Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։
«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային պատկանելիության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողությունները և այն, որ ընդհանուր առմամբ վերջին շրջանում նման դեպքերը ստացել են համակարգված բնույթ, Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով Ադրբեջանում նախատեսված մշակութային միջոցառումները, ներառյալ համերգները, փառատոնները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են։
Այդ միջոցառումների տոմսեր գնած քաղաքացիները տոմսերը վերադարձնելու համար կարող են դիմել համապատասխան վաճառակետեր և առցանց հարթակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։