Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա, որը կարող է ներառել հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքների հարցեր։ Այս մասին Тасс-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։
«Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ՝ մի շարք դիրքորոշումների սահմանմամբ։ Օրինակ՝ կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի ժամկետները և այլն, այդ թվում՝ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադար, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն», – ասել է Պուտինը։