Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան
Հուլիսի 04, 2025

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրենց հոր տունն է, իրենց տնից են բերել, բայց իրենք չարաչար սխալվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հոգևորականության կողմից իշխանության հնարավոր բանադրմանը:

«Թող մտածեն՝ իրենց շուրջը ինչ է կատարվում: Այս պահի դրությամբ երկու բարձրաստիճան եկեղեցական մեղադրվում են ամենածանր քրեական հանցագործության մեջ»,- ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց, որ իրենք կաթողիկոսի թեկնածու չունեն: «Ոչ՛, մենք թեկնածու չունենք: Մնացածի հետ կապված՝ համոզված եմ, որ Կտրիճ Ներսիսյանը, եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, ապա շատ մոտ ապագայում կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը, որ նոր Կաթողիկոս ընտրվի: Այնուամենայնիվ, համարում եմ, որ այդ իմաստությանն ինչ-որ պահի նա կգա: Չեմ կարող ասել՝ ինքնակամ կգնա, թե ենթադրենք կողքի եպիսկոպոսները կամ խիղճը կասեն, կամ Աստված իրեն ինչ-որ ձևով նշան կտա, կասի՝ եղբա՛յր, ամոթ է, մի՛ արա այդ բանը»,- ասաց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս