ArmNews
Հունիսի 18, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Իսրայելը և ՄԱԿ-ը հայտարարել են, որ օգնություն տրամադրող առաջին բեռնատարները մտել են Գազա՝ գրեթե երեք ամիս Իսրայելի կողմից սննդի, դեղորայքի և այլ մատակարարումների շրջափակումից հետո։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ 11 շաբաթ տևած լիակատար շրջափակումից հետո Իսրայելը թույլատրել է օգնություն տեղափոխող ինը բեռնատարների Քերեմ Շալոմ անցակետով մուտք գործել Գազա։ծ

«Սակայն սա կաթիլ է օվկիանոսում այն ամենի համեմատ, թե ինչի անհապաղ կարիք կա, և վաղը առավոտից սկսած պետք է թույլատրվի զգալիորեն ավելի շատ օգնության մուտքը Գազա», – հայտարարության մեջ նշել է Ֆլետչերը՝ այս քայլն անվանելով «ողջունելի զարգացում»։

Սննդի անվտանգության մասնագետները վեջին շրջանում զգուշացրել էին Գազայում սովի մասին։ Վերջին հրադադարի ժամանակ հումանիտար օգնությամբ օրական մոտ 600 բեռնատար էր մուտք գործում Գազա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազային «նվազագույն» օգնությունը վերսկսելու իր որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դաշնակիցները հայտարարել են, որ չեն կարող աջակցել Իսրայելի նոր ռազմական հարձակմանը, եթե պաղեստինյան տարածքում «սովի տեսարաններ» լինեն։

Իսրայելի կողմից առաջին բեռնատարների՝ Գազա մուտք գործելու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան հանդես են եկել կտրուկ համատեղ հայտարարությամբ՝ օգնությունը որակելով «լիովին անբավարար»։ Նրանք սպառնացել են Իսրայելի դեմ «կոնկրետ գործողություններ», այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառել Գազայում և օկուպացված Արևմտյան ափում նրա գործունեության համար՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել Գազայում իր նոր «սարսափելի» ռազմական գործողությունները։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է համատեղ հայտարարությունը և այն անվանել «հսկայական մրցանակ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ի ցեղասպանական հարձակման համար»։

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը պլանավորում է «վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի նկատմամբ»։

Իսրայելը հայտարարել է, որ ճնշում է գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ ազատ արձակելու մնացած պատանդներին, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ նրանց կազատի միայն երկարատև հրադադարի և իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։

Քեթի Փերրին ցնցող ելույթ է ունեցել Փարադայս Վելիի T-Mobile Arena-ի բեմում։ Չնայած իր կարիերայի դժվարին շրջանին, աստղը շարունակում է իր լայնածավալ համաշխարհային շրջագայությունը՝ Lifetimes-ը, որը ներառում է 84 համերգ. այս պահին երգչուհին արդեն 11 շոու է ունեցել։

Այնուամենայնիվ, այս երեկոն հիշվել է մի առանձնահատուկ պահով։ Իր ելույթի ժամանակ Փերին դադարեցրել է համերգը՝ «դիմելու» Քայլ անունով երկրպագուհուն, որը անձնական հաղորդագրություններ է ուղարկում իր փեսացուին՝ դերասան Օռլանդո Բլումին։ 

«Գիտեմ, թե ինչու ես այստեղ։ Եթե շարունակես նամակագրություններ գրել իմ տղամարդուն... Դու սա անում ես ամիսներ շարունակ։ Դու այստեղ ինձ համար չես եկել», - բեմից հայտարարել է երգչուհին։

Հանդիսատեսը նրա խոսքերն ընդունել է բուռն հավանությամբ։ Փերին շարունակել է. «Եթե չդադարես, ես քեզ այստեղից դուրս կհանեմ։ Լրջորեն զբաղվիր քո կյանքով։ Նա քեզ չի ուզում, Քայլ։ Ես նրա կինն եմ։ Նա իմն է, ես նրանն եմ... հեռու մնա»։

Երկրպագուհին ապշած տեսք ուներ, բայց ավելի ուշ պարզվել է, որ ամբողջ տեսարանը նրա նոր՝ «I'm His, He's Mine» երգից առաջ նախատեսված ելույթի մի մասն էր։

Այդուհանդերձ, չնայած վառ շոուին, Քեթի Փերիի կարիերան լավագույն ժամանակները չի ապրում։ Նրա վերջին՝ «143» ալբոմը թողարկվել է սեպտեմբերին՝ քննադատների կողմից սառը ընդունելության արժանանալով։ Եվ նոր սկսված շրջագայությունը ուղեկցվել է մի շարք խնդիրներով՝ սկսած տեխնիկական խափանումներից մինչև չեղարկված համերգներ և տոմսերի ցածր վաճառք։

Քննադատություններ են հնչել նաև Փերրիի հասցեին ապրիլին Blue Origin-ի հետ կարճատև տիեզերական թռիչքից հետո, որի ընթացքում նա թռել էր հեռուստահաղորդավարուհի Գեյլ Քինգի և Լորեն Սանչեսի հետ։

ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը` ժամանելով ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը:

«Մենք մտադիր ենք այսօր չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները»,- ասել է նա։

Սիրիայի դեմ պատժամիջոցները խստացվել են 2011-ին քաղաքացիական պատերազմից հետո: Խստացումը ներառում է արգելքներ էներգետիկ և ֆինանսական ոլորտներում, բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվների սառեցում և Սիրիայի հետ բիզնես անելու արգելք:

Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։

Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները:

Ընդ որում, առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները:

Այս և գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ:

Արաբկիրի համայնքային ոստիկանները բակերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին` ժամը 5.20-ին, մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը:

Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաև «Միցուբիշի» մեքենայի համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով ևս երեք ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաև մարտի 29-ին, մայիսի 5-ին և 7-ին: Ու սա դեռ ամբողջը չէ:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեն Չինաստանի Պետական ​​խորհրդի հետ համատեղ որոշում է ընդունել՝ խնայողության խիստ կանոններ  սահմանելով պետական ​​պաշտոնյաների համար: Դրանց նպատակն է ծախսերը կրճատել, պետական գումարները խնայել, ինչպես նաև միջոցների վատնման դեմ պայքարել։ Այն նախատեսում է մի քանի արգելքներ պետական ​​պաշտոնյաների համար։ 

Փաստաթուղը պարունակում է 63 կետ և կոչ է անում «խստորեն հետևել պաշտոնական չափանիշներին» և «միջոցների ծախսման վերահսկողության համակարգ ներդնել»։  Համաձայն դրա՝ Չինաստանի կառավարության և կուսակցական պաշտոնյաներին այժմ արգելվում է աշխատանքային ճաշի ժամանակ ուտել թանկարժեք սնունդ, օգտագործել թանկարժեք ծխախոտ և ալկոհոլ։ Պաշտոնյաներին արգելվում է նաև սահմանված սահմանաչափը գերազանցող «թանկարժեք ժամանց անցկացնել, ընդունել նվերներ, արժեթղթեր և վճարման վաուչերներ և արտերկրում մոլախաղերի մասնակցել»։

«Արտասահման գործուղումների ժամանակ պետական ​​միջոցները չպետք է օգտագործվեն հաստատությունների կամ պետական ​​ձեռնարկությունների միջև նվերներ փոխանակելու կամ միմյանց զվարճացնելու համար: Արգելվում է կանոնների խախտմամբ քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև մասնավոր, կորպորատիվ և արտասահմանյան ավիաընկերությունների չարտերային թռիչքները, նորման գերազանցող ճոխ կեցավայրերով և տրանսպորտով ապահովելը, այցելած երկրների կամ շրջանների քանակն ավելացնելը, առանց թույլտվության գործուղման երթուղին կամ օրերի քանակը փոխելը»,- ասվում է հրամանագրում։

Այսուհետ արգելվում են «քողարկված զբոսաշրջային ուղևորությունները»՝ յուրաքանչյուր գործուղում պետք է ունենա հստակ նպատակ։

Պաշտոնյաները պետք է նաև խստորեն վերահսկեն պատվիրակությունների հյուրընկալման ծախսերը, իսկ հանդիպման վայրերը պետք է լինեն պարզ: Համաժողովներում այլևս չեն լինի շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ: 

Ներկայումս, ցավոք, նկատվում է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: Այս մասին պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի» հարցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափել) և 462-րդ (վարժական հավաքից խուսափել) հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1,499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1,779 քրեական վարույթ։

«Ընթացիկ տարվա հետ կապված վիճակագրություն դեռևս չունենք, ցավոք սրտի։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով և 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում պատժաչափը երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»,- ասաց փոխնախարարը։ 

Նա տեղեկացրեց, որ վարժական հավաքներից խուսափելու հոդվածում առաջարկվում է սանկցիայի տուգանք պատժատեսակի չափը ամսական եկամուտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-ապատիկի չափով բառերը փոխարինել 15-ապատիկից 30-ապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը երկու տարի ժամկետով փոխարինել մեկից երեք տարի ժամկետով բառերով։

«Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Բացի այդ, նախագծի ընդունման դեպքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասը միջին ծանրությունից կդառնա ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ արված զորակոչից խուսափելու հանցակազմի հասարակ տեսակի դեպքում ևս գործադրել օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ, ինչը ներկայումս հնարավոր չէ, քանի որ միջին ծանրության հանցակազմ է իրենց ներկայացնում»,- ասաց նա։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

Վերջին տարիներին շատերիս մոտ ամրապնդվում է այն միտքը, որ պատմությունը կրկնվում է: Գուցե՞ նախորդ տարիների մեր ցավագին փորձն է առավել ցայտուն դարձրել մեր հավաքական գենետիկ  հիշողությունը, իսկ կարո՞ղ է անցյալը կրկնվում է, որովհետև ինչ-որ պահի մոռացել ենք պատմության դասերը: Պատմությունն անցյալի զուտ ժամանակագրական նկարագրություն չէ, այն կենդանի և դինամիկ գիտություն է, մշտապես առանցքային լինելով ներկայի ըմբռնման համար: Միայն անցյալը կարող է լուսաբանել և պարզաբանել այն գործոնները և միտումները, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ռազմավարական շրջանակները, որոնք կերտում են ներկան և, անշուշտ, կոչված են ձևավորելու ապագան: Անցյալ-Ներկա-Ապագա շարունակական և անխափան եռամիասնության գիտակցումը անշեղորեն ուղղորդել է բազմաթիվ ականավոր գործիչների՝ իրենց պետություններն ու հասարակություններն առաջնորդելու առաքելությունում՝ պատմության ինչպես խաղաղ, այնպես էլ ճակատագրական փուլերում: Մինչդեռ այսօրվա Հայաստանում պատմությանը վերաբերվում են ճիշտ հակառակ կերպ:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին թուրքական լսարանի համար ականջահաճո հայտարարություն արվեց առ այն, որ «անցյալում մնալը շատ հեշտ» մոլորություն է և ճիշտը` նայելն է դեպի ապագա, թողնելով անցյալը անցյալում: Սույն մոտեցման սերուցքը այսպես կոչված «գաղափարական տրանսֆորմացիան» է, որը տարանջատել և հակադրել է Պատմական և Իրական Հայաստանը, Հայրենիքն ու Պետությունը, Ազգայինն ու Պետականը, Արցախն ու Հայաստանը: Անցյալն անցյալում թողնելու ջատագովներն բառացիորեն ընկել են պատմության հետևից, անդրդվելիորեն ձգտելով վերբեռնել մեր հավաքական հիշողությունն ու աշխարհընկալումը: Հայ ժողովրդի պատմության, Հայոց ցեղասպանության և Արցախյան ազատամարտի նենգափոխման տխրահռչակ միտումներին վերջերս ավելացել է Հայրենական մեծ պատերազմի «նորարարական» վերաիմաստավորման փորձը։ Սեփական պատմության և ազգային գաղափարական հիմքերի այս հետևողական և անխնա քայքայումն, իմ կարծիքով, ունի տարբեր պատճառահետևանքային նախադրյալներ, սակայն կցանկանայի առանձնացնել հետևյալ երեքը.

ա/ Պատմությունը բացահայտել է հեղափոխությունների երկաթյա օրենքը. հաջողություն հասնելու համար կենսական է տիրանալ մարդկանց մտքերին ու սրտներին: Նոր գաղափարախոսությունների հաղթարշավի շնորհիվ տեղի ունեցան Ֆրանսիական և բոլշևիկների հեղափոխությունները, ինչպես նաև նացիստների իշխանազավթումը Գերմանիայում և բազմաթիվ այլ օրինակներ:  Ժողովրդական էյֆորիան՝ լցված պայծառ ապագայի ակնկալիքով, անհրաժեշտ միջավայր էր ստեղծում նախկին իշխանություններից ազատվելու համար՝ դրա հետ մեկտեղ արմատախիլ անելով նախկին վարչակարգերի օրոք հասարակությանը միավորող և պատմական փորձից ձևավորված արժեհամակարգն ու գաղափարախոսությունը։ 2018 թվականը լեցուն էր անհիմն խոստումներով, բայց զուրկ էր գաղափարական լուրջ հիմնավորվածությամբ զինված պետության զարգացման այլընտրանքային տեսլականից: Կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, արդարությունը և խաղաղությունը որքան կարճաժամկետում գրավիչ կարող էին լինել  զանգվածների համար, այնքան պետք է անխուսափելիորեն ցույց տային միջնաժամկետում իրենց սնանկությունը՝  պետության ռազմավարության տեսանկյունից: Ամփոփելով կարելի է ասել, որ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն և, չնայած Եկեղեցու և Արցախի վրա որոշակի երկչոտ հարձակումներին, նոր իշխանությունները դեռ պատրաստ չէին հարվածելու մեր պատմական և գաղափարական արմատներին։

բ/ 2020 թվականից հետո անցած տարիները ցույց են տվել, որ հակառակորդին հետևողականորեն հաջողվում է մեզ պարտադրել իր կամքը, ինչը ցանկացած պատերազմում ամենադժվար նպատակն է։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ ընդունել են «հաղթողների» կամքը՝ թաքնվելով պատրանքային խաղաղության հետևում: Անցած ժամանակաշրջանում միակողմանի զիջումները և խոսույթը հիշեցնում են պատմական այն հաստատումը, որ «ուժեղն անում է այն, ինչ կարող է, իսկ թույլը տառապում է այն, ինչ պետք է»: Մենք հասել ենք մի օրհասական կետի, երբ մեր հավաքական գիտակցությունն ու դիմադրողականությունը ցանկանում են ենթարկեցնել թշնամու քմահաճույքին, և այս նպատակով սկսել են վերանայել մեր պատմության ամենանվիրական փուլերը, որոնք սնուցում են մեր ազգային կամքն ու տոկունությունը։ Ինչպես 1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենն էր հայտարարում, որ բերել է պատվաբեր խաղաղություն, որը «խաղաղություն է մեր ժամանակի համար», այնպես էլ Հայաստանում հայտարարում են, որ լուծել են ռազմավարական մարտահրավերն ու պատերազմ չի լինելու: Բրիտանիան և ողջ Եվրոպան չվայելեցին խաղաղությունը, քանի որ պատմության և արտաքին քաղաքականության սխալ ընկալման պատճառով արևմտյան ղեկավարներն ակամա քաջալերեցին  նորանոր պատերազմներ մղելու Հիտլերի վճռականությունը: Հայատյացության մեջ թաղված Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ գոյակցության՝ չնայած միջազգային ոգեշնչող հայտարարություններին։ Որքան անշրջելի լինեն մեր զիջումներն ու թուլանա ազգային կամքը, այնքան սաստկանալու են Բաքվի պահանջներն ու աճելու է աշխարհաքաղաքական ախորժակը:

գ/ Առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ: Ցանկացած կառավարության խնդիրն է պահպանել իշխանությունն ու վերարտադրվել: Իշխանությունը պահպանվում է քարոզչության միջոցով, որն ապահովում է  հանրության հետ քիչ թե շատ ներդաշնակ և համերաշխ համակեցությունը, իսկ վերջինիս տապալման պարագայում օգտագործվում է ուժը: Ինչպես Քիսինջերն է նշել, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները «պետք է ապավինեն բիրտ ուժի՝ ինքնահաստատվելու համար», որի միջոցով ընդունվում է իրենց հեղինակությունն ու լեգիտիմությունը: Վերջին տարիներին Հայաստանում ականատեսն ենք եղել մի իրողության, թե ինչպես պաշտոնական քարոզչության ձախողման պայմաններում օրվա իշխանությունները պարբերաբար դիմել են ուժային միջոցների: Նման դժվարին ժամանակներում անհրաժեշտ է փոփոխվող միջավայրին մեր նպատակներն ու միջոցները հարմարեցնող հմուտ և խոհեմ առաջնորդություն։ Հատկապես ժողովրդավարական պետություններում իմաստուն ղեկավարությունը միավորում է իր քաղաքացիներին համոզիչ և խելացի պատմություն-տեսլական հաղորդելու կարողությամբ: Առաջնորդությունը փոխհարաբերությունների մասին է, այն իմաստ ունի միայն հետևորդներ ունենալու պարագայում: Եվ վերջապես, եթե ​​քաղաքական գործիչները ձախողվում են ներքին քաղաքականությունում, նրանք կորցնում են հեղինակությունը արտերկրում. նրանց արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունը ուղղակիորեն դառնում են հանրային աջակցության պատանդը: Գործող իշխանությունների հետևորդների երբեմնի ստվար բանակը անխուսափելիորեն փոշիանում է, ինչը նշանակում է, որ առաջիկա ընտրություններում միայն ուժին ապավինելով հաղթելու հավանականությունը խիստ կասկածելի է: Հետևաբար, մեր բոլոր դժբախտությունների և սխալների «բուն պատճառների»` մեր պատմության, արժեքային համակարգի և աշխարհընկալման «խմբագրումը» վերջին հուսահատ փորձն է հասարակությանը համոզելու ընդունել այսպես կոչված «գաղափարական վերափոխումը», ինչի արդյունքում կվերականգնվի իշխանություն-հետևորդներ կապը և կերաշխավորվի հաղթանակը հաջորդ ընտրություններում:

Որպես վերջաբան. պետք է գիտակցել, որ պատմությունը երբեք չի ներկայացնում անցյալի, ներկայի և ապագայի փոխկապակցվածությունը գծային տրամաբանությամբ, ուստի հարկավոր է զգուշանալ արհեստական և  մակերեսային պատմական անալոգիաներից։  Պատմությունը և այն կերտող Ժողովուրդը միշտ ապացուցել են, որ ավելի իմաստուն ու համբերատար են, քան ցանկացած քաղաքական, հասարակական գործիչ և կարող են պատմական ապտակ տալ նրանց, ովքեր ընկնում են անցյալի հետևից ու նենգափոխում են այն՝ հարմարեցնելով իրենց կարճաժամկետ նպատակներին: Պատմությունը լի է այդպիսի օրինակներով: 

Թեհրանն առաջարկ է ստացել Վաշինգտոնի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ առաջարկ ենք ստացել։ Ներկայում այն քննարկման ընթացքում է», – դիվանագետի խոսքն են մեջբերում իրանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ բանակցությունների չորրորդ փուլը կայացել է մայիսի 11-ին։ Ինչպես ավելի ուշ հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, չնայած երկխոսության բարդությանը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:

Նա նաև ընդգծել էր, որ վստահության ամրապնդման նպատակով Իրանը պատրաստ է ճշգրտել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի նախատեսում ամբողջովին հրաժարվել այդ գործունեությունից:

Ադրբեջանն առաջ էր մղում նախագահ Իլհամ Ալիևի, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայծակնային հանդիպման անհրաժեշտությունը, սակայն վերջինիս որոշումը՝ այս ամիս իսրայելական ինքնաթիռի թռիչքը Թուրքիայի օդային տարածքով արգելելու վերաբերյալ, հանգեցրեց ոչ միայն գագաթնաժողովի չեղարկմանը, այլև Նեթանյահուի այցի հետաձգմանը, գրում է Globes պարբերականը։

Սա առաջին դեպքը չէ, որ Իսրայելի դեմ առևտրային էմբարգո սահմանած Էրդողանը որոշում է նման քայլի դիմել։ Նոյեմբերին նա կանխել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին Ադրբեջանում անցկացվելիք կլիմայական համաժողովին տեղափոխող ինքնաթիռի թռիչքը Թուրքիայի օդային տարածքով։

Ադրբեջանը դժվարություններ է ունենում Միացյալ Նահանգներից պաշտպանական արտադրանք ներմուծելու հարցում։ Ի սկզբնե, 1990-ականների սկզբին առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, Միացյալ Նահանգներն արգելեց զենքի վաճառքը Ադրբեջանին և Հայաստանին։ Այդ սահմանափակումները տևեցին մոտ մեկ տասնամյակ բացարձակ մոդելում, բայց ավանդաբար Հայաստանն ավելի հարմարավետ է զգում ամերիկացիների հետ՝ շնորհիվ Վաշինգտոնում հայկական ուժեղ լոբբիի, գրում է պարբերականը։

Դա հանգեցրեց մի իրավիճակի, երբ 2023 թվականի նոյեմբերին Կոնգրեսում ընդունվեց «2023 թվականի Հայաստանի պաշտպանության լիազորման մասին» անունով օրենք, որն արգելափակում է պետքարտուղարի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրելու ցանկացած լիազորություն։

Դա տեղի ունեցավ Բայդենի վարչակազմի օրոք, մինչդեռ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց կարճ ժամանակահատվածում նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հասցրեց այցելել Բաքու։

Թեև դա չի հանգեցրել Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի միանալուն, Globes-ը տեղեկացել է, որ ամերիկյան պաշտպանական հսկաների, մասնավորապես՝ Lockheed Martin-ը և RTX-ը, բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն հանդիպումներ են անցկացնում Բաքվում՝ հույս ունենալով, որ կկարողանան համաձայնությունների հասնել։

Եթե ​​այդ քայլը կյանքի կոչվի, Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունը կարող է տուժել, քանի որ երկիրն Ադրբեջանին զենքի խոշոր մատակարար է։ Սակայն Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես աշխատում են Իսրայելի հետ՝ պաշտպանական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների նկատմամբ արտաքին քաղաքականությանը, Ադրբեջանը կարծում է, որ Վաշինգտոն տանող ճանապարհն անցնում է Իսրայելով։

Հունվարին ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը Մախրոն Ֆրանկելից ձեռք բերեց Թամար գազային հանքավայրի բաժնետոմսերի 10%-ը։ Այս ոլորտի ակտիվների մեկ քառորդը պատկանում է ամերիկյան հսկա Chevron-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի է ամերիկյան էներգետիկ արդյունաբերության բարձրաստիճան անձանց հետ սերտ կապերով։

Ռոբերտ Քոչարյանը չէր կարող Սերժ Սարգսյանին իր քաղաքական հետնորդ չտալ: Ուղղակի չէր կարող: Ռոբերտ Քոչարյանը 1999թ.-ի հոկտեմբերի 27-ից հետո, որ մնացել է իշխանության պետք է շնորհակալ լինի Սերժ Սարգսյանին: Ինքը ո ՞վ էր, որ իշխանությունը չտար Սերժ Սարգսյանին: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: 

«Քոչարյանը թիկունք չուներ: Ո ՛չ կուսակցություն ուներ, ո ՛չ էլ ժողովուրդն էր նրա կուսակցությունը: 

Այսօր էլ, այ էս ընտրություններին էլ, որ ինքը այդքան քվե հավաքեց, ամբողջ խնդիրն այն էր, որովհետև Սերժ Սարգսյանը չդրեց իր թեկնածությունը:  Եթե Սերժ Սարգսյանը 2026թ. ընտրություններին դնի իր թեկնածությունը Ռոբերտ Քոչարյանից, միանշանակ, ավելի շատ ձայն կհավաքի», ասաց նա: 

Ֆոտո

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար. ՔԿ

Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. Ահազանգ

ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղորդում են մասնակցել հավաքների՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի․ ՏԿԵ նախարար

Իրանի ժողովուրդը «երբեք չի հանձնվի». Խամենեին պատասխանել է Թրամփին

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

ՔԿ–ն Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունը

Ալիեւը Հայաստանից պահանջում է ընդունել հարյուր հազարավոր արդբեջանցիների

Կիեւին հասցված ռուսական հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի

Մի քանի օրվա պասիվությունս չի նշանակում, որ մյուսները պետք է լկտի հարձակումներ անեն. պատասխան կստանան. Փաշինյան

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա». ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի անամոթ հարձակումը

Իսրայելի Arrow հակահրթիռային պաշտպանության միջոցները սպառվում են. WSJ