Պուտինը ժամանել է Մինսկ՝ Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար
Հունիսի 26, 2025

Պուտինը ժամանել է Մինսկ՝ Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բելառուսի մայրաքաղաք, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական ֆորումին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

Ռուսական պետության ղեկավարին օդանավակայանում դիմավորել են Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը և Հանրապետության փոխարտգործնախարար Պավել Ուտյուպինը, իսկ ռուսական կողմից՝ Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։

շՄիջոցառումներին կմասնակցեն նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կմիանա տեսակապի միջոցով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի մեկնի Մինսկում անցկացվելիք գագաթնաժողովին և տեսաուղերձ կուղարկի:

Եվրասիական տնտեսական ֆորումը տեղի կունենա հունիսի 26-ին։ Ակնկալվում է, որ Ռուսաստանի առաջնորդը կգնահատի ԵԱՏՄ-ի դերը նոր բազմաբևեռ ճարտարապետության ձևավորման գործում և միության ու գլոբալ ու տարածաշրջանային ֆինանսական ենթակառուցվածքների միջև համագործակցության հեռանկարները։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 27-ին, և կլինի այս տարվա առաջինը։

Գագաթնաժողովից հետո նախատեսվում է ստորագրել տասը փաստաթուղթ։ Ի թիվս այլ բաների, կողմերը մտադիր են հաստատել սպորտի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ստորագրել տնտեսական գործընկերության համաձայնագիր Արաբական Միացյալ Էմիրությունների և ժամանակավոր առևտրային համաձայնագիր Մոնղոլիայի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս