Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով. Մհեր Գրիգորյան
Հունիսի 25, 2025

Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով. Մհեր Գրիգորյան

Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով, և ես կարծում եմ էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 24–ին, Factor.am–ի հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացման պլանը պատրաստ է։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ  Նիկոլ Փաշինյանը նշել էր որ հանձնարարական է տվել պետական կառույցներին՝ գտնել մեխանիզմներ, որ փոխհատուցվի ՀԷՑ–ի կողմից ժողովրդին պատճառված վնասը, Մհեր Գրիգորյանն ասաց. «Գիտեք, հանձնարարականը եթե հրապարակային լիներ, հրապարակային կլիներ։ Այո, կա հանձնարարական և աշխատանքները ընթանում են, բայց այս պահին, երբ որ հանձնարարականների արդյունքում ձևավորված դիրքորոշում  ֆորմալիզացվի, այդ ժամանակ կհրապարակվի։ Այս պահին ես ավել բան չեմ կարող ասել:

Ժամկետը լրանալուց հետո ձևավորվում է առաջարկություն, առաջարկությունները դեռևս պիտի քննարկվեն։ Ես չեմ ասում, որ հանձնարարականը չի կատարվել, բայց հանձնարարականի կատարման արդյունքում ձևավորված առաջարկությունները ի վերջո պիտի դառնան հրապարակային նյութ, որին դուք կծանոթանաք այն ժամանակ, երբ որ այն կհրապարակվի»։

Հարցին՝ ինչպե՞ս է մասնավորի գույքը պետականացվում, ի՞նչ մեխանիզմներ կան, փոխվարչապետն արձագանքեց. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի սահմանադրությունը, օրենսդրությունը նմանատիպ դեպքերը նկարագրում են։ Ես կարծում եմ մեր գործողությունները կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են ճիշտ օրենսդրությամբ սահմանված և  Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։

Եթե դուք ուզում եք պոտենցիալ հնարավոր սցենարներին ծանոթ լինել, ես կարող եմ ձեզ առաջարկել «էներգետիկայի մասին» օրենքը մի հատ թերթել, որովհետև այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, կրիտիկական ենթակառուցվածքներ էլ ունեն կարգավորումներ, որոնցով բոլոր հարցերի պատասխանները կան։ Այդ իմաստով ես այս պահին էլ ավել բան չէի ցանկանա ասել կամ մեկնաբանել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀԷՑ-ը գրավադրված է, արդյոք դա խնդիր չի ազգայնացնելու համար, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ, որ որոշակի նկարագրություն օրենսդրությամբ կա, թե այդ դեպքերում ինչ է հնարավոր անել կամ ինչ պետք է անել։

Պետությունը երբեք չի անի մի որևէ գործողություն, որը օրենսդրական, առավել ևս սահմանադրական շրջանակներից դուրս կլինի։ Իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը և վստահեցնում եմ, որ այդ պարագայում որևէ արտառոց իրավիճակ չի լինի»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար. Մասուդ Փեզեշքիան

Թեհրանում, Համադանում և Շիրազում ակտիվացել են Իրանի ՀՕՊ համակարգերը

Ինչ հետևանքներ կունենա Իրանի պարտությունը Հայաստանի համար. քաղաքագետը սցենարներ է թվարկում

Իրանը Ռուսաստանից նոր ՀՕՊ համակարգեր է խնդրել. The Wall Street Journal

Իրանը Ռուսաստանից նոր ՀՕՊ համակարգեր է խնդրել. The Wall Street Journal

Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին

Թրամփը հասել է նրան, ինչն ԱՄՆ ոչ մի այլ նախագահ չէր կարող պատկերացնել. Սպիտակ տուն

Իրանին հարվածելու համար Թրամփին իմպիչմենտ է սպառնում

ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է արել հայկական դրամի և դոլարի փոխարժեքի վերաբերյալ

Իսրայելը հայտարարել է, որ Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթների համար

Որքան կկազմի Հայաստանի տնտեսական աճը. Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է արել

Իսրայելն ամբողջությամբ կբացի օդային տարածքը