ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 20-ին, կազմել է 382.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.2 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.89 դրամ (նվազել է 1.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.77 դրամ:

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381 դրամով, վաճառվում է 384-386 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-442.5 դրամով, վաճառվում է 449-453.5:

Ռուբլին բանկերում գնվում է 4.4-4.74 դրամով, վաճառվում է 4.77-5.04 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 րամով:

Ռուբլին գնվում է 4.7 դրամով, վաճառվում 4.8 դրամով։

Ferrari F50 սպորտային մեքենան, որը անցյալ շաբաթավերջին աճուրդի է հանվել RM Sotheby’s աճուրդի տանը, դարձել այս մոդելի պատմության մեջ ամենաթանկ օրինակը։ Նոր սեփականատերը դրա համար վճարել է գրեթե 9.25 միլիոն դոլար։

Այս Ferrari F50-ը սկզբնապես պատկանել է ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենին, որն ունի աշխարհի ամենաարժեքավոր Ferrari հավաքածուներից մեկը։ Այն ամերիկյան չափանիշներով կառուցված ընդամենը 55 F50-ներից մեկն է։ Լորենը սպորտային մեքենան վաճառել է 2003 թվականին, ինչի արդյունքում մեքենան հայտնվել է ամերիկյան Վիրջինիա նահանգում մի զույգի ավտոտնակում։

Ferrari F50-ն արտադրվել է 1995-ից 1997 թվականներին՝ 349 օրինակով։ Մեքենան հագեցած է 4.7 լիտր ծավալով V12 շարժիչով (520 ձիաուժ)։

 

Իրանի Ազգային ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամները օգոստոսի 19-ին տեսչական շրջագայության շրջանակներում այցելել են Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզ անցակետ, հաղորդում է ICANA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ այս անցակետով ամեն օր անցնում է մոտ 2000 ուղևոր և 400-450 բեռնատար։ Հատկապես նշվել է, որ տոների ժամանակ ուղևորների թիվը օրական հասնում է 7000-8000-ի։

Ամեն տարի Նորդուզի անցակետով իրականացվում է մոտ 1 միլիոն տոննա տարանցիկ արտահանում՝ 50 հազար տոննա քաշով և ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ այս ցուցանիշը կարող է զգալիորեն աճել։

Այցի ընթացքում հանձնաժողովի անդամները հանդիպել են ուղևորների հետ և ծանոթացել նրանց խնդիրներին ու առկա դժվարություններին։

Հանձնաժողովի նախագահը նշել է Նորդուզի անցակետը «խելացի» դարձնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և դրա հնարավորությունները բարձրացնելու անհրաժեշտությունը: Նա նաև հանձնարարել է տեղական պաշտոնյաներին օգտագործել քաղաքացիական պաշտպանության ռեսուրսները՝ անցակետում առկա թերությունները վերացնելու համար:

Արցախի ԱԺ-ն  տեղահանված ժողովրդի անունից դիմել է  ԵԱՀԿ մասնակից պետություններին, որի մեջ ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։

Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում։

Ամենայն հարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։

Այս իրավունքը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13(2) հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12(4) հոդվածում և վերահաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ ։

 Ցանկացած այլընտրանքային կարգավորում պետք է ապահովի հետևյալ հիմնարար սկզբունքները՝

• Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում։

• Երկխոսության և բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացվում են Մինսկի խմբի կողմից։

• Մեր ներկայացուցիչների լիարժեք ներգրավվածությունը մեր ապագան որոշող ցանկացած քննարկման մեջ։

 Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես Մինսկի խմբի մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին։

Մեր տեղահանությունը ո՛չ կամավոր էր, ո՛չ էլ պատահական. այն պաշարման, սովի և ռազմական հարձակման հետևանք էր, գործողություններ, որոնք միջազգային հանրության կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցեագրվել։

Ի հեճուկս այս զրկանքների, մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը խաղաղ, բանակցված կարգավորմանը, որը կապահովի անվտանգություն, ինքնորոշում և համակեցություն: Միջազգային ներգրավվածության վերջին հետքը վերացնելը՝ առանց հավաստի և ներառական այլընտրանքի, արմատավորելու է անարդարությունը և խաղաղությունը դարձնելու ավելի անհասանելի։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված Էթնիկ զտման հետեւանքը լեգիտիմացնելու եւ նման կերպով կոնֆլիկտը հանգուլուծված համարելու ցանկացած որոշում անջնջելի եւ արյունոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության, հեղինակության եւ սկզբունքայնության վրա։

Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին և միջազգային իրավունքի պարտավորություններին համապատասխան։

Մենք շարունակում ենք պատրաստկամ լինել կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և անդամ պետությունների հետ՝ արդար և կայուն լուծում գտնելու և մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ և արժանապատիվ վերադարձը հայրենիք ապահովելու համար։

Մեր ապագան և մեր գոյատևումը կախված է Ձեր այսօրվա գործողություններից։

Աշոտ Դանիելյան,

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ,

Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և պատգամավորների անունից»:

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահակ Հակոբյանին ազատել Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները, քանի որ տեղափոխվելու է գործադիր։

Քաղպայմանագրի ընտրական ցուցակում, 24news.am-ի փոխանցմամբ, պատգամավորի իր հերթին սպասող թեկնածուն ՔՊ-ական Էսթեր Այվազյանն է, ով այժմ Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենն է։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:

 

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: 

 Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:

 Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:

 Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը  2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նշվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: 

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Ադրբեջանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովում Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնություններից հետո, Axios պորտալին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր և զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, պաշտպանություն, քաղաքականություն, կրթություն, տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։

«Եկեք բացենք նոր էջ։ Մենք կաշխատենք միասին, և ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գծի վրա, այլև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացման գործում», - ասել է դիվանագետը։ 

Իբրահիմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության գործընթացն առաջ մղելու համար՝ ընդգծելով, որ նա ոչ թե 100, այլ 101%-ով է արժանի  Նոբելյան խաղաղության մրցանակին։

«Շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, նա կարողացավ անել այն, ինչ ուրիշներին չէր հաջողվել անել ավելի քան 30 տարի», - նշել է Ադրբեջանի դեսպանը:

Ֆոտո

Պաշտպանության նախարարության «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ին չի աշխատի

Փարիզում այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը

Հայտնի են ՔՊ Վարչության, Վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները

Իրանը հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն