Մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում․ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հունիսի 25, 2025

Մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում․ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։

Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետեւանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։

Ազգային ուժերի համախմբման եւ համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

Rate this item
(0 votes)

Լրահոս