիները», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Քորթնի Քարդաշյանը կրկին ապշեցրել է իր բաժանորդներին. 46-ամյա ռեալիթի շոուի աստղը Instagram-ի Stories-ում հրապարակել է լուսանկար, որում կեցվածք է ընդունել՝ կիսաթափանցիկ կիտրոնագույն գիշերանոցով, իսկ հագուստի վերնամասում կրում է շղթա, որը նման է և պտուկների կրկնակի պիրսինգի, և սեղմակների։
Քորթնին որևէ մեկնաբանություն չի արել լուսանկարի վերաբերյալ, բայց երկրպագուները արդեն հիշել են, որ 2017 թվականին նա Snapchat-ում հրապարակել էր փաթեթավորված սեղմակների լուսանկար՝ «Պատրաստ է պտուկների սեղմակը»։ Այդ ժամանակվանից ի վեր Քարդաշյանի հետաքրքրությունը մեծահասակների համար նախատեսված անսովոր աքսեսուարների նկատմամբ դարձել էր նրա հանրային կերպարի մի մասը։
Մինչ ոմանք հետաքրքրվում են, թե արդյոք դա իսկապես սեքս-խաղալիք էր, թե պարզապես սադրանք, մյուսները քննարկում են աստղի արտաքին տեսքը։
Instagram-ի օգտատերերը սկսել էին կասկածել, որ Քորթնին հղի է։ Մի հետևորդ մեկնաբանել էր այն լուսանկարը, որում բիկինիով է. «Կարծես թե Քորթնին կրկին հղի է»։ Մեկնաբանությանը Քորթնին պատասխանել է. «Կամ, գուցե, պարզապես ես կրծքո՞վ եմ կերակրեմ, ուտում ժելատո, ֆոկաչչա, մակարոնեղեն, չեմ մարզվում և ապրում եմ իմ լավագույն կյանքը»՝հիշեցնելով, որ ինքը դեռևս կրծքով է կերակրում իր 21 ամսական որդուն՝ Ռոքիին, որը Թրևիս Բարքերից է։
Քորթնին նաև երեք երեխա ունի Սքոթ Դիսիքից՝ 15-ամյա Մեյսոնը, 13-ամյա Պենելոպեն և 10-ամյա Ռեյնը։
Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը, այլ կառավարելու է այն, այսինքն ՝ իրականացնելու է Բիզնես կառավարում։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք իրանական բեռնատարների կողմից այդ ճանապարհով անցնելը, նա օրինակ է բերել Հայաստանի երկաթուղին, որը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Փաշինյանը հիշեցրել է, որ երկաթուղին անցնում է բազմաթիվ բնակավայրերով ու ճանապարհներով և ոչ մի հայկական, իրանական, վրացական կամ եվրոպական մեքենա երբեք խնդիրների չի բախվել այդ երկաթուղու վրայով անցնելիս։ Նա դա բացատրել է նրանով, որ այդ տարածքը գտնվում է Հայաստանի իրավազորության ներքո։ «Այն հինգ սկզբունքները, որոնց մասին մենք անընդհատ հիշատակում ենք, հենց այդ մասին են խոսում։ Դրանք են՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և փոխադարձություն։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել փոխադարձության, փոխադարձ շահի սկզբունքին։ Մենք երբեք չենք ասել, որ մտադիր ենք խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցության համար», - ընդգծել է վարչապետը։
Նա պարզաբանել է, որ վաշինգտոնյան հռչակագրում ասվում է, որ Ադրբեջանի առավելությունը վերը նշված սկզբունքների շրջանակներում այդ կապի առկայությունն է, ինչպես նաև Հայաստանի համար՝ երկրի մի մասը երկրի մյուս մասի (Հայաստանի – խմբ.) հետ կապելու, ինչպես նաև երրորդ երկրների հետ կապ հաստատելը։
«Նոր սահմանադրություն ունենալու հարցը քննարկումների սեղանին է դրված եղել հեղափոխությունից հետո»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, կառավարության մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի իշխանության՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու ցանկությունը համընկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչած պահանջներին։
«Ես կարող եմ կապ և՛ տեսնել, և՛ չտեսնել, բայց մեզ համար դա բացարձակ էական չէ, մենք ունենք մեր սեփական օրակարգը, որին համապատասխան պիտի առաջ շարժվենք»,-ասաց նա։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ գործուն քայլեր ձեռնարկվել են Ադրբեջանի նախագահի պահանջից հետո, Գալյանը պատասխանեց․
«Ոչ, գործուն քայլեր եղել են, ուղղակի դրանք դանդաղել են օբյեկտիվ պատճառներով․ պատերազ, քովիդ։ Բայց գործել է համապատասխան մասնագիտական հանձնաժողով, գործել է նաև խորհուրդը։ Ե՛վ հանձնաժողովի, և՛ խորհրդի կազմով պարբերական քննարկումներ են տեղի ունեցել, դրա արդյունքում է ձևավորվել փոփոխությունների հայեցակարգը»։
