Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումների արձանագրային նկարահանումների ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս հաշվարկների մասին օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։
Ըստ նրա գնահատականի՝ Զելենսկին հստակ ցույց է տվել, որ «ադապտացվել է [Թրամփին]՝ Սպիտակ տուն նախորդ այցելությունից անցած վեց ամիսների ընթացքում»։ «Այդ հանդիպումը ավարտվել է աղետով», - գրում է թերթը։ Այն հիշեցնում է, որ փետրվարին Զելենսկուն «դուրս են հանել Սպիտակ տնից», երբ ամերիկա-ուկրաինական երկկողմ բարձր մակարդակի բանակցությունները Կիևի համար լիակատար ձախողմամբ են ավարտվել։ Այդ հանդիպման ժամանակ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն հրապարակայնորեն մեղադրել են անշնորհակալության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցած եվրոպացի առաջնորդները դրական են գնահատել անցկացված քննարկումների արդյունքները։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ չէր սպասում, թե հանդիպումն այդքան հաջող կլինի։
«Ես չեմ ցանկանում թաքցնել այն փաստը, որ վստահ չէի, թե ամեն ինչ հենց այսպես կընթանա, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ Բայց իմ սպասումները ոչ թե պարզապես արդարացան, այլ արդյունքները գերազանցեցին դրանք», – լրագրողներին ասել է նա։
Մերցը հայտնել է, որ Թրամփը հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ «համաձայնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպումը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։
Մերցը հավելել է, որ հանդիպման վայրը դեռ պետք է համաձայնեցվի, և հանդիպումն ինքնին «պետք է, ինչպես բոլոր հանդիպումները, լավ նախապատրաստված լինի, մենք դա կանենք նախագահ Զելենսկու հետ»։Նա նշել է, որ տարածքային հարցերը պետք է քննարկվեն երկկողմ հանդիպման ժամանակ, որին կարող է հաջորդել եռակողմ հանդիպումը՝ Թրամփի մասնակցությամբ։
Մերցը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, իր կարծիքով, եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է քննարկեն, թե ով է ներգրավված լինելու անվտանգության երաշխիքներում և ինչ չափով։«Ամենայն հավանականությամբ, ամբողջ Եվրոպան պետք է մասնակցի։ Խոսքը միայն Ուկրաինայի տարածքի մասին չէ, այլև Եվրոպայի քաղաքական կարգի մասին», – ընդգծել է նա։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ հանդիպումը ցույց է տվել «կամեցողների կոալիցիայի» երկրների շրջանում «անփոփոխ կոնսենսուսը Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու անհրաժեշտության հարցում»։ Նա նշել է, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները «շարունակում են ամրապնդել իրենց ընդհանուր դիրքորոշումը»։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է «ամուր ու գործուն հաշտության համաձայնագիր»։
Մակրոնը նաև ասել է, որ անհրաժեշտ կլինեն անվտանգության երաշխիքներ և խաղաղապահ գործողություններ։
Tesla-ն Չինաստանում ներկայացրել է վեց տեղանոց Model Y L էլեկտրական մեքենան և սկսել է արդեն պատվերներ ընդունել, ընդ որում՝ երկարացված մոդելի գինը սկսվում է 339,000 յուանի:: Մատակարարումները կսկսվեն սեպտեմբերին:
Չափերի առումով Model Y L-ը Չինաստանում իր հիմնական մրցակիցների շարքում ամենակոմպակտ եռաշարք մոդելն է։ Չի նշվում, թե արդյոք նման էլեկտրական մեքենա կհայտնվի այլ շուկաներում։
Արտաքինից Tesla Model Y L-ը գրեթե չի տարբերվում էլեկտրական մեքենայի սովորական տարբերակից։ Անիվային բազան մեծացել է 150 մմ-ով (մինչև 3040 մմ), իսկ քրոսովերի երկարությունը՝ 4797-ից մինչև 4976 մմ։
Սրահն ունի նոր 16 դյույմանոց սենսորային էկրան (ստանդարտ մոդելն ունի 15.4 դյույմանոց), արդիականացված անլար սմարթֆոնի լիցքավորման համակարգ և լրացուցիչ աուդիո բարձրախոսներ: Լիցքավորման միացքներ կան ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ շարքի ուղևորների համար:
Tesla Model Y L-ը առաջարկվում է միայն երկակի շարժիչով լիաքարշակ համակարգով (190 ձիաուժ առջևում և 266 ձիաուժ հետևի մասում), մինչև «հարյուր» մղոն/ժամ արագացումը տևում է 4.5 վայրկյան: 82 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը թույլ է տալիս մեկ լիցքավորմամբ անցնել մինչև 751 կմ (ըստ CLTC ցիկլի):
Oգոստոսի 19-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով:
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում ևս օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
2023 թվականի մայիսին թողարկվելուց ի վեր ChatGPT բջջային հավելվածը վաստակել է 2 միլիարդ դոլար, հաղորդում է TechCrunch-ը՝ հղում անելով Appfigures վերլուծական ընկերության զեկույցին։ Դա 30 անգամ ավելի է, քան ChatGPT-ի հիմնական մրցակիցների՝ Claude-ի, Copilot-ի և Grok-ի համակցված եկամուտը։
2025 թվականին թվերը աճել են աստղաբաշխական տեմպերով. միայն հունվար-հուլիս ամիսներին օգտատերերը ծախսել են 1,35 միլիարդ դոլար, ինչը 673%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Միջին հաշվով, հավելվածը ամսական ապահովում է գրեթե 193 միլիոն դոլար։ Համեմատության համար, դրա ամենամոտ մրցակիցը՝ xAI-ի Grok-ը, տարվա սկզբից ի վեր վաստակել է ընդամենը 25,6 միլիոն դոլար, ինչը ChatGPT-ի ընդհանուր ցուցանիշից 2%-ից պակաս է։
ChatGPT հավելվածն ամբողջ աշխարհում ներբեռնվել է մոտ 690 միլիոն անգամ։ Ներբեռնումների քանակով առաջատարը Հնդկաստանն է (13.7%), իսկ երկրորդ տեղում՝ Միացյալ Նահանգները (10.3%)։
Ուկրաինայի առաջնորդը և ԱՄՆ նախագահը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ նվերներ են փոխանակել` Զելենսկին գոլֆի մական է նվիրել, Թրամփը՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալի։
Տեղեկությունը հայտնում է Զելենսկու գրասենյակը։
«Զելենսկին ԱՄՆ նախագահին նվիրել է գոլֆի մական, որը նրան փոխանցել է Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը… Դոնալդ Թրամփն ընդունել է նվերը և տեսանյութ ձայնագրել` ուկրաինացի զինծառայողին շնորհակալություն հայտնելով մականի համար։ Նա Սպիտակ տան խորհրդանշական բանալի է նվիրել Զելենսկուն», – ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Թրամփն այս գիշեր Սպիտակ տանը հյուրընկալել է Զելենսկուն և ԵՄ երկրների ղեկավարներին։ Ավելի վաղ նա չէր բացառել ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն։
Գործարար Կարեն Գասպարյանի մահվան առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335–րդ հոդվածի 1–ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ–ից նաև հայտնեցին, որ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` օգոստոսի 18–ին Երևանի Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում հայտնաբերվել էր տղամարդու մարմին, քունքի շրջանում` հրազենային վնասվածք, ձեռքին էլ՝ ատրճանակ։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան էր եղել։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ Տեղեկությունը հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Այժմ պատրաստվում ենք այդ նիստին», – ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստից առաջ Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը։
Միջոցառման օրակարգը հագեցած կլինի` նախատեսվում է ներառել 14 հարց և երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ 2026-2030 թվականների ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրականացման ծրագիրը։
Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ներքին գործերի ղեկավարների խորհրդի նիստը, որին չմասնակցեց Ադրբեջանը։