Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իրանը նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան:
Իրանի նախագահն այս մասին ասել է Երևանում։
Իրանի նախագահը նաև նշել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, և այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։
Նա ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Թեհրանը աջակցում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին։
Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:
Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»:
Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է.
«Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։
Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։
Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է ՀՀ-ն և ոչ թե որևէ երրորդ երկիր, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարաության ժամին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները, վստահ եմ, որ մեր կառավարությունների շարունակական ակտիվ ջանքերի շնորհիվ երկուստեք կյանքի կկոչենք նոր համատեղ ծրագրեր՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների»,- նշել է նա:
Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, և դա մեր քաղաքականությունն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության ժամին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Եվ ցանկացած ուժի կիրառման տարածաշրջանում դեմ ենք և գտնում ենք, որ տարածաշրջանում պետք է ղեկավարումը լինի կովկասյան և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերությունների, տարածաշրջանի իրավիճակն ավելի է բարդացնում»,- հայտարարել է Իրանի նախագահը:
Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել.
«Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է: 2025 թվականի օգոստոսի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը քննեց կալանքի երկարաձգման ակնհայտ ապօրինի միջնորդությունը: Չնայած նրան, որ միջնորդության քննությունը և դատական ակտի հրապարակումը տևեց շուրջ 10 ժամ, նույնիսկ այն պայմաններում, որ մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ ուղիղ արձանագրվեց հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը, կալանքը երկարաձգվեց երկու ամսով: Այսինքն, հունիսի 17-ի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի հետևանքով, որը ըստ իրավապահների, հանդիսանում է միջին ծանրության մեղսագրվող արարք, բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանն այլևս 60 օրից ավելի է, ինչ կալանավորված է:
Ստեղծված իրավական աբսուրդային իրավիճակը ոչ միայն հակասում է հենց Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներին, այլև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Ուշագրավ է նաև, որ տեսանյութերում ներկայացված խոսքի համար ևս երկու քրեական վարույթ, որոնք հարուցվել էին 2025 թվականի կրկին հունիս ամսին, 20 օրվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Դատարան, իսկ սույն դեպքում 60 օրից ավելի է, ինչ իբր քննություն է իրականացվում: Այսինքն՝ իրավապահներն ամբողջությամբ տապալել են պատշաճ ջանասիրության և ազատության կանխավարկածի՝ վերջերս հենց Սահմանադրական դատարանի արձանագրած պարտականությունը:
Ստեղծված իրավիճակը քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայության մասին վկայող անհերքելի տվյալներ են:
Փաստաբանական խմբի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման որոշման դեմ»:
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել:
Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական ուղենիշ են սահմանել՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնելու նախ 1, ապա 3 մլրդ դոլարի:
«Կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք 1 մլրդ-ի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ: Այս իմաստով ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարների համար»,-ընդգծեց Փաշինյանը:
Սպիտակ տանը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. այն տևել է մոտ 40 րոպե՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը Պուտինին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունների մասին: Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակման օգտին:
«Մասնավորապես, քննարկվել է այն գաղափարը, որ պետք է ուսումնասիրել ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակի բարձրացման հնարավորությունը, այսինքն այն ներկայացուցիչների, որոնք մասնակցում են նշված ուղիղ բանակցություններին»,- հայտարարել ՌԴ նախագահի օգնականը:
Նա հավելել է, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են սերտորեն շփվել միմյանց հետ ուկրաինական և միջազգային ու երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ:
