Տերը չի կարող պատահական տեղ իջել. նա իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 01, 2025

Տերը չի կարող պատահական տեղ իջել. նա իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը. Նիկոլ Փաշինյան

Կան հարցեր, որոնք մեր իրականության մեջ ընդունված չէ անդրադառնալ: Օրինակ՝ ինչու՞ է Մայր Աթոռը Էջմիածնում: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: 

«Կարող ե՞ն ներկայացնել վարկածներ, ո՞րն է պատճառը, որ Մայր Աթոռը գտնվում է Էջմիածնում և ոչ թե ասենք Արտաշատում, Երևանում, Գյումրիում: Ի՞նչն է պատճառը: Դրա համար կա ընդամենը մեկ պատճառ, որովհետև 301թ. Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր: Այսինքն միայն Վաղարշապատի մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորում Մայր Աթոռի Էջմիածնում լինելը: Էջմիածինը, ի միջայլոց, Մայր Աթոռի կառուցման վայրն է, որը համաձայն ավանդության Տիրոջ իջնելու վայրն է: 

Բայց դա էլ է հարց՝ ինչու՞ է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղ իջել: Նա էլ գիտի որտեղ է պետք իջնել և տվյալ դեպքում Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը: 

Հաջորդը՝ ինչու՞ է առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել Վաղարշապատում: Էլի դրա համար կա մի պատճառ: Որովհետև Վաղարշապատը մայրաքաղաքն էր և ուրիշ որևէ պատճառ դրա համար չկա»,-ասել է նա:  

Rate this item
(0 votes)

Լրահոս