1990-ականների սկզբից ի վեր Հայաստանից և Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգը, ըստ այն տրամաբանության, որն այժմ օգտագործվում է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում խաղաղության օրակարգի համար, քանի որ այս օրակարգի քննարկումը դառնում է քաղաքական շահարկումների առարկա և այս քննարկումը ոչինչ չի տա հենց փախստականներին։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրա փոխարեն այս օրակարգը կստեղծի նոր լարվածություն՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Նա հավելել է, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում և ղարաբաղյան հակամարտությունը, սկսվել են «անմեղ մշակութային, սոցիալական, քաղաքական հարցերի» քննարկումից։ «Սա իմ մոտեցումն է և ռազմավարական առաջարկը ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հանրությանը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով», - նշել է Փաշինյանը։
Միաժամանակ նա բացատրել է, որ խաղաղ ժամանակ բոլորը կարող են այցելել ցանկացած վայր՝ որպես զբոսաշրջիկ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, որ ավարտված է և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։
«Մենք հասանք մեր ուզածին, ատելի Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացիորեն այն անգործունակ էր և չէր կարող գործել։ Սակայն իրավաբանորեն այն գոյություն ուներ և հիմա մոտենում է նրա վերջը։ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հեղինակները նաև մենք ենք, մեր դիրքորոշումը միշտ հիմք է ընդունվել այդ դրույթների մշակման ժամանակ։ Այդ փաստաթղթի նախաստորագրումը փաստացիորեն վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը»,- հայտարարել է Ալիևը։
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ ԵՄ ներկայացուցիչների համար մի շարք անհարմար և նվաստացուցիչ իրավիճակներ են առաջացել, հաղորդում է նորվեգական Steigan պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը կայացել է լարված մթնոլորտում։ Թրամփը չի ճանաչել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին, ինչը շփոթություն է առաջացրել եվրոպական պատվիրակության շրջանում։
«Անիմաստ է նույնիսկ մանրամասների մեջ խորանալ, բայց հանդիպմանը եղել են շատ փոքր նվաստացուցիչ պահեր։ Թրամփը նվաստացրել է Ուրսուլային, ով եկել էր ռուսների կողմից ուկրաինացի երեխաների առևանգման մասին նախապես գրված արտահայտությամբ։ Թրամփը ստիպել է նրան լռել՝ հայտարարելով, որ իրենք հանդիպել են այլ բանի մասին խոսելու համար, մասնավորապես՝ այն մասին, որ «ձեր քարոզչությունը այստեղ տեղին չէ և անցանկալի է»,- ասվում է նյութում։
Նշվում է նաև, որ եվրոպական առաջնորդների ընդունելությունը բավականին սառն ու համեստ է եղել, ինչը կտրուկ ձևով հակասել է օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկա կատարած այցի շքեղությանը։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնց Թրամփը անգամ անձնական ողջույնի չէր արժանացրել, Ռուսաստանի առաջնորդի ժամանումը ուղեկցվել է առավելագույն հանդիսավորությամբ։
Հիշենք, որ Դոնալդ Թրամփը նույնիսկ անձամբ չի ողջունել ժամանող եվրոպացի առաջնորդներին։ Սովորաբար նման արարողությունը վարում է պետության ղեկավարը, սակայն այս անգամ օտարերկրյա հյուրերի ողջույնը վստահվել է Սպիտակ տան արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլիին։
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, կառավարության նիստում հայտարարել է, որ եթե նախկինում հայերն էին գնում արտագնա աշխատանքի, ապա այսօր արտերկրից հազարավոր քաղաքացիներ են գալիս Հայաստանում աշխատելու համար։
«Իհարկե, կան մարդիկ, որոնք Հայաստանից գնում են արտագնա աշխատանքի։ Բայց, ինչպես կարելի է նկատել անզեն աչքով, Հայաստան հիմնականում գալիս են արտագնա աշխատանքի, այսինքն՝ արդեն Հայաստան «խոպան» են գալիս»,– ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ եթե արտերկրից հազարավոր մարդիկ գալիս են Հայաստանում աշխատեկու, նշանակում է, որ Հայաստանի աշխատանքի շուկայում պահանջարկ կա։
«Մայիս և հունիս ամսիներին Հայաստանում գրանցվել է գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ, սա իր հերթին նշանակում է եկամտային հարկի բացարձակ ռեկորդ»,-ասել է նա։