Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները. Մայր Աթոռ
Հունիսի 28, 2025

Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները. Մայր Աթոռ

Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ անցկացվել են ստուգումներ։ Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։ Ինչպես երկրի վարչապետի, այնպես և իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին և աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության և մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են Քննչական կոմիտեի և դատարանի վայրերում։ Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։ Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար»,– ասվում է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը չի բացառում ուրանի հարստացման դեպքում Իրանի կրկին ռմբակոծումը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին

Կտրականապես հերքում ենք ՀՀ-ում Իրանի անհիմն և սադրիչ հայտարարությունները. Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի նախագահը կարևորել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը

Դրանք լիովին հակադիր են. Պուտինը՝ Կիևի և Մոսկվայի խաղաղության հուշագրերի մասին

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իրանը խոշոր ռազմական գործարք է կնքում Չինաստանի հետ, որում ներառված են 40 հատ J-10 կործանիչներ․ Անցում ռուսական վեկտորից՝ հօգուտ չինական լուծումների

Ամերիկյան բիզնեսն ազդարարում է ռուսական շուկա վերադառնալու ցանկության մասին․ Պուտին

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հնարավոր էներգետիկ համագործակցության ուղիները

Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները. Մայր Աթոռ

Սոչիի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։

«Դուք աշխատում եք մեր թշնամիների համար». Սոբհանին պահանջել է, որ «Ազատության» լրագրողը հեռանա դահլիճից