Իժևսկում ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի: Հիվանդանոցներում է գտնվում 35 մարդ, որոնցից 6-ը ծանր վիճակում են, Telegram ալիքում հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 35 մարդ հոսպիտալացվել է, 3-ը՝ մահացել։ «Ընդհանուր առմամբ, 45 մարդ վիրավորվել է։ Քաղաքային հիվանդանոցներում կա 35 մարդ, որոնցից 6-ը դեռևս ծանր վիճակում են։ Մնացածը բուժօգնություն են ստացել ամբուլատոր հիմունքներով, ժամանակավոր կացարաններում և միջադեպի վայրում», - գրել է Բրեխալովը։