ArmNews
Սեպտեմբերի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է ՀՀ–ի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո այս հայտարարությունն արեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը հատկապես տնտեսական ոլորտում։ Երկու երկրները բոլոր ոլորտներում, այդ թվում` տրանսպորտի, էներգետիկայի, էլեկտրաէներգիայի և ինժեներատեխնիկական ծառայությունների, մշակույթի, բժշկության և դեղագործության ոլորտներում հիանալի համագործակցություն ունեն։ Ունեն ընդհանուր շահեր Պարսից ծոց–Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում, և տարանցիկ երկաթուղային, ցամաքային և ծովային ճանապարհի զարգացումը, և, օգտագործելով երկու երկրների պոտենցիալը, ինչպես նաև սահմանային շուկաների, առևտրի զարգացումը, ազատ առևտրի գոտիների ստեղծումը, դրանք համարվում են մեր երկու երկրների համագործակցության ոլորտները, որոնց շուրջ կառուցողական երկխոսություն ենք ունեցել»,– ասաց Իրանի նախագահը։

Փեզեշքիանն ընդգծեց, որ պաշտոնական այցի շրջանակում քննարկման առանցքային հարցերից է եղել նաև սահմանային անվտանգության, զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցը։

Հիշեցնենք` Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ։ Երեկոյան նա այցելել է Կապույթ մզկիթ և նամազ արել։

Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նեղ կազմով հանդիպումը։ Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։

Այցի շրջանակում Երևանում այսօր հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։

Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։

Հայաստանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին։ Երևանում Իրանի կառավարական լրագրողների հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք շատ լուրջ բանակցություններ ենք անցկացրել։ Քննարկել ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը՝ առևտուր, ներդրումներ, տեխնիկական և ինժեներական նախագծերի իրականացում», - ասել է նա։

Նրա խոսքով՝ անդրադարձել են նաև տարանցիկ փոխադրումների և երթուղիների թեմաներին, իսկ Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներն առանձին են քննարկվել։

«Երևանը անհրաժեշտ երաշխիքներ տվեց, որ տեղյակ է Իրանի «կարմիր գծերի» մասին, և վստահեցրեց, որ միշտ հաշվի կառնի դրանք։ Հայաստանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքից որևէ սպառնալիք լինի Իրանին», - ասել է Արաղչին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինան չպետք է հզոր Ռուսաստանին դեմ դուրս գար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելն անհնար է։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի մաս։

«Նրանք ՆԱՏՕ-ի մաս չեն կազմի», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Կիևի՝ դաշինքին միանալու հեռանկարը։

Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ «այս երկու բանն էլ անհնար են»։

ԱՄՆ նախագահի տեսանկյունից՝ Ուկրաինան չպետք է հզոր Ռուսաստանին դեմ դուրս գար։

«Սա պատերազմ է, և Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է։ Գիտեք՝ անկախ նրանից՝ մարդկանց դա դուր է գալիս, թե ոչ՝ հզոր տերություն է, մեծ տերություն։ Սա այն պատերազմը չէ, որը պետք է սկսվեր։ Այդպես չեն անում, պատերազմի մեջ չեն մտնում այն երկրի հետ, որը տասն անգամ մեծ է քոնից», - ասել է Թրամփը։

Հիմա, ըստ ԱՄՆ նախագահի, Վլադիմիր Զելենսկին պետք է բանակցային գործընթացում ճկունություն ցուցաբերի։

«Հուսով եմ՝ Զելենսկին կանի այն, ինչ պետք է անի։ Նա պետք է որոշակի ճկունություն ցուցաբերի... Երկիրը մասնատվում է», - ասել է Թրամփը։

Մեկնաբանելով եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունները՝ Թրամփն ասել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը նրանք ըմբռնում են ցուցաբերել Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների անհրաժեշտությանը։

«Նրանք հասկացել են», - ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Կիևի կողմից տարածքային զիջումների անհրաժեշտության վերաբերյալ հանդիպման մասնակիցների վերաբերմունքի մասին հարցին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին ԱՄՆ առաջնորդը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում, իսկ օգոստոսի 18-ին՝ Վլադիմիր Զելենսկու և մի քանի եվրոպական երկրների ղեկավարների հետ՝ Վաշինգտոնում։ Հանդիպումների հիմնական թեման ուկրաինական կարգավորումն էր։

Եվրամիությունը սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը: Այս մասին  հայտարարել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո սկսվեց բացարձակապես աննախադեպ շանտաժ։ Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց առանց որևէ հիմքի, և դրանից հետո բազմիցս ճանաչվեց, որ Վրաստանը առաջատարն էր բոլոր թեկնածու երկրների շարքում»,-լրագրողներին ասել  է Կոբախիձեն:

Ավելի վաղ նա բազմիցս հայտնել էր, որ Եվրամիության երկրները և ուկրաինացի պաշտոնյաները Վրաստանին կոչ են արել 2022 թվականին Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել։

Եվրամիությունը սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը: Այս մասին  հայտարարել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո սկսվեց բացարձակապես աննախադեպ շանտաժ։ Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց առանց որևէ հիմքի, և դրանից հետո բազմիցս ճանաչվեց, որ Վրաստանը առաջատարն էր բոլոր թեկնածու երկրների շարքում»,-լրագրողներին ասել  է Կոբախիձեն:

Ավելի վաղ նա բազմիցս հայտնել էր, որ Եվրամիության երկրները և ուկրաինացի պաշտոնյաները Վրաստանին կոչ են արել 2022 թվականին Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել։

Ամերիկյան զենքի մատակարարումներն Ուկրաինային կշարունակվեն, դրանց համար կվճարեն ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերները: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Լավ լուրն այն է, որ նախագահ Թրամփն իմ միջոցով ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերների հետ համաձայնության է եկել, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործընկերները վճարեն ամերիկյան զենքի մատակարարման համար: Դա լավ նորություն է ամերիկյան միջին դասի, ինչպես նաև Ուկրաինայի համար, որովհետև դա նշանակում է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա մահացու զենքի հոսքը կշարունակվի», – ասել է Ռյուտեն:

Խոսելով նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին՝   Ռյուտեն նշել է, որ Ուկրաինայի համար գոյություն ունի  դաշինքին անդամակցելու անշրջելի ուղի, սակայն այս պահին այդ հարցը օրակարգում դրված չէ: 

«Իրավիճակն այսպիսին է. ԱՄՆ-ն և որոշ այլ երկրներ հայտարարել են, որ իրենք դեմ են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը, որն  ընդունվել է 2024 թվականի գագաթնաժողովում, այն է, որ Ուկրաինայի համար գոյություն ունի ՆԱՏՕ տանող անշրջելի ուղի, բայց մենք այստեղ չենք քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, մենք քննարկում ենք 5-րդ հոդվածի նման անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար», – ասել է Ռյուտեն՝ 5-րդ հոդված ասելով նկատի ունենալով այն, որ մեկ երկրի վրա հարձակումը նշանակում է հարձակում Դաշինքի մյուս երկրների վրա:

Երևանում ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել, քննարկվել են ռազմավարական նշանակության հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԱԳ նախարարի թելեգրամյան ալիքից:

Նշենք, որ Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․

Օգոստոսի 21

9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»,

  • 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

Օգոստոսի 22

  • 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,
  • 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,

Օգոստոսի 25

  • 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»,
  • 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»:

Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։

Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը Երևանում ստորագրել են հայտարարություն, որով հայտնել են «3+3» տարածաշրջանային ձևաչափին աջակցելու իրենց պատրաստակամությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նրանք աջակցել են տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի խթանմանը:

Հարավային Կովկասի վերաբերյալ վեցակողմ համագործակցության ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին առաջ են քաշել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը ներկայացրել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի մտքերը՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին.

• «Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար ու որին «տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություն» անունն էին տվել, երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն։

• ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ են, և բոլոր երկրների անկախությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Սա լիովին համընկնում է մեր դիրքորոշման հետ:

Չեմ ասում, թե ամերիկյան ինժեներական ընկերության ներկայությունը բոլորովին չպետք է մտահոգի, բայց այն պնդումը, թե «մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի հարևան» կամ «ԱՄՆ-ն մեզ շրջափակել է», ճիշտ չէ։ Պետք է իրատեսորեն նայել, տեսնել, թե իրականում ինչ է տեղի ունենում, և մեր մտահոգությունները ներկայացնել փաստերի վրա հիմնված։ 

• Ռուսների դիրքորոշումն էլ նույնն է՝ պարզապես մի փոքր մեղմ ձևով։ Բայց նրանք նույնպես մտահոգություն ունեն ամերիկացիների ներկայության վերաբերյալ և այդ մտահոգությունը հայտնել են։

• Դոկտոր Վելայաթին մեր ուսուցիչն է ԱԳՆ-ում և առաջնորդի խորհրդականը։ Բայց կարծում եմ՝ այս հարցում պետք է ավելի շատ երկխոսել, որպեսզի հստակ պարզվի, թե իրականում ինչ է կատարվում։

• Կան ուժեր, որոնք վաղուց փորձում են փչացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, հիմա էլ փորձում են փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները»:

Ֆոտո

Պաշտպանության նախարարության «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ին չի աշխատի

Փարիզում այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը

Հայտնի են ՔՊ Վարչության, Վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները

Իրանը հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Porsche-ն վերանայում է էլեկտրամեքենաների արտադրության ուղղությունը

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն