Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Օգոստոսի 19-ին Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Նա Անկարայում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ՝ քննարկելու պաշտպանական համագործակցության, այդ թվում՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերման հարցեր:
Նշվում է, որ Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
Օգոստոսի 20-ին Նակատանին կմեկնի Ստամբուլ, որտեղ կայցելի թուրքական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ՝ այդ թվում Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերություն (TUSAŞ), ռազմարդյունաբերական «BAYKAR» ընկերություն և ռազմական նավաշինարաններ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը մեջբերել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքերը, որը հրապարակվել է X-ում․
«Դատելով Իրանի նախագահի՝ «X» սոցիալական ցանցի էջում կատարած գրառումից, իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են։
Մասուդ Փեզեշքիանը պարսկերենով մասնավորապես գրել է՝
«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը և երկու երկրների միջև սերտ հարաբերությունների շարունակականությունն է։ Մեր մտահոգությունները, կապված ընդհանուր սահմանների մոտակայքում երրորդ ուժերի ներկայության հետ, պետք է ամբողջովին փարատվեն»»,- գրել է իրանագետը։
Օրերս Նալբանդյան փողոցում մի խումբ կանանց միջեւ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում նկատել են 5 կանանց, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ և հայհոյելիս։
Պարզվել է, որ Երևանի բնակիչ 49-ամյա Սուսաննա Կ․-ն և նրա քույրը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արեգնազան Կ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 62-ամյա Գոհար Մ․-ի, 56-ամյա Ալվարդ Մ․-ի և 59-ամյա Լաուրա Մ․-ի հետ։ Նրանք փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ են հնչեցրել միմիյանց հասցեին և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը։
Վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում պատմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր զրույցի բովանդակության մասին։
«ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հավատում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը և երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների շարունակմանը, և մեր մտահոգությունները մեր ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է հաշվի առնվեն, լիովին քննարկվեն»,- գրել է Մասուդ Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը պաշտոնական այցով այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամանել է Հայաստան։ Նա հանդիպել է ՀՀ վարչապետ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։
Թրամփի վարչակազմը չեղյալ է հայտարարել ավելի քան 6000 ուսանողական վիզա՝ ժամկետը լրանալուց հետո մնալու և օրենքները խախտելու, ներառյալ՝ «ահաբեկչությանն աջակցելու» համար, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետքարտուղարության աղբյուրին։
Քայլը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը ներգաղթի դեմ պայքարի շրջանակում հատկապես կոշտ մոտեցում է ցուցաբերել ուսանողական վիզաների նկատմամբ՝ խստացնելով ընդլայնելով սոցիալական ցանցերի ստուգումները։
Պետքարտուղարության այս տարվա ղեկավար հրահանգները կարգադրել են արտասահմանում գտնվող ԱՄՆ դիվանագետներին զգոն լինել այն դիմորդների նկատմամբ, որոնց Վաշինգտոնը կարող է ընկալել որպես Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամական կամ քաղաքական ակտիվության պատմություն ունեցող։
Ըստ պաշտոնյայի՝ չեղյալ է հայտարարվել մոտ 4000 մուտքի թույլտվություն, քանի որ այցելուները խախտել են օրենքը, որոնց մեծ մասը՝ հարձակումների արդյունքում։
Ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ ավտոմեքենա վարելը և գողությունն այլ հանցագործությունների թվում են եղել, հավելել է պաշտոնյան։ Նա նշել է, որ 200-300 մուտքի թույլտվություն չեղյալ է հայտարարվել ահաբեկչության համար, ըստ Պետքարտուղարության Արտաքին գործերի ձեռնարկի վիզայի անընդունելիության կանոնի։
Կանոնը սովորաբար թվարկում է ծրագրից բացառման հիմքերը, մասնավորապես՝ «ահաբեկչական գործունեության մեջ ներգրավվածությունը» և «ահաբեկչական կազմակերպությունների հետ որոշակի կապեր ունենալը»։
Թրամփը բախվել է ԱՄՆ մի քանի առաջատար համալսարանների հետ՝ մեղադրելով նրանց հակասեմիտիզմի բաստիոններ դառնալու մեջ՝ Գազայի պատերազմի ընթացքում պաղեստինցիների իրավունքների համար լայնածավալ ուսանողական բողոքի ցույցերի հետևանքով։
Հարվարդի հետ իր վեճում Թրամփը սառեցրել է հետազոտական ֆինանսավորումը և սպառնացել համալսարանին զրկել հարկերից ազատված կարգավիճակից, ինչը մի քանի եվրոպական երկրների դրդել է ավելացնել հետազոտական դրամաշնորհները՝ տաղանդներ ներգրավելու համար։
Ամերիկացի լրագրող Քեյթի Լիվինգսթոնը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Լոնդոնում Կիևի դեսպան Վալերի Զալուժնին պլանավորում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում։
Նրա խոսքով՝ Զալուժնիի գլխավոր գրասենյակն արդեն գործում է Լոնդոնում և աշխատակիցներ է հավաքագրում։
Լիվինգսթոնը նշել է, որ ընտրարշավը դեռևս ոչ պաշտոնական է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր և Պուտինի միջև ջերմություն կա, հաղորդում է Fox News-ը։
Թրամփը մեկնաբանել է նաև օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազանգը: Կրեմլից նշել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան առաջնորդի նախաձեռնությամբ, անցել է անկեղծ և շատ կառուցողական մթնոլորտում, տևել 40 րոպե:
Չելյաբինսկի «SelSovet» ապրանքանիշն անցել է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ «СССР» գրությամբ սվիտերի ժողովրդականության շնորհիվ, որով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել էր Ալյասկայի գագաթնաժողովին, գրում է Swiss Vatnik թելեգրամյան ալիքը։
«Արդեն հիմա գնորդը պետք է 60 օր սպասի իր պատվիրած սվիտերին։ Բոլոր սվիտերները, որոնք ապրանքանիշն ուներ, վաճառվել են ընդամենը մի քանի օրում։ Եվ չնայած ասում են, որ «AliExpress»-ում կան ավելի էժան սվիտերներ, բոլորը ցանկանում են նույն սվիտերը, ինչ Սերգեյ Վիկտորովիչը»,- գրում է ռեսուրսը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին նկատել են Ալյասկայում՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովից առաջ՝ «СССР» գրությամբ սվիտերով։ Հայտնի սվիտերը նույնիսկ կատակի առիթ է դարձել։
Մասնավորապես, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն դիտարկմանը, թե իրեն դուր է գալիս Ռուսաստանի արտգործնախարարի «շապիկը», Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Լավրովին «իմպերիալիստ» է անվանել:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեքշաբթի իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական հրավերով Հայաստանից մեկնել է Բելառուս, հաղորդում է Mehr-ը։
ՀՀ նախագահի և վարչապետի հետ հանդիպումից և երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպումից հետո Փեզեշքիանը մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ որպես իր տարածաշրջանային շրջագայության հաջորդ կանգառ։
Նախատեսված ծրագրով՝ նա կհանդիպի և կբանակցի Բելառուսի խորհրդարանի նախագահի, ինչպես նաև այդ երկրում բնակվող իրանցիների հետ։
Բացի դրանից, երկու երկրների միջև մի քանի փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն։
Երեքշաբթի ավելի վաղ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արարողության ժամանակ Երևանում քաղաքական, սոցիալական, մշակութային, զբոսաշրջության, արդյունաբերական, կրթական, ճանապարհային և քաղաքային զարգացման, արվեստի և առողջապահության ոլորտներում համագործակցության վերաբերյալ 10 փաստաթուղթ է ստորագրվել։ Mehr-ը գրում է, որ Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն։
Եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային և նոր պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը Ուկրաինայի վերաբերյալ «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսից հետո։
«Մենք կշարունակենք համատեղ մշակել անվտանգության երաշխիքներ և անզիջում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ նոր, ավելի խիստ պատժամիջոցների նախապատրաստման միջոցով։ Նիդեռլանդները և եվրոպական երկրները կշարունակեն անփոփոխ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - գրել է Շոֆը։