ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։

Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ռուսաստանը առաջարկել է բարձրացնել Ուկրաինայի հետ բանակցություններում պատվիրակությունների ղեկավարների մակարդակը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկ արեց ոչ միայն շարունակել այս բանակցությունները, այլև մտածել պատվիրակությունների ղեկավարների մակարդակի բարձրացման մասին։ 

Եվ սա միանգամայն համապատասխանում է մեր առաջարկին, որ այս գործընթացի շրջանակներում առանձին բլոկ պետք է հատկացվի կարգավորման քաղաքական ասպեկտների՝ ռազմական և մարդասիրական ասպեկտների ուսումնասիրությանը», - ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր գնահատականն է հայտնել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերջին զարգացումը։ Ռուսական կողմը գոհունակությամբ նշել է Թուրքիայի կողմից Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում ցուցաբերված օգնությունը», – նշված է հաղորդագրության մեջ։

Կրեմլը հավելում է, որ նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի, այդ թվում՝ առևտրային և ներդրումային կապերի հետագա զարգացմանը։

Օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաբազայում ընդունել էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Եվրոպայի ղեկավարներին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։

Ավելի վաղ Ստամբուլում կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմագերիների և զոհված զինծառայողների աճյունների փոխանակման շուրջ։

ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցվող պատը ներկվելու է սև, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխվի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

Նոեմը այցելել է Նյու Մեքսիկո` ծանոթանալով պատի մի հատված։ CBS-ի հաղորդմամբ՝ նա իր հետ բերել էր գլան՝ պատը ներկելու համար։ Սահմանապահ պարեկության պետ Մայք Բենքսը, որը գտնվում էր տեղում, ասել է, որ ներկը կօգնի նաև կանխել ժանգը։

«Սա արվել է հատուկ նախագահի խնդրանքով։ Նա հասկանում է, որ շոգ պայմաններում սև ներկվածը տաքանում է, և մարդկանց համար ավելի դժվար կլինի բարձրանալ (պատի վրա։ – «Կոմերսանտ»)։ Հետևաբար, մենք պատրաստվում ենք հարավային սահմանի ամբողջ պատը սև ներկել», – ասաց Քրիստի Նոեմը։

Իմիգրացիոն քաղաքականության խստացումը Դոնալդ Թրամփի հիմնական նախընտրական խոստումներից մեկն էր։ 2025 թվականի հունվարին երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց հետո նա ստորագրեց գործադիր հրամանագրեր՝ Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն հայտարարելու և պատ կառուցելու մասին։ Պարոն Թրամփը նաև ցանկանում էր արգելել մի քանի երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։

«Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դնեպրոպետրովսկի մարզի Նովոգեորգիևկա բնակավայրը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սուխեցկոյե և Պանկովկա բնակավայրերը:

Ըստ ՊՆ-ի՝ զորքերը շարունակում են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և ամրակայվում նոր բնագծերում:

Իրանի ռազմածովային ուժերը վաղը հրթիռային վարժանքներ կիրականացնեն, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Օմանի ծովում, որին կմասնակցեն ռազմանավեր, սուզանավեր, թռչող սարքեր, առափնյա և ծովային հրթիռային ուժեր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր:

ԶԼՄ-ների տեղեկություններով այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Վարդանյանին:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է։

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ:

Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենայով երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել տուժածին, դանակահարել և հափշտակել պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր և 25 հազար դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները համագործակցված աշխատանքի արդյունքում ստացել են հավաստի տեղեկություն, որ ավազակությունը կատարել են Նոր Նորքի բնակիչներ՝ 22 և 21 տարեկան երիտասարդներ:

Օգոստոսի 18-ին երկուսն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»։

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա «անհրաժեշտության դեպքում», հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:

«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հանդիպմանը անհրաժեշտության դեպքում, կհաջորդի եռակողմ հանդիպումը նախագահ Պուտինի, նախագահ Զելենսկու և նախագահ Թրամփի միջև», – ասել է Լևիտը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը նպատակ ունեն հնարավորինս շուտ կազմակերպել ՌԴ նախագահի հանդիպումը Զելենսկու հետ՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Երկու առաջնորդներն էլ հանդիպումը դրական են որակել։ Պուտինը գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել Է Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու հնարավորության մասին և ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որպեսզի կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի:

Թրամփն, իր հերթին, նշել է, որ իրեն Պուտինի հետ հաջողվել է համաձայնեցնել ուկրաինական խնդրի «շատ կետեր», սակայն մի շարք հարցերի շուրջ դեռևս չկան պայմանավորվածություններ: Նույն օրը նա հարցազրույց է տվել Fox News-ին, որում ասել է, որ Ուկրաինայի շուրջ համաձայնության գալու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց։ ԱՄՆ-ի նախագահը նաև հնարավոր է համարել, որ Ռուսաստանի առաջնորդի առաջարկով հաջորդ հանդիպմանը կայցելի Մոսկվա:

Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը օգոստոսի 16-ին Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ ռուս-ամերիկյան շփումների ընթացքում Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռ չի շոշափվել:

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը։ Այս տվյալները իր սոցցանցում հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հատկանշական է համարել, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով»,–գրել է նա։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ին հայտնեց, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Կազմակերպությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից ներկրվող ծաղիկների ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի կապակցությամբ:

Ռուսական կողմը 3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ Ռուսաստան են արտահանվում երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկներ, հարկերից խուսափելու համար արտահանում է իրականացվում մեկօրյա ընկերությունների միջոցով և վնասատու օրգանիզմների առկայություն։

Հուլիսի 11-ին ՍԱՏՄ–ն հայտնեց, որ Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբն առաջիկայում կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

Հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ 14 ընկերություն ՌԴ ծաղիկ արտահանելու թույլտվություն է ստացել։

Ֆոտո

Պաշտպանության նախարարության «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ին չի աշխատի

Փարիզում այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը

Հայտնի են ՔՊ Վարչության, Վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները

Իրանը հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն