Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել
Մայիսի 20, 2025

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Թեհրանն առաջարկ է ստացել Վաշինգտոնի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ առաջարկ ենք ստացել։ Ներկայում այն քննարկման ընթացքում է», – դիվանագետի խոսքն են մեջբերում իրանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ բանակցությունների չորրորդ փուլը կայացել է մայիսի 11-ին։ Ինչպես ավելի ուշ հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, չնայած երկխոսության բարդությանը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:

Նա նաև ընդգծել էր, որ վստահության ամրապնդման նպատակով Իրանը պատրաստ է ճշգրտել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի նախատեսում ամբողջովին հրաժարվել այդ գործունեությունից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լավրովին օդանավակայանի ճանապարհին դիմավորել են պաստառով

Երևի USAID–ի փողերը դեռ չեն սպառվել. Զախարովան` Լավրովի այցից առաջ Երևանում սադրանքի մասին

Ուրանի հարստացումը քննարկման ենթակա չէ․ Արաղչի

Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Լավրովը ժամանեց Երեւան

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից

ԱՄՆ դեսպանատանն ինչ-որ մեկը դեռ չի ըմբռնել, որ պետք չէ զբաղվել ռուս-հայկական կապերի խաթարմամբ․ Զախարովա

Էդմո՛ն, ոչ մեկին քննադատելու բարոյական և քաղաքական իրավունք չունես․ Արտակ Զաքարյան

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի Ադրբեջանի պայմաններին․ Ալիև

Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

«Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին և ԱՄՆ-ին». Ռուդենկո

Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարարը

Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ

Թրամփը ստել է․ Իրանի գերագույն առաջնորդ