Ուկրաինան կպարտավորվի Եվրոպայի կողմից տրամադրված գումարով 100 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնել, եթե Միացյալ Նահանգները Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրի Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնությունից հետո: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս առաջարկն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նրա և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, գրում է Financial Times-ը՝ հղում անելով մի փաստաթղթի, որը հրատարակությունը կարողացել է ուսումնասիրել:
Բացի այդ, առաջարկը ենթադրում է 50 միլիարդ դոլարի գործարք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև՝ ուկրաինական ընկերությունների հետ անօդաչու թռչող սարքեր արտադրելու վերաբերյալ: Սակայն փաստաթղթում չի նշվում, թե անօդաչու թռչող սարքերի գործարքի որ մասը կլինի գնում, իսկ որ մասը՝ ներդրումներ:
FT-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթում չի նշվում, թե ինչ զենք է Ուկրաինան նախատեսում պատվիրել Միացյալ Նահանգներից առաջարկվող գործարքի շրջանակներում: Սակայն Կիևը հստակեցրել է, որ մտադիր է գնել առնվազն 10 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաև այլ հրթիռներ և սարքավորումներ, նշվում է հոդվածում:
Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հյուրընկալել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որի հետ բանակցություններից հետո քննարկումները շարունակվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի առաջնորդների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Ինչպես հայտնում է Առաջին լրատվականը, ըստ որոշ տեղեկությունների, ընդլայնված կազմով քննարկումները մի պահ ընդհատվել են, որպեսզի Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց ունենա Վլադիմիր Պուտինի հետ: Նախնական տպավորությամբի՝ վաշինգտոնյան բանակցությունների երկու արդյունք կարելի է արձանագրել․ մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում տեղի կունենա Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում, իսկ երկրորդն այն է, որ ԱՄՆ-ն կներգրավվի Ուկրաինայի անվտանգության ապահովմանը:
Մամուլը փոխանցել է ուկրաինական կարգավորման մասին եվրոպական երկրների առաջնորդների տեսակետները: Դրանցից ամենաուշագրավը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսադր Ստուբի դիտարկումն է, որ իր երկիրն Ռուսաստանի հետ սահմանակից է, և ինչպես իրենք են 1944 թվականին հասել ԽՍՀՄ հետ կարգավորման, այնպես էլ 2025 թվականին Եվրոպան կհասնի Ռուսաստանի հետ կարգավորման:
Ֆինլանդիայի նախագահը նկատի է ունեցել 1944 թվականի աշնանը Մոսկվայում Ֆինլանդիայի և ԽՍՀՄ ու Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագիրը, որով Ֆինլանդիան Խորհրդային Միությանը զգալի տարածքներ է զիջել, պարտավորվել վճարել երեք հարյուր միլիոն դոլար ռազմատուգանք, կրճատել զինված ուժերի թվակազմը, խզել հարաբերությունները Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ և այլն:
Արդյոք պատահակա՞ն է, որ Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է այդ մասին: Ամենայն հավանականությամբ՝ Ալեքսանդր Ստուբն ընդամենը գաղտնազերծել է Թրամփ-Պուտին գործարքը, որի մանրամասնություններին ծանոթանալու համար եվրոպական մի քանի երկրների առաջնորդները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Եվրահնաձնաժողովի նախագահը հրավիրվել են Վաշինգտոն:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ընդսմին, բանակցությունների ավարտին ասել է, որ «տարածքներին վերաբերող նուրբ հարցերը կքննարկվեն եռակողմ հանդիպմանը, եթե այն կայանա»: Իր կողմից նա Թրամփի միջնորդությամբ Պուտինի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Զելենսկին մերժել է Դոնբասից ուկրաինական զորքերը հեռացնելու առաջարկությունը: ԱՄՆ նապագահն իր հերթին ակնարկել է, որ տարածքային հարցեր քննարկելիս ելակետային կլինի զորքերի շփման ներկայիս գիծը: Ամեն դեպքում գրեթե ակնհայտ է, որ եթե ուկրաինական հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնվի, ապա դա հիմնված է լինելու ուկրաինական որոշ տարածքների ռուսաստանապատկանությունը ճանաչելու վրա: Այլ բան է, որ դա կարող է լինել դե ֆակտո ճանաչում, բայց այդ դեպքում երաշխավորված խաղաղություն չի լինի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ շատ գոհ է Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներից, մասնավորապես ՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շուրջ ձեռք բերված առաջընթացից և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև երկկողմ և եռակողմ հանդիպումների նախապատրաստման հարցում առաջընթացից:
«Դա այն է, ինչին ես ուզում էի հասնել այսօր, և շատ ուրախ եմ, որ մենք հասանք այդ նպատակին»,- ասել է նա՝ պատասխանելով BBC-ի հարցերին:
Սթարմերն ասել է նաև, որ աջակցում է Դոնալդ Թրամփի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը։
«Այս օրը ցույց տվեց, որ մենք առաջ ենք շարժվել»,- ասել է նա ՝ հավելելով, որ հանդիպումը ստեղծեց «միասնության իրական զգացողություն» եվրոպական առաջնորդների, Զելենսկու և Թրամփի միջև:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինայի հարցով ոչ մի որոշում չպետք է կայացվի առանց Ուկրաինայի: